o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԻՍԿԱԹԱՓՈՒՄ

07.10.2016 19:33 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԼԻՍԿԱԹԱՓՈՒՄ


Կվ ցսպՑպս, վՏ ՏոպքՈս վպ ՉպՐվցՑՖրÿ!
ԳԱԶԻՐՈՎԿԱ
(ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ 
ՆԱԽԱԳԱՀ «ԳԱԶՊՐՈՄԻՑ» ՆՇԱՆԱԿԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ոչ ալկոհոլային խմիչքների միության` Ջրային կոմիտեի նախագահ «Գազպրոմից» նշանակելուց հետո այսուհետ ծորակներից գազիրովնի ջուր ա գալու:


ԿՎՍՏԱՀԵՆ, ԲԱ՞ՅՑ
(ՇԻՐԱԿԻ ՀՅԴ-ԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏԸ` ԳՅՈՒՄՐԻԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ, 
ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Ինձանից մարզպետ չստացվեց, մնում է դառնամ տնային կառավարիչ:ՀՅԴ-Ն` 
ԳՅՈՒՄՐՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Չէ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ:


ԹՐԻԼԼԵՐ
(ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` 
ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ 
ՍՊԱՍԱՎՈՐԻՆ ԾԵԾԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հոլիվուդից հայտնում են, որ հռչակավոր կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, լսելով, որ իր զարմիկը հոգեւորականի է ծեծել, որոշել է նկարահանել «Քանի հոպարը սաղ ա, զարմիկը հա էլ պիտի տերտեր ծեծի» նոր թրիլլերը:


ԳՈՒՄԱՐԸ 
ՉԵՆ ԿԻՍԵԼ
Վանաձորի ոստիկանությունից հայտնում են, որ տեղական հեղինակություն Ականը ավետարանչական եկեղեցու սպասավորին չի ծեծել, այլ ընդամենը ստացած 30 արծաթն է փորձել կիսել:


ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՎ 
ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ 
ՄԱՏՆՎԱԾ 
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ԿԿՎԻ ՓՏԱԾ ԲՆԻ ՀԵՏ 
ՀԱՄԵՄԱՏԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ա՛յ դու կկու, հիմա՜ր կկու, ասա` քանի՞ ընտրող ունեիր դու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА