o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԳՄՍ-ն հազիվ մի ճիշտ որոշում էր կայացրել այն էլ...

16.07.2020 17:03 ՄՇԱԿՈՒՅԹ
ԿԳՄՍ-ն հազիվ մի ճիշտ որոշում էր կայացրել այն էլ...

Օրեր առաջ ԿԳՄՍՆ-ն կասեցրեց «Հայ գրականությունը՝ թարգմանություններում» ծրագիրը, որով աջակցում էին արտերկրի հրատարակչություններին՝ հրատարակել հայ գրականություն։ Նախարարության որոշմամբ, ծրագիրը կասեցվել էր կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված, իսկ ծրագրի համար նախատեսված 14 մլն դրամն ուղղվելու էր կառավարության պահուստային ֆոնդին։  

«Առանց մեկ վայրկյան մտածելու ընդունեցի առաջարկը». Երգիչ

Գրական դաշտում հրատարակիչների կողմից բարձրացված աղմուկից հետո, երեկ արդեն ԿԳՄՍՆ-ն կիսվեց դրական լուրով՝ նշելով, որ «Հայ գրականությունը՝ թարգմանություններում» ծրագիրը վերականգնվում է։ Դրամաշնորհին կարող են դիմել արտերկրի հրատարակչությունները՝ հայ դասական եւ ժամանակակից գրականությունը թարգմանաբար հրատարակելու համար։ Նախարարությունն աջակցում է հայտով ներկայացրած նախագծերին՝ հատկացնելով գրքի թարգմանության գումարը։

Ծրագրով մինչ այսօր աջակցություն է ստացել 29 գրքի հրատարակման հայտ՝ 15 լեզվով (Հովհաննես Թումանյանի հեքիաթները՝ լատվիերեն, հոլանդերեն, գերմաներեն, լիտվերեն, Կոմիտասի նամակները՝ անգլերեն, Րաֆֆու «Խենթը»՝ շվեդերեն, ալբաներեն, Արամ Պաչյանի գրքերը՝ անգլերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, Գուրգեն Խանջյանի գործերը՝ ալբաներեն, մակեդոներեն, Ալեքսանդր Թոփչյանինը՝ սերբերեն, լատվիերեն, Կարինե Խոդիկյանի, Գրիգի, Սուսաննա Հարությունյանի գրքերը՝ անգլերեն, Հրաչյա Սարիբեկյանինը՝ մակեդոներեն, Վարդան Գրիգորյանինը՝ ուկրաիներեն, Հրանտ Ալեքսանյանինը՝ խորվաթերեն եւ այլ գրքեր:

Դե ինչպես տեսնում եք ժամանակակից գրողների ցանկում չկա որևէ ծանրակշիռ գրողի անուն: Ժամանակակից գրողը, եթե անգամ չունի 50 ընթերցող հետաքրքիր է ինչպե՞ս է համարվում ժամանակակից գրող: Ակնառու է, թե վերջին շրջանում ինչպես է արժեզրկվել գրող բառը: Ամեն 10-ից 7-ն իրեն գրող է համարում:

Ուշագրավ է, որ ինչ-ինչ գրական կլաններ, հրատարակիչներ միմիայն մտածելով իրենց գրպանի և անձնական շահի մասին կարողանում են  պետական լծակներն օգտագործել այնպես, որ իրենց գրպանի պարունակությունը կայուն մնա:

Ինչ խոսք գուցե Գրիգը,Կարինե Խոդիկյանը և էլի շատերն իսկապես տաղանդավոր գրողներ են, սակայն քանի՞ ընթերցող ունեն, ո՞վ է նրանց ճանաչում որպես գրող: Վերջին շրջանում հենց գրականագետ Ալեքսանդր Թոփչյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոսեց «Սելֆի » գրականության մասին, մասնավորապես նշելով, որ այդժմյան շատ ժամանակակից գրողներ գրում են միմիայն իրենց նեղ անձնական հույզերի մասին, որոնց էլ ըստ էության վերջինս անվանեց « սելֆի » գրողներ:

Դե իսկ այս խիստ ճգնաժամային իրավիճակում, երբ երկիրը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ ահա սահմանամերձ որոշ համայնքներում դպրոցականները տարիներ շարունակ ասֆալտի վրա են դաս սովորում, դպրոցներում առաջին ամենաանհրաժեշտ տարրական միջոցների բացակայության պատճառով, լավ կլիներ, որ ԿԳՄՍ-ն գոնե մի որոշ ժամանակ դադարեցներ « սելֆի» գրողների հանրահռչակման անկարևոր գործը, և գումարներն օգտագործեր կարևորագույն հարցերի համար:

Հ.Գ

ԿԳՄՍ-ն հազիվ մի ճիշտ բան էր մտածել, այն էլ...

Ա. Ավագյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА