o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուզաննա Մուրադյանի ապտակած աշակերտն այժմ բարձր պաշտոնի է

05.10.2016 20:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
Ռուզաննա Մուրադյանի ապտակած աշակերտն այժմ բարձր պաշտոնի է

Ամեն տարի` սկսած 1994 թվականի հոկտեմբերի 5-ից, այսօրը նշվում է որպես Ուսուցչի օր: Օրվա առթիվ, ի թիվս մյուս մանկավարժ պատգամավորների, «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ: Նա 1985-1996 թթ.-ին Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցում աշխատել է ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի, 1996-1999թթ.-ին` ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: Իսկ 1999-2012թթ. եղել է Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրենը:

Երեւանում սեպտեմբերի 24-ին կանցկացվի մեծ երթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի

«ՄԵՐ ԴԵՄՔԸ ՊԵՏՔ Է ՇՐՋԵՆՔ ԴԵՊԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ»

– Իմ մանկավարժ աշխատած տարիները մեր պետության համար ամենածանր տարիներն էին: Մենք տեսանք երկրաշարժ, ապա մեր երկրի անկախության ճանապարհը մեկնարկվեց ու անցանք շատուշատ ծանր դժվարությունների միջով: Ամիսներով աշխատավարձ չէինք ստանում, բայց պատկերացրեք, միեւնույնն է, մեր մանկավարժական էնտուզիազմը, ստեղծագործական միտքը` անընդհատ երեխաներին զարմացնելու, նոր բան սովորեցնելու ձգտումը երբեք չէր կորում: Սա է մանկավարժի կոչումը: Ուսուցիչն այն փարոսն է լույսի, որով լուսավորում է յուրաքանչյուր երեխայի ապագայի ճանապարհը, եւ այդ լուսավորման ճանապարհին անհրաժեշտ է, որ ուսուցչի կողքին կանգնեն բոլորը` հասարակության բոլոր շերտերը եւ, իհարկե, պետությունը, որը եւ կանգնած է, ու դրա ապացույցն այն է, որ վերջին տարիներին աշխատավարձների բարձրացումն առաջինը տարածվեց մանկավարժների վրա: Պետության համար մանկավարժը կարեւորագույն մարդկային ռեսուրսն է: Եվ այսուհետեւ էլ, մեր դեմքը պետք է շրջենք դեպի մանկավարժը եւ փորձենք քիչ փնովել, պետք է մանկավարժին հանրային արժեք դիտարկենք: Ինչ խոսք, կան նաեւ շատ ուսուցիչներ, որոնք իրենց տեղերում ինչ-որ բան թերի են կատարում, բայց եկեք գտնենք մեթոդները, միջոցները` ոչ թե փնովելու, այլ նրանց եւս ներքաշելու այն մյուս լավերի շարքերում: 

«ԿԱՊ ՉՈՒՆԻ ԻՆՉ ԵՍ ԴԱՌՆԱԼՈՒ, ՔԵԶ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՈՒՆԸ ՊԵՏՔ Է»

Կա՞ Ձեր ուսուցիչների կողմից տրված դաս կամ խորհուրդ, որն առ այսօր հիշում եք եւ փոխանցել եք նաեւ Ձեր աշակերտներին:

– Ունեցել եմ շատ լավ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, որն ասում էր` կապ չունի ինչ ես դառնալու, քեզ հայոց լեզուն եւ գրականությունը պետք է, որովհետեւ այն քո մայրենին է: Եվ ես լինելով մասնագիտությամբ ֆիզիկոս` շնորհակալ եմ իրեն, որ կարողանում եմ մայրենի լեզվով (եթե չասեմ գերազանց) բավարար հաղորդակցվել, խոսել, գրել: Սա այն կարեւորագույն հենքն է, որով պիտի կարողանանք ապագա մասնագետի հաջողությունները կապել` անկախ, թե ինչ մասնագիտություն է ընտրում: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ պետք է քաջ տիրապետի իր մայրենի լեզվին, իր պատմությանը, իր մշակույթին, մշակութային արժեքներին, որովհետեւ որպես ազգային ինքնություն ունեցող անձ` նա այս ամենով պետք է ներկայանա աշխարհին: Սա այն մարտահրավերն է, որ բոլոր ժամանակներում եղել է դպրոցի եւ ուսուցչի առաջ: Մենք պետք է անաղարտ պահենք մեր մայրենին, որովհետեւ այն մեզ համար մեծագույն արժեք է: Ու այս պատգամը պետք է փոխանցենք նաեւ մյուսներին:

«ԻՆՉՊԵՍ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԷԼ ԿԱՆ ՇԱՏ ԽՈՍՈՂՆԵՐ, ՉԱՐԱՃՃԻՆԵՐ ԵՎ ԳԵՐԵԶԱՆՑԻԿՆԵՐ»

 – Երբեմն Ազգային ժողովն էլ է նմանվում մեծ դասարանի: Վստահ եմ, որ լինելով մանկավարժ, Դուք էլ հաճախ այդպիսի զուգահեռներ տանում եք: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ձեր ասածի մեջ, անկեղծ ասած, ինձ հաճախ եմ բռնացնում: Ազգային ժողովի դահլիճում նստած, երբ լսում եմ ելույթները, լավագույն ելույթներին կամ մտքերին արձագանքում եմ գլխի շարժումով` հավանության տալով այնպես, ինչպես կանեի դասարանում, երբ պատասխանում էր աշակերտը: Դասարանը մարդկանց մի հանրություն է, որտեղ հավաքված են նույն տարիքի երեխաներ, որոնք նույն ծրագրով կրթություն են ստանում: Նույնկերպ Ազգային ժողովում հավաքված ենք տարբեր խմբակցությունների անդամ անհատներ, ովքեր երկիրը բարելավելու ուղղությամբ, թեկուզեւ տարբեր մոտեցումներով, նույն աշխատանք ենք կատարում: Եվ ինչպես դպրոցում, Ազգային ժողովում էլ կան ակտիվ խոսողներ, չարաճճիներ, գերազանցիկներ, ինչպես նաեւ պոեզիայով շատ տարված մարդիկ, հետաքրքիր բառապաշար ունեցողներ ու հռետորներ: Կան նաեւ մարդիկ, ովքեր սիրում են «դասից» փախչել: Այնպես որ, իրավացի եք, եթե հարցը մի փոքր հումորային դիտարկենք, նույնպիսի պատկեր կստանանք ԱԺ-ում, ինչպիսին կա դպրոցում: Ընդհանրապես, բոլոր տեսակի հաջողությունների մեջ կարեւորում եմ առողջ եւ ճիշտ մարդկային հարաբերությունների ստեղծումը, սա պետք է լինի նաեւ մեր ուսուցիչների գործունեության մեջ: Ինչքան էլ լավ ֆիզիկա սովորեցնենք աշակերտներին, բայց շատ կարեւոր է, որ այդ երեխային ՄԱՐԴ դաստիարակենք: Իսկ երեխան սովորում է կենդանի օրինակով, որին պետք է ծառայի ուսուցիչը:

​​​​​​​«Թարգի արտաքին քաղաքականությամբ զբաղվելը ու անցի առաջվա գործիդ». Գ. Պետրոսյանը՝ Ռուբինյանին

ԻՆՉՊԵ՞Ս Է ՊԱՏԺԵԼ ԸՆԿԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ԿԱՐԳԱԶԱՆՑ ԱՇԱԿԵՐՏԻՆ

– Ընկեր Մուրադյանը երբեւէ պատժե՞լ է իր աշակերտներին եւ ինչպես:

– Այո, պատժել եմ: Ես սովորել եւ աշխատել եմ սովետական դպրոցի տարիներին, որին հաջորդեց անցումային շրջանը, երբ կամաց-կամաց ժողովրդավարացումը, այսպես ասած, մտավ դպրոց: Այդ ժամանակ սկսվեց ավելի տեղ տրվել մարդու, երեխայի իրավունքներին: Անգամ մի որոշակի ժամանակահատված եղավ, երբ այդ իրավունքը գայթակղել էր բոլորին, եւ իրավունք ասելով` մարդիկ միայն մեդալի մի երեսն էին տեսնում ու այդ իրավունքը փորձում էին շահարկել, մինչդեռ իրավունքի հետեւում պարտականությունն է: Շատ լավ հիշում եմ, որ այսօրվա համար շատ անընդունելի արարք եմ արել: Մի տղա կար իմ դասղեկական դասարանում, որը ինձնից շատ բարձրահասակ էր (10-րդ դասարանում էր սովորում): Պարզեցի, որ նա կազմակերպել էր աշակերտների դասից փախչելը: Երեխայական չարաճճիություն էր, բայց աննպատակ, որովհետեւ եթե չարաճճիության մեջ լավ նպատակ դրված լիներ, ես կգնահատեի: Նա աստիճաններով բարձրանում էր, իսկ ես աստիճանների վերեւում կանգնած էի, որպեսզի ձեռքս հասներ դեմքին: Ասացի` երկու աստիճան իջիր ներքեւ, հետ գնաց եւ ապտակեցի... Պատկերացնո՞ւմ եք, եթե հիմա այդպես վարվեր որեւէ ուսուցիչ, կդառնար ամբողջ հանրության քննարկման առարկա: Բայց ուշագրավն այն էր, որ այս երեխան, որը շատ ուժեղ ու կամային որակներով տղա էր, կարմրեց, աչքերը կախեց ու ոչ այնքան ամաչեց ցավից, որովհետեւ չեմ կարծում, թե ցավեցրի, նպատակ էլ չունեի, որքան այդ երեւույթից, որ բոլորի աչքի առաջ էր: Սակայն, ինչպես Ջիվանին կասեր, ապտակով սնված տղան, առանց աստիճան չի լինում: Հիմա այդ տղան բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում պետական կառույցում: Եվ ամեն ինձ հետ հանդիպելիս, ասում է` տիկին Մուրադյան, ես սրան հասել եմ Ձեր այն ապտակի շնորհիվ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА