o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ձերբակալե՛ք, հենց ինքն է». 20-ամյա երիտասարդը դպրոցի զուգարանում անառակաբարո գործողություն է կատարել 7-ամյա տղայի նկատմամբ

02.08.2020 14:30 ԻՐԱՎՈՒՆՔ
«Ձերբակալե՛ք, հենց ինքն է». 20-ամյա երիտասարդը դպրոցի զուգարանում անառակաբարո գործողություն է կատարել 7-ամյա տղայի նկատմամբ

Ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Հ. Բ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Հ. Բ.-ն 20 տարեկան երիտասարդ էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել անչափահաս՝ 7 տարեկան տղայի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 17-ի սահմաններում Հ. Բ.-ն իրենց բնակավայրում գնացել է խանութ, մեկ շիշ գարեջուր և արևածաղիկ է գնել: Գարեջրի կեսը խմելով՝ որոշ տարածություն քայլել է:

Այդ նույն ժամանակ անչափահաս տղայի տանը նշել են տղայի եղբոր ծննդյան օրը: Վերջինս տանից դուրս է եկել ընկերոջը ճանապարհելու: Քիչ անց տանից դուրս է եկել նաև յոթ տարեկան երեխան՝ եղբորը փնտրելու:

Անչափահաս երեխային փողոցում տեսել է գարեջուր խմած Հ. Բ.-ն, ըստ մեղադրանքի՝ «ցանկացել է բավարարել իր սեռական ցանկությունը»:

Նա իր մոտ է կանչել յոթնամյա տղային, ներկայացել է որպես «Արմեն» ու ասել է, թե պատրաստ է նրա համար խանութից գնել «բոմբ»: Երեխայի հետ քայլել է խանութի ուղղությամբ, ապա, ըստ մեղադրանքի՝ «բռնել է երեխայի ձեռքից և, օգտվելով նրա անօգնական վիճակից, վազեցնելով տարել է» դեպի բնակավայրի դպրոց: Ճաղավանդակի բաց հատվածով երեխային ներս է մտցրել, գնացել են դպրոցական զուգարան:

Հ. Բ.-ն, ըստ մեղադրանքի՝ երեխային 10 հազար դրամ է տվել՝ «որպես փոխհատուցում»՝ պահանջելով կատարել իր ցանկությունները: Նա երեխային մտցրել է զուգարան, «դեմ է տվել պատին», նախ ինքը զբաղվել է ձեռնաշարժությամբ, ապա երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություն՝ նրան ստիպողաբար պահելով զուգարանում և այդ ընթացքում նրան պատճառելով աջ և ձախ ուսագոտիների, կրծքավանդակի ու բազկի շրջանի քերծվածքներ: Իր «սեռական պահանջները բավարարելուց հետո» Հ. Բ.-ն բաց է թողել երեխային, վերջինս արտասվելով փախել է տուն: Ճանապարհին հանդիպել է տատիկին ու պատմել է տեղի ունեցածը:  Տատիկը զանգել է ոստիկանություն, ապա հողորդում է տվել…

Նախաքննության ընթացքում մեղադրյալ երիտասարդն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի: Նա հայտնել է, թե խանութը, ուր գնացել էր դեպքի օրը, դպրոցից ոչ հեռու է: Ինքը գարեջուր է գնել, կեսը խմել է քայլելով, կեսը թափել է: Նկատել է մի քանի անչափահաս երեխաների: Նրանցից մեկին՝ 7-10 տարեկան տղային, կանչել, հարցրել է անունը, առաջարկել է խանութից նրա համար «բոմբ» առնել: Միասին քայլել են դեպի խանութ: Ճանապարհին ինքը ներկայացել է «Արմեն» անունով: Ցանկություն է ունեցել ձեռնաշարժությամբ զբաղվելու, որոշել է երեխային տանել դպրոցի զուգարան: Դպրոցի դարպասի փոքր դռան կողքին նեղ բացվածք կար, դրա միջով մտել են դպրոցի բակ, հետո՝ զուգարան: Ինքը զուգարանում ձեռնաշարժությամբ է զբաղվել, իսկ երեխան սկսել է լաց լինելու ու խնդրել է, որ գնա տուն: Ինքը պահել է նրան, որ չփախչի, այդ ժամանակ երեխան մեջքով մի քանի անգամ դիպել է պատին: Ինքը նրան գումար է առաջարկել, որ ինչ ուզում է՝ առնի: Նաև մի պահ անառակաբարո գործողություն է կատարել երեխայի նկատմամբ: Հետո երեխան փախել է դուրս: Ընդհանուր առմամբ զուգարանում մնացել են 5-7   րոպե: Երեխային չի վնասել:

Դատարանում Հ. Բ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե բողոքել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՔԾ քննիչի դեմ: Ինքը նախաքննության ժամանակ ասել է, թե հանցավոր արարք չի կատարել, բայց իրեն ստիպել են, տարել են ոստիկանապետի մոտ: Ինքն ասել է, թե կապ չունի այդ ամենի հետ, բայց իրեն ասել են, թե պիտի խոստովանի: Իրեն համոզել են, որ պաշտպան չունենա, հորն էլ են համոզել, ասել են, թե մի քանի ժամից բաց կթողնեն: Իրեն կալանավորել են երկու ամսով, ինքը տեսել է, որ իր ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում: Իրենց տանից վերցրել են հագուստ, որը դեպքի օրն իր հագին չի եղել: Ինքը դեպքի օրը եղել է տանը, ապա գնացել է ընկերոջ տուն, խանութ է մտել: Հաջորդ օրն իմացել է, որ երեխայի տատիկը հաղորդում է տվել: Ինքը դեպքի հետ ոչ մի կապ չունի, պաշտպան չի ունեցել, ամեն բան բարդել են իր վրա: Իր բողոքը ՀՔԾ-ի դեմ է եղել, մերժել են, որոշումը ստացել է, դրա հետ համաձայն չի եղել, բայց չի բողոքարկել: Քննիչն իր ասածը ճիշտ չի գրի առել, սխալ է արձանագրել: Իր մեղավորությունն է , որ չի կարդացել արձանագրվածը: Հետո ձեռագիր է գրել քննիչի թելադրածը…

Տուժող երեխան ասել է, թե տանից դուրս էր եկել եղբորը գտնելու: Իրեն մոտեցել է կապույտ «կուրտկով», կապույտ ջինսով, սև «բոթասներով» մի տղա՝ 20-22 տարեկան, ներկայացել է որպես «Արմեն», առաջարկել է խանութից «բոմբ» ու բանան առնել, ինքը համաձայնել է: Քայլել են դեպի խանութ, բայց նա ճանապարհին իր ձեռքից բռնել ու վազեցրել է մինչև դպրոց… Նա իրեն տարել է դպրոցի զուգարան… Չի թողել, որ ինքը դուրս գա զուգարանից… Իրեն ցույց են տվել այդ տղայի նկարը, ինքը ճանաչել է: Դեպքից առաջ մի քանի անգամ այդ տղային տեսել է դպրոցի մոտ՝ նա մենակ կանգնած՝ երեխաներին էր նայում… Նա իրեն 20  հազարանոց է տվել, ինքը թղթադրամը ճանաչում է, ինքը փողը գցել ու փախել է… Դատական նիստերի ընթացքում երկար նայել է Հ. Բ.-ին, համոզվել է, որ նա էր… Երբ ոստիկանությունում նրան տեսել է, ասել է՝ չի ճանաչում… Բայց նա է, ինքը չի սխալվում… Երեխան ասել է. «Հ.-ին ձերբակալե՛ք, որովհետև հենց ինքն է…»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ

Առերես հարցաքննության ժամանակ երեխան ճանաչել է Հ. Բ.-ին, պնդել է, որ նա է եղել: Հ. Բ.-ն էլ ընդունել է, որ ինքն է եղել, միայն անառակաբարո գործողությունն է փոքր-ինչ այլ կերպ նկարագրել:

Քննչական փորձարարության ժամանակ Հ. Բ.-ն մատնացույց է արել տեղանքը:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Հ. Բ.-ն ճանաչվել է մեղսունակ:

Դատահետքաբանական-դատակենսաբանական-մանրաթելային փորձաքննության եզրակացությամբ՝ Հ. Բ.-ի հագուստի վրա  հայտնաբերվել են օտար մանրաթելեր, որոնք համապատասխանել  են երեխայի հագուստի մանրաթելերի մորֆոլոգիական հատկանիշներին: Երեխայի հագուստի վրա էլ հայտնաբերվել են օտար մանրաթելեր, որոնք համապատասխանել են Հ. Բ.-ի հագուստի մանրաթելերի մորֆոլոգիական հատկանիշներին …

Դատարանը որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հաշվի առել այն, որ հանցավոր արարքը կատարելու պահին անձը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

Դատարանը Հ. Բ.-ին մեղավոր է ճանաչել անչափահասի նկատմամբբռնության գործադրմամբ անառակաբարո գործողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և դատապարտել է 10 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի դեկտեմբերի 25-ից:

Ամբաստանյալից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 474 հազար 120 դրամ՝ որպես կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА