o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

04.10.2016 19:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Այս կիրակի ընդդիմադիր ընդգծված տրամադրություններ ունեցող քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում եւ Կապանում ընտրությունների արդյունքով ՀՀԿ-ն առաջին տեղում է: Եթե Գյումրիում այդ ցուցանիշը 35 տոկոս է, Վանաձորում` 38, ապա այլ խոշոր համայնքներում մոտենում է 50 տոկոսին: Եթե հաշվի առնենք նաեւ սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունները, ապա ստացվում, է, որ այս պահի դրությամբ ՀՀԿ-ի ցուցանիշները մոտավորապես 44-46 տոկոսի կարգի են: Այսինքն` մոտավորապես այնքան, որքան միշտ եղել է: Այլ պատկեր է սակայն հին ու նոր ընդդիմադիրների պարագայում: Այդտեղ շատերը վերանայելու խնդիր ունեն:ՊԱՐՏՎՈՂՆԵՐԸ 
ԵՎ ՋՐԻ ԵՐԵՍ 
ՄՆԱՑՈՂՆԵՐԸ
ՏԻՄ ընտրությունների արդյունքներով միանշանակ կարելի է ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը` ՀԱԿ-ը, կանգնած է թոշակի գնալու հրամայականի առջեւ: Նույնիսկ ՀԱԿ-ից առանձնացած «Քաղաքացիական պայմանագիրը» ավելի լավ արդյունքներ ունի, ՀԱԿ-ն ամենուրեք բացարձակ աուտսայդեր է: Պարզապես, այդ քաղաքական թիմի ռեսուրսները ամբողջովին սպառված են, ու թիմը հնարավոր չէ վերակենդանացնել` անգամ առաջնորդի չափած-ձեւած ճշգրիտ քայլերով, որոնք նրան բնորոշ էին վերջին երկու տարվա ընթացքում: 
Իսկ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, թերեւս խանգարեց չափազանց ինքնավստահությունը եւ թիվ մեկ ընդդիմադիր լինելու հավակնոտ ցանկությունը: Բայց, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդ ակտիվիստ, իր ֆոտոկադրերով 2015-ին «Էլեկտրիկ Երեւանի» խորհրդանիշ դարձած Կարո Ղուկասյանը նաեւ կիսվեց հետաքրքիր դիտարկումով` որ կան ՀՀԿ-ին քվե տվող ընտրողներ, ովքեր ո՛չ կաշառված են, ո՛չ էլ «ահ կերած», եւ իշխող կուսակցությանը քվե են տալիս միանգամայն հոժարակամ: Թեեւ ընդդիմադիրներից շատերի համար դա հայտնագործություն է, սակայն կա հասարակ իրողություն` արդեն առավել քան տասը տարի է ընդդիմադիրների բանաձեւը հետեւյալն է. «ՀՀԿ-ն «քըխ» է, մենք` «պուպուշ», իշխանությունը փոխանցեք մեզ»: Եվ քանի որ այդ «պուպուշ» լինելու փաստարկներն ու ապացույցները չեն երեւում, հաճախ ընդդիմադիրները այդ խնդրով չեն էլ մտահոգվում, ապա արդյունքում ոչ քիչ թվով մարդիկ գերադասում են հին հայտնին նոր անհայտով չփոխել: 
Ինչեւէ, կան նաեւ անակնկալներ, որոնք պետք է հաշվի առնեն ե՛ւ քաղաքական գործիչները, ե՛ւ վերլուծական հանրակցությունը: Այսպես, շատերը «դուրս գրված» էին համարում «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ը, սակայն ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին հայտնի ժողովրդական ասացվածքի պատկերը` ինչքան էլ ուղտը սատկի, էլի կաշին մի իշաբեռ է: Այսինքն` ՕԵԿ-ը ռեալ շանսեր ունի` մտնելու խորհրդարան: Մասամբ դա կարելի է  բացատրել նաեւ Արթուր Բաղդասարյանի «քաղաքական ամենակերությամբ», ինչը թույլ է տալիս որեւէ տեղից ռեսուրսներ հայթայթել: Այժմ համարվում է, որ ռեսուրսի ոչ ակնհայտ տրամադրողը Ռոբերտ Քոչարյանն է:Բայց, օրինակ, բացահայտ քոչարյանական «Համախմբում» կուսակցությունը` Վարդան Սիվիլիթասիչի գլխավորությամբ, գործնականում ամենուրեք ձախողվել է: Եթե Գյումրիում մի կերպ կարողացել է 5 տոկոս անցնել, ապա մնացյալ համայնքներում արդյունքը շատ ավելի համեստ է: Այնպես չէ, որ այդ թիմը վատ է աշխատել` շատ ակտիվ կառույցներ են կազմել, ռեսուրսի պակաս չեն ունեցել, բայց թերեւս Օսկանյանը չընկալվող ֆիգուր է: Ու չնայած ամենասանձարձակ հակաիշխանական քարոզչությանը, այդ կուսակցությունը գործնականում շանս չունի մտնել խորհրդարան: 
Փոքր-ինչ թերագնահատվածներից է եւ ԲՀԿ-ն: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ չնայած ապագաղափարական բնույթի եւ Գագիկ Ծառուկյանի ռեսուրսից զրկվելուն, այնուամենայնիվ, այդ կուսակցությունը մրցունակ է եւ անհրաժեշտ ռեսուրս ձեռք բերելու դեպքում կարող է պատկառելի քվեների հավակնորդ լինել: 
Իսկ մնացյալը` այս կամ այն կոնֆիգուրացիայով արեւմտամետ դաշինք է լինելու, որը մուտք կգործի խորհրդարան: Սակայն ինչ կազմով, ովքեր այդտեղ կընդգրկվեն` թերեւս արեւմտամետ ուժերը իրար կոկորդ են կրծելու, որպեսզի նվաճեն «քեռի Սեմի» բարեհաճությունը: Բայց, ամենայն հավանականությամբ, այդ դաշինքում առաջատար դեր կխաղա օսկանյանական կուսակցությունը: 

1991-ի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՈՎ ԻՆՉ ԼՐԱՑՈՒՑԻՉ 
ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՈՒՆԻ
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ներկայիս կոալիցիոն գործընկերոջը` ՀՅԴ-ին, ապա, թեեւ Գյումրիում մարզպետ ունենալով հանդերձ, խայտառակ պարտություն են կրել եւ ավագանիում ներկայացված չեն լինելու, այնուամենայնիվ, համայնքների միջինացված ցուցանիշով երեւում է, որ ՀՅԴ-ն տանելու է իր գործնականում մշտական 5-7 տոկոսը: 
Խոշոր հաշվով, տրամաբանությունը հուշում է, որ ամենակատաղի կռիվը լինելու է ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ` երկրորդ տեղի հավակնությամբ, ու երկրորդ տեղը գրաված խորհրդարանական ուժը  ՀՀԿ-ի համեմատ շատ համեստ ցուցանիշ է ունենալու: 
Սակայն նաեւ բավականին հետաքրքիր կոմբինացիաներ էլ կան: Այսպես, ՕԵԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» միջեւ համագործակցության ձեւերի մասին հրապարակային սակարկություն է ընթանում, ուր ՕԵԿ-ը մատնանշում է «լուսավորիչների» համեստ ռեգիոնալ դերը (կենտրոնացում Լոռիում)` ի տարբերություն երկրով մեկ մոտավորապես կայուն ցուցանիշ ունեցող ՕԵԿ-ին: Ընդհանրապես, ռեգիոնալ բնույթի կուսակցությունները` ի դեմս ԳԱԼԱ-ի եւ «Լուսավոր Հայաստանի», արեւմտամետ բլոկին միանալու դեպքում կարող են դրան բավականին ուժեղացնել: Իսկ որ պահի տակ ՕԵԿ-ն էլ կարող է հերթական անգամ աշխարհաքաղաքական ճաշակ փոխել, դա թերեւս ոչ ոքի չզարմացնի: 
Իսկ այժմ դառնանք իշխող ՀՀԿ-ին: Մեկնարկային 44-46 տոկոս ցուցանիշով հանդերձ, այդ կուսակցությունը  վարկանիշ բարձրացնելու ռեսուրսներ ունի: Առաջին հերթին դա վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի հանդեպ առկա պոզիտիվ հանրային սպասումներին, որոնք եթե անգամ մասամբ արդարանան, դա կդառնա պլյուս` ՀՀԿ-ի համար: Գումարած դրան` առկա է նաեւ այնպիսի ռեսուրս, ինչպիսին է հանրության հակակրանքն առաջացնող այս կամ այն պաշտոնյայից ձերբազատվելը, եւ ընտրություններին ընդառաջ` որոշակի պաշտոնանկությունները նույնպես վարկանիշ ավելացնելու ռեսուրս են: Համ էլ, չմոռանանք այն տեղեկությունը, որ հաղորդեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի մասին` փոփոխություններ ծրագրում, կանոնադրությունում, ղեկավար կազմում: Դրա հետ որոշակիորեն կապակցված է նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակի հարցը: Ինչքան քիչ այդտեղ լինեն օլիգարխիկ դեմքեր, այնքան ավելի դրական կընկալվի ցուցակը հանրության կողմից, բայց միաժամանակ այդպիսի դեմքերին զրո տոկոսի հասցնելը կնշանակի եւ կորցնել ընտրության համար անհրաժեշտ որոշակի ռեսուրս: Սակայն որ կետում է լինելու բալանսը` դա արդեն ոչ հեռավոր ապագայի հարց է: 

«ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ» 
ԻՆՏՐԻԳԻ ԱՎԱՐՏԸ
Եվ այսպես, նախարարական վերջին երկու նշանակումներն էլ եղան` Էդվարդ Նալբանդյանը մնաց իր տեղում, պաշտպանության նախարար նշանակվեց Վիգեն Սարգսյանը: 
Շատերի համար այդ նշանակումը անսպասելի էր, սական չպետք է մոռանալ, որ Վիգեն Սարգսյանը ՊՆ համակարգին ծանոթ է եւ 2000-2003թթ. եղել է պաշտպանության նախարարի ռեֆերենտ, այսինքն` նրա ձեռամբ էին պատրաստվում նախարարի կարեւոր հրապարակային ելույթները: Իսկ ամբողջական բացատրությունը ներկայացրեց Սերժ Սարգսյանը, երբ Վիգեն Սարգսյանին ներկայացնում էր ՊՆ-ին. «Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է` մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարեւորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարեւորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Մենք պարտավոր ենք շատ ավելի մոտիկից զբաղվել ռազմական կրթությամբ եւ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները` զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաեւ պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբեւէ ծառայել են մեր զինված ուժերում: Նրանցից շատ-շատերը կա՛մ այսօր չկան, կա՛մ էլ ունեն հաշմանդամության կարգ: Ես ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս եւ նման այլ խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ»: 
Այսինքն` զորքերով հիմնականում զբաղվելու է նորանշանակ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, եւ այդ ֆիգուրը եւս հուշում է, որ հակառակորդը թեթեւ օրեր չի ունենա, եւ Արցախի հարցում ավելորդ հույսեր մազութային սուլթանատը չպետք է փայփայի: Իսկ պաշտպանական գերատեսչության քաղաքական ղեկավարումն իրականացնելու է քաղաքական ֆիգուրը` ի դեմս նախարարի: Եվ, ի դեպ, գերագույն գլխավոր հրամանատարը նաեւ վստահեցրեց, որ իր մասնակցությունը, ուշադրությունը եւ հետաքրքրությունը ՊՆ-ի եւ Զինված ուժերի նկատմամբ չի պակասելու, իսկ ՊՆ-ի հնարավորությունները գնալով ավելանալու են: 
Թերեւս, դա կապահովի ՀՀ պաշտպանության համակարգի առավել ճկունությունը եւ առավել համապատասխանությունը նաեւ առկա եւ անորոշություններով լեցուն տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներին: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն ամեն ինչ անում է աչքի ընկնելու համար․ «Ժողովուրդ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА