o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵԿՕՐՅԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՁԵՌՆԱՐԿԸ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՖՐԱՆՍԵՐԵՆ

02.03.2016 12:35 ՄՇԱԿՈՒՅԹ
ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵԿՕՐՅԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՁԵՌՆԱՐԿԸ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՖՐԱՆՍԵՐԵՆ

 

Լույս է տեսել պատմաբան, հայագետ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հեղինակած «Հայոց պատմություն». Սփյուռքի ամենօրյա դպրոցների համար նախատեսված ձեռնարկը, դասագիրքը հրատարակվել է ֆրանսերենով: 2011 թվականին «Հայոց պատմությունը» հրատարակվել էր հայերենով, այնուհետե արեւմտահայերենով`դասական ուղղագրությամբ, իսկ 2013թ.-ին `ռուսերենով: Գիրքը նախատեսված է սփյուռքի ֆրանսախոս համայնքների հայկական դպրոցների համար.«Գրքի հիմնական նպատակն է, սփյուռքի ոչ հայախոս  շրջանակներին ծանոթացնել հայոց պատմության հետ, հատկապես եթե հաշվի առնենք, որ ֆրանսախոս երկրներում ամենօրյա հայկական դպրոցներ գրեթե չկան: Գիրքը կուղարկվի գլխավորապես Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա եւ Կանադայի ֆրանսախոս շրջաններ»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ա. Մովսիսյանը եւ հավելեց, որ գիրքը ստանալու համար իրենց կարող են դիմել ֆրանսախոս բոլոր  դպրոցները:

Հայրենիքից հեռու, Հայրենիքում. Հայ  Ռազմիկների  Ճակատագիրն  Առաջին Աշխարհամարտում ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության թանգարանում

Գիրքը ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ սփյուռքի ֆրանսախոս դպրոցների եւ ուսումնական կենտրոնների պատասխանատուները movsart@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկեն դասագրքերի այն թվաքանակը, որի պահանջարկն  ունի իրենց ուսումնական կենտրոնը: Ներկայացվող հայտի մեջ պետք է նշել ուսումնական կենտրոնի անվանումը, հասցեն, անհրաժեշտ գրքերի քանակը եւ ստացող- պատասխանատուի անուն-ազգանունը.«Մենք անվճար կուղարկենք գրքերը, դրա համար Սփյուռքի նախարարությունն ունի հատուկ բյուջե` հատկացված Կառավարության կողմից»,-ընգծեց պարոն Մովսիսյանը:

Նշենք, որ գիրքը հրատարակվել է «ԱՐԱՏՏԱ» գիտակրթական մշակութային հիմնադրամի օժանդակությամբ, որի անդամնեն են մի շարք սփյուռքահայեր:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА