o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

30.09.2016 19:58 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ


(ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ` ԱԺ-ՈՒՄ ԶՈՔԱՆՉՆԵՐԻ 
ԵՎ ՓԵՍԱՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
Երկնային գրասենյակից Գաբրիել հրեշտակապետը հայտնում է, որ Հեղինե Բիշարյանի փեսան հետմահու նման զոքանչ ունենալու համար ընկնելու է դժոխք, քանի որ Հեղինեից հետո դժոխքը նրա աչքին դրախտ ա թվալու: 
ՎԱՐԿԱԾՆԵՐ
(ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղվերլուծաբանների` Հրանուշ Հակոբյանին վերանշանակել են, որովհետեւ  վարչապետ Կարեն Կարապետյանին նա «Արի տուն» ծրագրով է բերել Հայաստան:ԱՉՔԸ ԴԵՌ ԿՈՒՇՏ ՉԻ
(ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ 
ՀԱՐՍԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՀԱՐԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, 75 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԾԱԽՍԵԼՈՒ ԵՎ ՏԱՔ ՈՒՏԵՍՏ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ վերլուծաբանների` ուսումնասիրելով Գագիկ Բեգլարյանի կողմից որդու հարսանիքի կատարած ճոխ ծախսը, եզրահանգել են, որ նա ծանր մանկություն ա ունեցել:


ՊԱՏԳԱՄԻՆ ՀԼՈՒ
(ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ` ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայ առաքելական եկեղեցուց հայտնում են, որ ով մեղավոր չէ, թող նա առաջինը հարկային դաշտ մտնի:


ՔԱՆԱԿԸ ՈՐԱԿԻՆ 
ՀԱՄԱՐԺԵՔ ՉԷՐ
Կառավարության կազմը հայտնելուց հետո պարզ դարձավ, որ չնայած դաշնակները քանակի առումով պահպանել են երեք նախարարական պորտֆելները, այնուամենայնիվ, վարչապետը նրանց ուղարկեց բնության գիրկը:


ՌԵՏՐՈ
Օրհնվի էն սհաթը, որ «Իսկանդերի» օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ եւ մեզ ազատեց թուրքի դառը շնչից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА