o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀՈ՞Ղ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

01.03.2016 18:31 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀՈ՞Ղ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հրաժարականը պահանջող նամակից չէր անցել մեկ շաբաթ, երբ այսօր հրապարակվեց դեսպանի մեկ այլ հայտարարություն: Բանն այն է, որ  Վրաստանում գործող հայալեզու «Ալիք» մեդիահարթակը տարածել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ելույթի ձայնագրությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում փետրվարի 26-ին տեղի ունեցած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ընթացքում: Իր  ելույթում Յուրի Վարդանյանն ասում է. «Ես ցեղասպանություն հասկացողությունն ընդունում եմ շատ, էսպես ասած, զավեշտական»: Դեսպանի այս խոսքերը հարուցել են ջավախահայության եւ Հայաստանում ապրողների զայրույթը: «Պահանջում ենք Յուրի Վարդանյանի հրաժարականը»` ֆեյսբուքյան գրառումներ արած օգտատերերի հիմնական պահանջն է: «Իրավունք»-ը  ծնունդով ջավախեցի  Շիրակ Թորոսյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս  ձեռնպահ մնաց որեւէ խոսք ասել, քանի որ չէր լսել նման արտահայտություն: ԱԳՆ-ը եւս հրաժարվում է մեկնաբանել Յուրի Վարդանյանի   հայտարարությունը:

Հայկական մարզաշխարհի համար անընդունելի է Մելինե Դալուզյանի մեծարումը. Մի շարք ֆեդերացիաների հայտարարությունը

Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն` Յուրի Վարդանյանի  հրաժարականի պահանջի նամակով ու  ձայնագրությամբ հող են նախապատրաստում դեսպանի հրաժարականի համար: Սպասենք զարգացումներին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА