o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծաղկաձորի հանգստի գոտիներում արձանագրվել է պարետի որոշումների խախտումներ

02.08.2020 17:13 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ծաղկաձորի հանգստի գոտիներում արձանագրվել է պարետի որոշումների խախտումներ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ կիրակի օրը նույնպես շարունակել են խստացված ստուգայցերը։ Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները։

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

Ծաղկաձոր քաղաքի հրապարակում, եկեղեցու և ճոպանուղու հարակից տարածքներում վերահսկվել են մարդկային կուտակումների բացառումը, պարտադիր դիմակ կրելու, անկանոն հերթեր չառաջացնելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջների կատարումը։

Դիտարկումների արդյունքում գրանցվել են խախտումներ և թերություններ, որոնք շտկվել են տեղում։ Տեսուչների ցուցումով ոստիկանները դիմակ չկրելու համար 3 անձի նկատմամբ կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Նշենք, որ ԲԸՏՄ մշտադիտարկումները մշտապես զուգորդվում են հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման և բացատրական աշխատանքներով։

Պարետատան որոշումներով սահմանված նորմերի նկատմամբ վերահսկողական գործառույթները Տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա ռեժիմով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА