o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀ. «ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿԵՆՔ»

01.03.2016 18:33 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀ. «ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ  ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿԵՆՔ»

Երեկ քննարկում էր կազմակերպվել էր ընտրական օրենսգրքի մասին, որին, սակայն, չէր մասնակցում  «Ժառանգություն»  կուսակցության տեսակետը ներկայացնող  Զարուհի Փոստանջյանը: Ինչո՞վ է  պայմանավորված  «Ժառանգություն» կուսակցության պասիվությունը, պարզեց«Իրավունք»-ը «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից: Պասիվություն  չկա:«Իրենք կանչել են խմբակցություններին` մոռանալով, թե ինչ վիճակ է  «Ժառանգություն»-ում:  Ի վերջո, խմբակցությունը չի ձեւավորում կուսակցություն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Իշխանություններին օր առաջ անհրաժեշտ են արտահերթ ԱԺ ընտրություններ, որ ամբողջությամբ չճխլվեն Արցախյան բանակցությունների բեռի տակ. Արմեն Աշոտյան

«Ժառանգություն»-ում յուրահատում վիճակ է»,- հակադարձեցինք կուսակցության փոխնախագահին:

«Յուրահատուկ վիճակ  չէ, կոնկրետ վիճակ է»,- ասաց Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» խմբակցությունից երեկվա քննարկմանը մասնակցել են Ռուբեն Հակոբյանը` «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավարը, Թեւան Պողոսյանը` «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը, որոնք, ըստ Ա. Մարտիրոսյանի,  «Ժառանգություն» կուսակցության տեսակետը չեն ներկայացնում:

Այս տարի մի շարք համայնքներում տեղի են ունենալու ընտրություններում: Լրատվամիջոցների ուշադրությունն այս պահին  սեւեռված է   Հրազդանի, Գյումրու, Վանաձորի քաղաքապետի ընտրությունների վրա: ««Ժառանգություն»-ն այս ընտրություններին մասնակցելո՞ւ է»,-  հետաքրքրվեցինք Արմեն Մարտիրոսյանից:  «Վանաձորում եւ Գյումրիում թեկնածու առաջադրելու հարցը քննարկելու ենք: Իսկ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին չենք մտածում»,- եզրափակեց  կուսակցության փոխնախագահը:

Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցությունն այսօր  մասնակցելու է  Ազատության հրապարակում հավաք-երթին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА