o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դալայ Լաման կոչ է արել զբաղվել «հույզերի հիգիենայով»

02.08.2020 18:09 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դալայ Լաման կոչ է արել զբաղվել «հույզերի հիգիենայով»

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման կոչ է արել սովորել աշխատել սեփական բացասական հույզերի հետ՝ կիրառելով դարավոր փորձը:  «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ հունիսի 20-ին Դալայ Լաման անցկացրել առցանց հանդիպում գիտնականների ու փիլիսոփաների հետ: Նա խոսել է կենսունակության և կարեկցանքի, ինչպես նաև այդպիսի հարցերում գիտության դերի մասին:

«Ժողովուրդ». Սկանդալային միջադեպ՝ Ծառուկյանի առանձնատան խուզարկության ժամանակ

«Ինչպես մենք ունենք մարմնի հիգիենա, նույնպես պետք է ունենանք հույզերի հիգիենա»,-առցանց հանդիպմանն ասել է նա: Դալայ Լաման ընդգծել է, որ բացասական հույզերի մասին մանրամասն նկարագրված է հին հնդկական կրոնական գրքերում: Բացասական հույզերի հետ աշխատանքը, նրա կարծիքով, գիտակցաբար պետք է ուղղորդվի մարդու մտքի հետ միասին: Դալայ Լաման առաջարկել է այդ հարցը ներառել ժամանակակից կրթական ծրագրում:

 

«Ցավոք, հիմա կրթությունը ժամանակ է հատկացնում կյանքի նյութական կողմի վրա՝ մոռանալով հոգևորը»,-ասել է Դալայ Լաման:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА