o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԾՐԱԳՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ ՉԵՂՅԱ՞Լ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ

07.10.2016 22:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ ՉԵՂՅԱ՞Լ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ


Սեպտեմբերի 29-ին լրացավ մեկ տարին, որ ՌԴ զինված ուժերը մուտք գործեցին Սիրիա: Նախօրեին էլ Սիրիայում ռուսական ավիացիայի մարտական գործողությունների մեջ մտնելու տարելիցն էր:ԻՆՉ ՏՎԵՑ ՍԻՐԻԱ
ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 
ՄՈՒՏՔԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ
Այս օրերին ակտիվորեն քննարկվում է, թե այդ մեկ տարին ինչ տվեց ՌԴ-ին, Սիրիային եւ շահագրգիռ այլ երկրներին: Օրինակ, ամերիկյան հեղինակավոր «The New York Times»-ը այս դրվագներն է առանձնացրել: Առաջինը՝ ձախողվեց արտաքին միջամտության արդյունքում Սիրիայում ռեժիմի տապալումը: Անհասկանալի է, ամերիկյան լրատվամիջոցը սա բացասական երանգով է ներկայացնում: Այլ բան, որ ասվածի տակ միանշանակ նաեւ հետեւյալ հանգամանքը կա. մեկ տարի առաջ Սիրիայում «Իսլամական պետությունն» ¥ԻՊ¤ ակտիվ հարձակողական գործունեություն էր ծավալել՝ ընդհուպ մոտենալով մայրաքաղաք Դամասկոսին: Ասադը ակնհայտորեն ուժասպառ վիճակում էր եւ գործնականում մայրաքաղաքը փրկելու հնարավորություն չուներ: Այո, «The New York Times»-ը ճիշտ է, եթե ռուսները հենց այդ պահին չհայտնվեին Սիրիայում, ապա կտապալվեր Ասադի իշխանությունը: Բայց՝ Սիրիան գործնականում ամբողջովին կանցներ ԻՊ-ի ենթակայության տակ: Վերջին ժամանակներս, ճիշտ է, շատ է խոսվում, թե ԻՊ-ն ընդամենը Վաշինգտոնի կողմից կառավարվող կառույց է եւ ինչքան էլ տարածքային առումով ծավալվի, միեւնույնն է, կմնա կառավարելի: Բայց նաեւ շատ լուրջ վերլուծաբաններ մեկ անգամ չէ, որ հիմնավորել են, որ Սիրիան իր վերահսկողության տակ վերցնելով, ԻՊ-ն իրականում կվերածվեր «Իսլամական պետություն» անվամբ պետական միավորի: Ավելին՝ արագորեն մագնիսի նման դեպի իրեն կձգեր ողջ սունի-իսլամական եւ առաջին հերթին՝ արաբական աշխարհը: Իսկ դրանից հետո՝ հիշատակված մասնագետները լրջորեն կասկածում են, որ այդ ծայրահեղ իսլամականացված մոնստրը կմնար ամերիկյան վերահսկողության տակ: Ավելին՝ նրանք նաեւ հիմնավորում են, որ վերածվելով երկրորդ Արաբական խալիֆաթի, այդ պետությունն արագորեն պատերազմի ալիքը կտարածեր մի կողմից՝ դեպի Կենտրոնական Ասիա, ապա՝ Չինաստանի եւ Ռուսաստանի սահմանները: Մյուս կողմից՝ դեպի Աֆրիկա եւ Թուրքիա-Եվրոպա ուղղությամբ: Ու թեմայից շեղվելով` նկատենք, որ մեր սահմանների հարեւանությամբ նման կրակը հաստատ նաեւ Հայաստանը մոխիրների կվերածեր: Հաշվի առնելով, որ նույն ԻՊ-ի հրապարակային ծրագրերում ողջ կովկասյան տարածաշրջանը եւ նույնիսկ՝ Ռուսաստանի հարավային տարածքներն են նախանշված, որպես ապագա Խալիֆաթի մաս: Իհարկե, ասել, թե այդ հեռահար պլանները կիրականանային, եթե նույնիսկ ԻՊ-ին հաջողվեր պետական միավորի վերածվել, սխալ կլինի. դեպի Ռուսաստան կամ Չինաստան, ասենք՝ նաեւ Իրան այդ պետության ընդլայնումը ցանկացած պարագայում բացառվում է: Բայց այն կրակը, որ այդ նոր Խալիֆաթն ի զորու կլիներ առաջացնել, հնարավոր կլիներ հանգցնել միայն միլիոնավոր մարդկանց արյունով: Իսկ թե նավթային շտեմարան հանդիսացող Մերձավոր Արեւելքում նման մեծ պայթյունն ինչ հարված կդառնար ողջ աշխարհի համար, դժվար չէ պատկերացնել:
Իսկ թե  ինչու է «The New York Times»-ը որպես բացասական երեւույթ փորձում ներկայացնել ռուսների միջամտության արդյունքում Սիրիայի գործող վարչակարգը ոչնչացումից փրկվելը, կարելի է հասկանալ: Եթե ԻՊ-ին հաջողվեր նույնիսկ ողջ Եվրասիայով եւ Հյուսիսային Աֆրիկայով մեկ նման հրդեհ տարածել, մեկ է` այդ կրակը օվկիանոսից այն կողմ դժվար թե կարողանար անցնել: Իսկ թե ինչ կստացվեր, երբ ողջ աշխարհը կմնար փլատակների տակ, իսկ ԱՄՆ-ը կկարողանար պահպանել իր ամբողջ պոտենցիալը, հուշում է ինչպես Առաջին, այնպես էլ` Երկրորդ աշխարհամարտի փորձը: Իհարկե, նման սցենարով Երրորդ աշխարհամարտի դեպքում ԱՄՆ-ը հին օրինակով նորից կհայտնվեր ռուսների հետ դաշնակցի դերում: Իմաստն էլ հասկանալի է. միակ պետությունը, որը կարող է այդ մեծ կրակը հասցնել օվկիանոսից այն կողմ, հենց Ռուսաստանն է: Ուրեմն պետք է նրա հետ դաշնակցել: Անհրաժեշտության դեպքում` մի փոքր էլ օգնել: Մեկ է` նույնիսկ հաղթական պատերազմի դեպքում ռուսներին (եւ մնացած բոլորին) երկար ժամանակ պետք կլինի քանդված տնտեսությունը վերականգնելու համար, իսկ դրա երաշխիքը կարող էր միայն ամերիկյան դոլարը լինել: Դե, ուրեմն հիշատակված սցենարի հաջողության դեպքում որքանով կերկարեր ամերիկյան դոլարի այսքան խախուտ դարձած կյանքն ու ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիան:

Հրապարակվել է Երրորդ ռեյխի գանձերի քարտեզը

ԱՄՆ-Ը ՓՈԽՈՒՄ Է 
ՏՈՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Այլ բան, որ մեկ տարի առաջ Սիրիայում մեկնարկած ռուսական գործողությունները ոչ միայն ձախողեցին Դամսկոսի անկումը` հիշատակված բոլոր ծրագրերով հանդերձ, այլ նաեւ այս տարվա ընթացքում Ասադն արդեն այնքան է ամրապնդել դիրքերը, որ արդեն կանգնած է երկրի երկրորդ քաղաքը` Հալեպը լիովին ազատագրելու շեմին: Իսկ դա տեսանելի կդարձնի սիրիական պատերազմի ելքը: Ավելին, այս տարվա ընթացքում, Ասադին օգնելուց զատ, ռուսները նաեւ ամուր կերպով կանգնեցին Մերձավոր Արեւելքում: Ընդ որում, այդ դիրքերի ամրությունը ապահովում է նաեւ այն նորագույն ռազմական տեխնիկան, որն անգամ Օբամային ստիպեց «մեծահոգաբար» ռուսական բանակին համարել աշխարհում երկրորդը, այսինքն` Վաշինգտոնի համար վտանգավոր ուժ:
Եվ հասկանալի է, որ այս իրողություններն է, որ այդքան նյարդայնացնում են ոչ միայն ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցներին, այլ նաեւ` Սպիտակ տանը: Ընդ որում, վերջին ժամանակներս այդքան հաճախակի դարձած ցուցադրական սպառնալիքները, Սիրիայի հետ կապված ռուսների հետ բանակցություններից դուրս գալը եւ այդ երկրում գործող տարաբնույթ ուժերին  ծանր սպառազինություն տրամադրելու սպառնալիքները, թերեւս հենց այդ նյարդայնության դրսեւորումներն են: Բայց ինչպես արդեն նման ենթադրություն հայտնելու առիթ ունեցել ենք, սպառնալը մի բան է, դրան կյանքի կոչելը մեկ այլ բան: Այն առումով, որ ինչքան էլ Սիրիայում գործող խմբավորումներին զենք-զինամթերք մատակարարվի, մեկ է` պատերազմը կենտրոնացած է հենց այդ պետության սահմաններում: Գումարած դրան` ռուսներն այնտեղ գործում են իրենց հնարավորությունների միայն փոքր չափով, իսկ դա նշանակում է, որ ինչքան էլ ԻՊ-ը կամ մյուս խմբավորումները ուժեղանան, մեկ է` ՌԴ-ին, եթե նույնիսկ չհաջողվի արագորեն սիրիական հրդեհը մարել, ապա առնվազն կկարողանա դրա ընդլայնումը կանխել: Ինչպես, ասենք, այս գարնանը կանխվեց այդ կրակը նաեւ դեպի Ղարաբաղ` հարավկովկասյան տարածաշրջան տարածելու փորձը: Չբացառենք նաեւ, որ նման փորձ կարող էր լինել նաեւ նախօրեին շրջանառության մեջ դրված այն լուրերը, թե թուրքական ինքնաթիռները հատել են Հայաստանի սահմանները: Ճիշտ է, ՀՀ ՊՆ-ն արագորեն հերքեց, թե նման բան չկա: Բայց փաստն այն է, որ Հայաստանում «Իսկանդերներ» տեղակայելով, Մոսկվան գործնականում զրոյացրեց Ղարաբաղի շուրջ կրակի բորբոքման հեռանկարը: Ու, եթե Ղարաբաղում հնարավոր չէ, թերեւս կարող են մտածել օգտագործել Թուրքիայի գործոնը: Ճիշտ է, դեռ քարոզչական մակարդակով: Բայց սա նույնպես լուրջ տարբերակ չէ:
Ինչեւէ, եթե չհաջողվի մեծ հրդեհը տարածել Եվրասիայով մեկ, ապա ԱՄՆ զրկվում է նաեւ մոխիրների վերածված համաշխարհային տնտեսության փրկչի դեր ստանձնելու հեռանկարներից: Եվ ավելին, դոլարի` գնալով խորացող հիվանդությունը բուժելու այդ տարբերակը կորցնելով, ուրիշ դեղամիջոց Վաշինգտոնը այդպես էլ չի կարողանում գտնել: Մինչդեռ, գնալով զրոյանում է նման մեծ հրդեհ ԻՊ-ի եւ այլ խմբավորումների ձեռքով տարածելու հեռանկարը եւ այս օրերին ընթացող Հալեպի ազատագրման օպերացիայի հաջող ավարտի դեպքում, այն գործնականում էլ կդառնա զրո: Սա, իհարկե, հասկանալի է դարձնում, թե ինչու հատկապես Հալեպի օպերացիայի մեկնարկով ԱՄՆ-ում օրակարգային դարձան մինչեւ իսկ ամենածայրահեղական տեսակետները: Օրինակ բերենք ոչ անհայտ սենատոր Ջոն Մակքեյնին, ով նույնիսկ առաջարկում է ոչնչացնել Սիրիայում գործող տեղի եւ ռուսական ավիացիան: Իհարկե, դժվար է հավատալ, որ Օբաման նման ծայրահեղ քայլի կգնա: Եվ մեկ պարզ պատճառով. սեփական ձեռքերով Եվրասիայում կրակ տարածելու դեպքում ԱՄՆ-ն արդեն կհայտնվի ռուսների հետ հակառակորդ դիրքերում: Իսկ դա նշանակում է, որ այդ մեծ կրակը անպայմանորեն կտարածվի նաեւ օվկիանոսից այն կողմ: Դա էլ, անկախ ելքից, իր հերթին է ԱՄՆ-ին զրկում հետագայում փրկչի տեսք ստանձնելու հնարավորությունից, այսինքն` էս գլխից հիմնական նպատակը ձախողված կլինի:
Թերեւս այս իրավիճակում արդեն պատահական չէր, որ ռուսների հետ Սիրիայում բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարությունից ընդամենը հաշված օրեր անց պետքարտուղարությունը սկսեց բոլորովին այլ տոնայնությամբ խոսել: Թե ճիշտ է` ռուսների հետ ուղղակի բանակցություններ դեռ չեն լինի, բայց դա չի նշանակում, որ այլ ձեւաչափերով չեն բանակցելու: Մի խոսքով, այն տպավորությունն է, որ Վաշինգտոնը փորձեց մինչեւ վերջ գործադրել սպառնալիքային ողջ զինանոցը, բան չստացվեց ու հիմա մնում է իրավիճակի հետ հաշտվել ու մտածել, թե ինչ ուղղությամբ կարող են առաջ գնալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Լրատվամիջոցները մանրամասներ են հրապարակել Մակրոնի դեմ ծրագրված հարձակման վերաբերյալ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА