o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ւմ էր ձեռնտու տավուշյան բախումը

15.07.2020 11:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ո՞ւմ էր ձեռնտու տավուշյան բախումը

Տավուշում կիրակի օրը սկսված բախումը դեռ պահպանում է իր սրությունը: Ավելին, Ադրբեջանը հաստատեց գեներալ եւ գնդապետ կորցնելու լուրը, որը, թերեւս, չնայած արտաքին բազում եւ ամենահեղինակավոր կոչերին, կարող է էլ ավելի թեժացնել իրավիճակը: Բայց ոչ, իրավիճակը կարծես հանդարտվում է

Անդրանիկ Թևանյան.Տավուշյան մարտերից հետո Փաշինյանի քայլերը ոչ համարժեք են և սպառնում են երկրին

«ՎԻԼԻՍԱՅԻՆ» ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սակայն այսքանով հանդերձ էլ, տեղի ունեցածի պատճառների հետ կապված հարցերի պակաս չկա, ու պատճառները հասկանալը միայն հնարավորություն կտա կարծիք կազմել` դեպի ո՞ւր է շարժվում իրավիճակը:

Վարկածը, որ ամեն ինչ սկսվեց հայկական դիրքեր հասած ազերիների «մոլորված» «ՈՒԱԶ»-ից, առնվազն ՀՀ ՊՆ-ի տրամաբանական բացատրության կարիքն ունի: Առավել եւս, որ դրան գումարվեց այլ հետաքրքիր դրվագ եւս: Այսպես, դեռ կիրակի օրվանից աստիճանաբար սկսեց համացանցում տարածվել խոսակցություն այն մասին, որ հայկական ուժերը, բացի արժանի հակահարված տալուց, նաեւ ազերիների դիրքեր են գրավել: Նախօրեին այդ խոսակցությունները շատ ավելի համառ դարձան, եւ դրանց սկսեցին գումարվել նաեւ տարբեր քարտեզային նյութեր: Եվ վերջապես, շրջանառության մեջ հայտնվեց նաեւ լուսանկար` պնդումով, թե արված է հայկական զինված ուժերի կողմից գրավված ադրբեջանական դիրքում:

Բավականին բարձր խաղադրույքներ էին դրված տավուշյան մարտերում.  <<Իրավունք TV>>-ի տաղավարում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է

Այս պնդումը տարօրինակ էր այնքանով, որ կտրուկ հակասում էր ՀՀ պաշտպանության նախարարության կողմից միջադեպի ծագման մասին տեղեկությունները: Այսպես, նախարար Դավիթ Տոնոյանն անգամ կառավարության նիստում Տավուշում տեղի ունեցած դեպքերը ներկայացրեց ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի` հայկական դիրքերի մոտենալու հետեւանք: Ավելին, որ հայկական ուժերը ազերիներին անգամ նախազգուշացրել ու թույլ են տվել հեռանալ, սակայն քիչ անց նրանք հրետակոծության են ենթարկել մեր այդ նույն դիրքը, իսկ մերոնք պատասխանեցին: Այսինքն, նախարարը, ըստ էության, պնդում էր, որ մեր ուժերը բացառապես պաշտպանական մարտեր են մղել եւ մղում: Իսկ պաշտպանական մարտերի ժամանակ հակառակորդի դիրք գրավելը բացառվում է. գրավելու համար հարձակվել է պետք:

Հայաստանին ձեռնտու է դիրքորոշումը, որ կոնֆլիկտում գրավել է Ռուսաստանը. ՀՀ դեսպան

Կարճ ասած, նախարարի ներկայացրածի եւ ազերիների հենակետ գրավելու պնդումների միջեւ կար հակասություն: Սկզբում ազերիների հենակետ գրավելու մասին խոսակցությունները նմանվում էին «բազմոցային ստրատեգների» երեւակայական «հարձակումների»: Բայց ամբողջ ընթացքում էլ կային նաեւ կասկածներ, որ այդ խոսակցությունները հատուկ շրջանառվող լուրեր են: Ընդ որում, դժվար չէր նկատել, որ դիրք գրավելու, ազերիներին ջախջախելու եւ նման ականջահաճո պնդումների մեջ զարմանալիորեն հատկապես ակտիվ էին սորոսական եւ այդ կարգի փողերով գործող լրատվամիջոցները, որոնք մինչ այս ոչ թե «հարձակվենք, գրավենք», այլ` տարիներով «հայ-ադրբեջանաթուրքական եղբայրություն» ժանրի մեջ էին, ավելի ճիշտ` դրա հիմնական քարոզիչները:

Գարեգին Նժդեհի շուրջ աղմուկը ո՛չ մեզ է ձեռնտու, ո՛չ ռուսներին. Մուշեղ Լալայան

Մի խոսքով, այդ ամենը սկզբնական փուլում ինչ-որ անտեսանելի նպատակներով քարոզչության էր նմանվում, հաշվի առնելով, որ պատկան պետական կառույցներն այդպես էլ ո´չ հերքում ո´չ էլ հաստատում էին ազերիների դիրքը գրավելու լուրերը: Մինչեւ որ լուրերին չարձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը` «կիսվելով» համացանցում տարածված իբր ազերիներից գրավված դիրքից լուսանկարով եւ գրելով` «Ղարադաշ»: Դա արդեն հակառակորդի դիրքը գրավելու մասին պաշտոնական ակնարկի էր նմանվում: Դրանից զատ, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար հրապարակեց նաեւ «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը` կից գրությամբ. «Հայկական ԶՈւ-երը արդեն կահավորում են զբաղեցրած-բարելավված նոր դիրքերը»:

Ո՞ւմ էր ձեռնտու «Մարտի 1»-ը

Բայց եթե այդպես է, ապա ՀՀ ՊՆ-ն արդեն պարզապես պարտավոր է արձագանքել մասնավորապես պատգամավորի նման թափանցիկ ակնարկին` հստակեցնելով` իրոք ադրբեջանական դիրք գրավվե՞լ է: Եթե այո, այդ դեպքում կան նաեւ այլ հարցեր` ո՞րն էր նպատակը, մեր ուժերն իրականացրի՞ն նախատեսված ծրագիրը: Մտավախություն չունեի՞ն, որ նման շարժը կարող է բարդ իրավիճակ ստեղծել ինչպես ռազմական, այնպես էլ` դիվանագիտական հարթակում: Թե՞ իրոք ամեն ինչ տեղի է ունեցել հանպատրաստի` չարաբաստիկ «Վիլիսի» պատճառով: Բայց չէ՞ որ դրանից հետո դեռ նա նաեւ ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի այս պնդումը. «Պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, որ եթե հակառակորդը փորձի ուժի լեզվով խոսել, ապա զինված ուժերն ամեն ինչ անելու են դիրքային բարելավումներ ունենալու համար: Ենթադրում եմ, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջեւ նման խնդիր դրված եղել է, ինչն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, ի կատար է ածվել: Բայց այստեղ պետք է մի շատ կարեւոր հանգամանք հաշվի առնել. դիրք հետ բերելը մի խնդիր է, դիրք պահելը` մեկ այլ»: Բայց չէ՞ որ « նման խնդիր» ասվածը ենթադրում է հարձակում…

ԼՂ բանակցային գործընթացում ունենք մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ. Դավիթ Շահնազարյան

Կամ եթե ոչ մի դիրք էլ չի գրավվել, այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք ԱԺ պատգամավորի եւ մի շարք իշխանամետ լրատվամիջոցների ռազմական փորձագետների նման գրառումները: Պոպուլիստական քա՞յլ: Բայց չէ՞ որ նման քայլը եւս դիվանագիտական հարթակում կարող է պետությանը լուրջ հարված հասցնելª էլի ստեղծելով տրամադրություն, թե նախահարձակը մեր ուժերն են եղել:

Ադրբեջանը չի գնա մեծածավալ պատերազմի, քանի որ իր համար դա ձեռնտու չէ. Արա Պապյան

ՀԱՊԿ-Ի ԹԵՍՏԸ

Իհարկե, ի սկզբանե կար նաեւ այն հարցը, որ եթե Ալիեւը մտածում է պատերազմ սկսել, ինչո՞ւ հարվածը հասցրեց ոչ թե Արցախին, այլ` Տավուշին, որը ենթակա է ՀԱՊԿ պայմանագրի գործունեությանը: Ինչ է, Ալիեւն ուզում էր ստուգել` ՀԱՊԿ-ն ի՞նչ կանի: Թե՞ սա ՀԱՊԿ-ի համար այլ բնույթի «փորձարկում» էր:

Ո՞ւմ է ձեռնտու Գարեգին Նժդեհի շուրջ աղմուկը

Բայց ահա ՀԱՊԿ-ի դիրքորոշումը առնվազն հասկանալու կարիք ունի: Նախ կազմակերպության գլխավոր քարտուղար Զաասը պատրաստակամորեն նիստ հրավիրեց, անգամ` օրը նշանակվեց: Ու հետո հայտնի դարձավ` անորոշ ժամանակով այն հետաձգվել է: Պաշտոնական բացատրությունն է, որ ՀԱՊԿ-ում ցանկանում են պարզել` ի՞նչ է տեղի ունեցել: Իսկ ոչ պաշտոնապես` Կրեմլին մոտ կանգնած հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն այս կարծիքը հայտնեց. «Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, չպետք է անդամ պետություններին ստիպի շագանակներ հանել: Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ, պետք է կազմակերպությանը տեղեկացնի, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում... Դուք, ախր, չե՞ք հասկանում, պարոն Փաշինյանը համաձայնել է, որ չլինեն միջազգային դիտորդներ...»:

Ու նորից թուրքական արյունոտ յաթաղանը ձեռնտու է «քաղաքակիրթ աշխարհին»

Եթե մի կողմ ենք թողնում դիտորդների հետ կապված շատ բան ակնարկող Տարասովի միտքը, ասվածը նշանակում է սա` ՀԱՊԿ-ում, իսկ ավելի կոնկրետ` ՌԴ-ում հայ-ադրբեջանական վերջին սահմանային բախման պատճառների հետ կապված առնվազն հարցեր կան: Նաեւ նկատենք` ՀԱՊԿ-ի նիստը հետաձգելու որոշումը (երեկվա նիստը հերթական էր, չշփոթենք հայ-ադրբեջանական սահմանի հարցով հետաձգված արտակարգ նիստի հետ) հայաստանյան պատկան մարմինները չէին մեկնաբանել: Իսկ դա խոսում է այն մասին, որ ամենաքիչը դեռ չեն կարողացել պարզաբանել բախումների «Վիլիս»-ային ծագումը: Ընդ որում, այն դեպքում, երբ նախ` խնդրով նախօրեից զբաղվում է ՌԴ ԱԳ նախարարը, նաեւ` Հայաստանում ՌԴ դեսպանը, ով հանդիպում ունեցավ ՀՀ Գլխավոր շտաբի պետի հետ: Ու այսքանից հետո, երբ ինչպես Լավրովը, այնպես էլ` ՀԱՊԿ-ը հակամարտության կողմերի միջեւ հավասարության նշան դրեց, դա արդեն շատ մտահոգիչ ենթադրությունների տեղիք է տալիս:

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է իրեն ոչ ձեռնտու համաձայնագրերը խախտելու ձգտման մեջ

Առավել եւս, որ ՀԱՊԿ-ի երեկվա նիստում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, ով, ի դեպ, նախկին իշխանություններից է, իր հերթին փորձեց «բոչկա գլորել» կազմակերպության ուղղությամբ: Այսպես, ըստ Բիյագովի. «...Կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ: Կոչ ենք անում մեր դաշնակիցներին դրսեւորել համերաշխություն եւ փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն եւ տառին: Այս աննախադեպ իրավիճակը կարեւոր թեստ է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ Կազմակերպության համար»:

Բակո Սահակյան-Սամվել Բաբայան բախումը Փաշինյանի համար դարձել է առաջնային հարց

Բայց ինչո՞վ է «վիճակն աննախադեպ», քի՞չ ենք նման բախումներ տեսել: Կամ ինպե՞ս հասկանանք «փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել». հիմա ագրեսիա եղե՞լ է, թե՞ ադրբեջանական «Վիլիսը» միայն «փորձ» էր: Եթե եղել է, ապա այն պետք է ունենար շատ ավելի բարդ տեսք` զորքերի կենտրոնացում, տարբեր զորատեսակների ուժերով հարձակում եւ այլն: Մինչդեռ միայն հրետանային փոխհրաձգություն կար, այն էլ` հայկական բանակի ակնհայտ առավելությամբ: Ուրեմն, ագրեսիան կամ դրա փորձը «Վիլի՞սն» էր. դա լուրջ չէ: Իսկ եթե մեր դիրքերին «Վիլիսի» հասնելը միայն «ագրեսիայի փորձ» էր, ապա դա ի՞նչ «աննախադեպ»: Կամ արդյոք ՀԱՊԿ կանոնադրությունը նախատեսո՞ւմ է «ագրեսիայի փորձին» պատասխանել: Ի՞նչ տեսքով, պետք է «Վիլիսի» պատճառով ՀԱՊԿ եղած-չեղած ուժերն Ադրբեջանի վրա՞ նետեն: Իսկ եթե չնետեն, Բիյագովը կհամարի, որ ՀԱՊԿ-ը «թեստը» ձախողե՞ց: Բայց չէ՞ որ այդ դեպքում Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից. եթե օգնություն չկա, բա ի՞նչ անի: Այդ մտքի՞ն է տանում Բիյագովը` իր «թեստով»...

Տարեվերջին ընդհանրապես ձեռնտու չէ անցկացնել արտահերթ ընտրություններ. Արամ Սարգսյան

Այսպիսով, ինչպե՞ս սկսվեց այս բախումը: Համարենք, որ հարցի պատասխանը դեռ անորոշ է, բայց եթե հաստատվի, որ իրոք ադրբեջանական դիրքեր գրավել ենք, ապա, կրկնենք, հարցի պատասխանը միանգամից կտեղափոխվի ՀՀ ՊՆ-ի դաշտ:

ԿԱՆՑՆԵ՞ՆՔ «ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ»

«Ծառուկյան» դաշինքը կմնա՞ ընդդիմություն. համենայնդեպս, դա նրան ձեռնտու է

Բայց կա նաեւ հարցի մյուս կողմը` իսկ ո՞ւմ է այս վիճակը ձեռնտու: Ալիեւին, իհարկե, կարող էր ձեռնտու լինել, եթե միայն վերջնականապես հույսը կտրել է բանակցային գործընթացից եւ համարում է, որ այս պահին ի զորու է գրավել Արցախը: Կարո՞ղ են ադրբեջանական վերնախավում նման հաշվարկներ լինել, դժվարանում ենք ասել: Բայց ամեն դեպքում, եթե իրոք նպատակը լիներ պատերազմը, ուրեմն հասկանալ է պետք` ինչո՞ւ հարվածեց Տավուշին, որը, կրկնենք, ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի պատասխաբատվության գոտում է, ու ոչ թե` Արցախին, որն այդ գոտուց դուրս է: Արցախյան բանակցային գործընթացը եւս Ալիեւի համար համեմատաբար հաջող ընթացքի մեջ է, այսինքն, սա եւս հազիվ թե պատճառ լիներ` պատերազմ ցանկանալու համար: Ավելացնենք նաեւ, որ ներքին խնդիրներ Ալիեւը ունի, սակայն ոչ այն կարգի, որ փրկության միակ միջոցը պատերազմը համարեր: Ավելին,այսօր Ալիեւը լուրջ փողեր է աշխատում, իսկ պատերազմը նաեւ դրան կհարվածի: Վերջապես, պատերազմը Ալիեւի գոռոզությունը բավարարելու տեսակետից միգուցե ցանկալի լինի, բայց արտաքին «դաբրոներ» պետք են, ինչպես 2016թ.-ին: Իսկ հիմա ունի՞ նման «դաբրո». գոնե տեսանելի չէ:

Սասուն Միքայելյան-Միհրան Պողոսյան բախումը կանխվեց

Փոխարենը, Նիկոլը ներքին խնդիրներ ունի: Մեկ ամսով եւս, այն էլ` այս ծայրահեղ վիճակում արտակարգ դրությունը երկարացրին: Բայց վերեւներում երեւի լավ են հասկանում` աշխարհը դուրս է գալիս արտակարգ վիճակից, եւ մեկ-երկու ամսից Հայաստանը կարող է մնալ նման ռեժիմ ունեցող միակ երկիրը: Չէ, երկարաձգել դժվար թե կարողանան, որից հետո, որ տնտեսական ու սոցիալական խնդիրներով հարյուրավոր խմբեր են հազարավոր մասնակիցներով փողոցները լցնելու, դա ենթադրելի է: Դրանից զատ, բոլորն են պահաջում ռեալ եւ արդյունավետ բանակցություններ` սկսած Մինսկի խմբից ու համանախագահ երկրներից, վերջացրած «չեզոք» պետություններով ու միջազգային կառույցներով: Իսկ թե ինչ է սպասում Նիկոլին բանակցային սեղանի մոտ, դա էլ է հասկանալի:

17 զոհ, 1400 վիրավոր ու արցունքաբեր գազ տարածող իսրայելական անօդաչուներ. իսրայելապաղեստինյան խոշոր բախումը՝ ֆոտոշարքով

Ի դեպ, չմոռանանք, որ դեռ անցած տարի էր Նիկոլը խոսում արհեստական պատերազմի հնարավորության մասին` բնականաբար մեղադրելով նախկիններին. «Նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերը փորձում են թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ, նպատակ ունեն սանձազերծել դավադիր պատերազմ, անգամ որոշ տարածքներ հանձնել եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա»: Հետո խոստացավ, թե` կբացահայտենք, բայց այդպես էլ ցույց չտվեց այդ «դավադիր ուժերին»: Բայց չէ՞ որ «դավադիր պատերազմի» գաղափարը չանհետացավ:

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԵՏՄ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

Վերջապես չմոռանանք, որ եթե իրոք պատճառը «Վիլիսը» լիներ, ապա չէ՞ որ Ալիեւն ու Փաշինյանն ունեն ուղիղ կապ` նման միջադեպերը հարթելու համար: Այսինքն, կա´մ չեն կարողացել կա´մ էլ` չեն ցանկացել հարթել: Կամ էլ, միգուցե, այս անգամ է՞լ նիկոլը «տանը չէր», ինչպես որ մի առիթով բացատրեց Պուտինի հետ հեռախոսով խոսել չկարողանալը: Ի վերջո կան հրապարակային պնդումներ, որ կիրակի օրը Նիկոլը դարձել էր անհասանելի:

«Փաստն այն է, որ քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին»

Բայց անկախ նրանից, թե ում է ձեռնտու, պատերազմն այն ջինն է, որին շշից բաց թողնելով, շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի: Զոհվել են ադրբեջանական բարձրաստիճան զինվորականներ, հայկական կողմը եւս ունի կորուստներ: Խոսակցություններ կան, որ իրավիճակը սրվում է նաեւ Նախիջեւանի ուղղությամբ: Ի դեպ, չմոռանանք, որ Նախիջեւանի կարգավիճակը որոշած ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակը լրանում է 10 ամսից, այստեղից բխող բոլոր հետեւանքներով: Այսինքն, «կարմիր գիծը», որից այն կողմ ամեն ինչ կդառնա ծայրահեղ բարդ, շատ մոտ է: ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլ-օղլուն այս վիճակից ելքը տեսնում է միայն Մոսկվայի միջամտության մեջ. «Ռուսաստանը այն մոդերատորն է, որը կարող է ինչպես հանգստացնել իրավիճակը, այնպես էլ լուծել հակամարտությունը»: Իսկ ահա միայն իրավիճակի թեժացմանը նպաստող սորոսական աղբյուրները, ինչ խոսք, այլ երազանքներ ունեն:

«ԼՂ հակամարտության գոտում սպառազինության հավասարակշռության խախտումը ձեռնտու չէ ՌԴ-ին». Վիգեն Սարգսյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА