o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

15.07.2020 17:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Այսօր ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ժողովուրդ». Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ «սահմանային սելֆիներն» արգելվել են, պաշտոնյաներին թույլ չեն տվել սահման գնալ

Շավարշ Քոչարյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ ԱԳՆ գնահատականը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցեց նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА