o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆԳԱՄ ՏԱՎՈՒՇՅԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱԶԻՎ ԹԵ ԼԻՆԻ

14.07.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՆԳԱՄ ՏԱՎՈՒՇՅԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱԶԻՎ ԹԵ ԼԻՆԻ

Եվ այսպես, կրկին կանգնած ենք հայ-ադրբեջանական մասշտաբային պատերազմի շեմին, ինչպես եղավ 2016թ.-ին: Կանցնե՞նք այդ շեմը, թե՞ Ապրիլյան պատերազմի օրինակով իրավիճակը նորից կհանդարտվի, ցույց կտա առաջիկա օրերի զարգացումները: Ուրեմն, ո՞ր տարբերակն է ավելի հավանական, փորձենք հասկանալ:

Ինչպես է, ըստ Թրամփի, ավարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմը

 

ՀԵՅԴԱՐՈՎԻՉԻ ՍԻՐՏԸ ՄԵԾ ԹՈՒՐԱ՞Ն Է ՈՒԶՈՒՄ

Սկսենք նրանից, որ այս ռազմական զարգացումները կանխատեսելի էին այն պահից, երբ Ալիեւը հայտարարեց, որ պատրաստ է դուրս գալ բանակցային գործընթացից, եթե արագորեն «առարկայական բանակցությունները» չսկսվեն: Ընդ որում, նա իր այդ վերջնագիրը համեմեց այնպիսի պահանջով, որին Նիկոլը ցանկության դեպքում անգամ «բաց ճանապարհով» գնալ չէր կարող: Այն է, միակ լուծումըԱրցախն Ադրբեջանին տալն է: Օրերս տարածված խոսակցությունները, թե Արման Բաբաջանյանն Արցախի նախագահի հետ հենց այդ մասին է խոսել, այսինքն՝ ԼՏՊ-ի «Պատերազմ, թե՝ խաղաղությանը», կարող է տանել այն մտքին, որ ՀՀ իշխանական կուլուարներում այդ սցենարը քննարկվել է: Բայց, ամեն դեպքում, պաշտոնական Ստեփանակերտը, չհաստատելով, որ հենց «Պատերազմ, թե՝ խաղաղությունն» է քննարկվել, հայտարարեց, որ դեմ է այն առաջարկին, որն արել է Բաբաջանյանը: Դա արդեն իսկ կարող էր Ալիեւի համար դառնալ ազդակ, որ ինչքան էլ Հայաստանում դասալիքների պակաս չկա, այնուամենայնիվ, Արցախը նվեր ստանալու տարբերակի հետ հույսեր կապել պետք չէ: Եվ հազիվ թե պատահական լիներ, որ դրան արագորեն հաջորդեց բանակցություններից դուրս գալու մասին սպառնալիքը: Հաջորդ ազդակը, որը կարող էր Հեյդարովիչի ռազմատենչությանը կտրուկ աճ հաղորդել, եկավ Անկարայից: Խոսքը` Սուրբ Սոֆիայի տաճարը նորից մզկիթի վերածելու Էրդողանի որոշման մասին էր: Դրանով Էրդողանը ցույց տվեց, որ սկսում է հրաժարվել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի ժառանգությունից, որի դրվագներից էր իսլամականից աշխարհիկ պետության անցնելը: Իսկ քեմալիզմից հրաժարվելու դեպքում ուղին օսմանիզմի գաղափարախոսությանը վերադառնալն է՝ պանթյուրքիստական բոլոր նկրտումներով հանդերձ: Այսպիսով, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելով, Էրդողանը հենց այդ ազդակն է, որ հղեց աշխարհին՝ վերադարձ Օսմանյան կայսերության աշխարհաքաղաքական կուրսին: Իսկ ահա Ալիեւը, ինչպես քանիցս ենք ահազանգել, վաղուց ուներ պանթյուրքիզմի անցնելու ախորժակ. պատահական չէր, որ ինչպես Հայաստանի մեծ  մասը, այնպես էլ՝ Հյուսիսային Իրանը Հեյդարովիչը տեսնում էր` որպես սեփական «պապի բոստան»: Ու երբ Էրդողանը բացում է խաղաթղթերը, ապա դա պարզապես  չէր կարող իր ազդեցությունը չթողնել նաեւ Ալիեւի ռազմատենչության բազմապատկման եւ գործնական քայլերի անցնելու ցանկության վրա:

ԱՄՆ-ն պետք է մեղմացնել պատժամիջոցները և երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, այլապես՝ միջուկային պատերազմ

 

«ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՏԵՐԱԶՄ»

Սակայն Ալիեւը, անշուշտ, հասկանում է, որ Անկարայի հղած նման պանթյուրքիստական ազդակը ոչ թե այսրոպեական, այլ հեռանկարային ծրագրեր են: Այսինքն, եթե այս պահին հանկարծ երազի՝ Արցախի եւ հայաստանյան Սյունիքի միջոցով Թուրքիային միանալու, ողջ թյուրքական աշխարհը միավորելու մասին, ապա դա թշնամանք է ոչ թե ընդամենը Հայաստանի, այլ, առաջին հերթին՝ Ռուսաստանի եւ ապա՝ Իրանի հետ: Ավելին, որ հենց այս պահին Արցախում պատերազմ սկսելը Մոսկվայում եւ Թեհրանում կարող է հենց այդպես էլ ընկալվել՝ Թուրքիայի կողմից հրահրված: Ի վերջո, չմոռանանք, որ թեեւ Մոսկվայի պաշտոնական արձագանքը Սուրբ Սոֆիայի հետ կապված շատ սուր չես համարի, սակայն պատրիարք Կիրիլի հայտարարությունը եկավ բացը լրացնելու: Ըստ Ռուսիո պատրիարքի. «Սուրբ Սոֆիայի սպառնալիքը` սպառնալիք է ողջ քրիստոնեական քաղաքակրթության համար, նշանակում է՝ նաեւ մեր հոգեւոր կյանքի ու պատմության»: Հանրագումարում, ՌԴ-ն Անկարային այս կարգի ազդակ հղեց. «Հասկանում ենք ուզածներդ, դա համարում ենք մեզ համար սպառնալիք, սակայն այս պահին սրացման չենք գնում, քանի դեռ ձեր կողմից առարկայական թշնամական գործողություններ չեն արվել»: Իսկ որ արցախյան, ավելին՝ կովկասյան ուղղությամբ ցանկացած գործողություն կընկալվի, որպես նման թշնամական քայլ, Ալիեւը հազիվ թե աչքաթող աներ: Ամեն դեպքում, վարկածը, թե Ալիեւը պատրաստվում է մեծ պատերազմի, մի շարք այլ տարակուսելի հարցեր եւս առաջ են քաշում: Սկսենք բախման առիթ դարձած միջադեպից: ՀՀ ՊՆ-ն այս տարբերակն է ներկայացնում՝ ազերիներն «ՈՒԱԶ»-ով եկան, իջան, փորձեցին առաջ շարժվել մեր դիրքի ուղղությամբ, բայց նախազգուշացումից հետո փախան, հետո սկսեցին հրետակոծել հայկական տվյալ դիրքը: Բայց օրը ցերեկով ու մեկ «ՈՒԱԶ»-ի անձնակազմով այդ ո՞վ է մեծ պատերազմ սկսում, ու մի բան էլ, դեռ կռվի մեջ չմտած, մեքենան թողնում ու հեռանում: Համեմատության համար հիշենք, թե Ապրիլյան պատերազմին ինչպես էին ազերիները նախապատրաստվել ու ինչ մասշտաբներով սկսեցին: Ու ամենացնցողն այն է, որ երբ այն տպավորությունն էր ստեղծվել, թե Բաքուն ուր որ է կանցնի ծավալուն հարձակման, Հայաստանի ներսում վարչապետի աթոռին նստած անձը մանկական տեսագրություններ էր տարածում, կառավարությունը հերթական ապօրինությանը գնալով՝ արտակարգ դրություն էր երկարացնում, իսկ «մենթերը»սովորականի պես բոլորին «ասֆալտին էին փռում»: Այն տպավորությունն է, թե ժամանակին պատերազմից հարյուրավոր կիլոմետրերով հեռու մնացած Նիկոլը «ներքուստ» վստահ էր,որ ոչ մի բան էլ չի  լինի: Պակաս տարօրինակ չէ Ադրբեջանի ՊՆ-ի վարկածը, թե նախահարձակը հայերն են եղել. «Հուլիսի 12-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանու կիրառմամբ ձեռնարկել են հարձակման փորձ՝ նպատակ ունենալով գրավել հայ-ադրբեջանական պետական սահմանի Թովրուզի ուղղությամբ ադրբեջանական դիրքերը»: «Ձեռնարկել են հարձակման փորձ» ասվածը նշանակում է, որ հայաստանյան հետեւակը եւ ռազմական տեխնիկան պետք է դուրս գար իր դիրքերից եւ առնվազն մտներ չեզոք գոտի կամ հասներ ադրբեջանական դիրքերին: Բայց ահա, Ադրբեջանի ՊՆ-ն պնդելով «հարձակման դիմած» հայկական ուժերի կորուստների մասին, որեւէ փաստ չի ներկայացնում: Մինչդեռ, եթե իրոք նախահարձակը հայկական ուժերը լինեին, ապա զոհերը պետք է լինեին ադրբեջանական խրամատների մոտ կամ չեզոք գոտում, եւ այդ դեպքում Բաքուն հաստատ չէր զլանա առնվազն լուսանկարները հրապարակել: Ուրեմն` այդ ի՞նչ հրաշք է՝ հայկական ուժերը, ըստ ազերիների, դիմում են հարձակման, կրում կորուստներ, սակայն ոչ մի փաստ: Կամ, եթե հայերին հաջողվել է առանց կորուստների հասնել ադրբեջանական խրամատներին, էլ ինչո՞ւ պետք է նահանջեին: Ի դեպ, երեկ հայաստանյան լրատվական տիրույթում եղավ վարկած, թե ադրբեջանական որոշ դիրքեր հայկական ուժերի վերահսկողության տակ են անցել: Սակայն այս վարկածի դեպքում պետք է ընդունել, որ հայկական ուժերն են հարձակման կամ առնվազն՝ հակահարձակման դիմել, որի մասին, ի դեպ, պաշտոնապես ոչինչ չի ասվել: Փոխարենը նախարար Տոնոյանը կառավարության նիստում եւս կրկնեց «ՈՒԱԶ»-ի վարկածը, ըստ որի, հայկական ուժերը միայն պաշտպանական գործողություններ են իրականացրել: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հակառակորդի դիրքեր  գրավեին: Իսկ եթե չեն գրավել, ո՞ւ եւ որ ավելի կարեւոր է, ինչո՞ւ շրջանառության մեջ դրեցին այդ վարկածը, մի բան էլ լուսանկարներ եւ սխեմաներ ներկայացնելով: Կամ այս հարցը. եթե ազերիների ուզածը մեծ պատերազմ էր, ինչո՞ւ պետք է հարվածեին Տավուշին, որը ՀԱՊԿ պայմանագրի ազդեցության գոտում է: Ուշադրություն են շեղում հիմնական հարվածի՞ց կամ դրա համար հիմքե՞ր են նախապատրաստում: Բայց չէ՞ որ այս դեպքում, ի տարբերություն Ապրիլյան պատերազմի, կկորցնեն հանկարծակիության գործոնը, քանի որ այս բախումներից հետո ողջ հայ-ադրբեջանական սահմանում արտակարգ պատրաստվածության ռեժիմ կհաստատվի: Կամ միգուցե տնտղում են հայկական պաշտպանության թույլ տեղե՞րը: «ՈՒԱԶ»-ով, օրը ցերեկո՞վ. սա արդեն զավեշտ կլիներ:

Սաակաշվիլին Միջազգային քրեական դատարան է ներկայացրել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին միջազգային փորձագետների զեկույցը

 

ՌԵԱԿՑԻԱ՞ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՍՏՈՒԳԵԼ

Կարճ ասած, եթե փորձենք անվանակոչել, տեղի ունեցածին կարելի է «տարօրինակ պատերազմ» անունը տալ: Սակայն ոչ մի բան հենց այնպես չի լինում, առավել եւս՝ նման ծավալուն բախումները: Հաշվի առնելով այս պարզ հանգամանքները.

1. Ալիեւի համար բանակցային գործընթացն իրոք դառնում է մտահոգությունների խնդիր: ԼՏՊ-ի` «Պատերազմ, թե՝ խաղաղությունը» այդպես էլ առաջ չի գնում: Իսկ թե առաջիկայում ինչ կլինի, եթե Նիկոլը «պատահաբար» թախտից ընկնի, ու նրան փոխարինելու գա այդքան չսիրված եւ վախեցնող «ղարաբաղյան կլանը»: Ի դեպ,այն բանից հետո, երբ Քոչարյանը բանտից ելավ, Ալիեւի մոտ էլի են նյարդային ռեակցիաներ նկատվել: Թուրքական աղբյուրներն էլ խոսում են Արցախում ռուսական ուժերի տեղակայման հեռանկարների մասին, եւ ով իմանա, ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Պուտին-Քոչարյան սխեմայի դեպքում ինչեր կարելի է սպասել:

ԴԺՎԱՐ ՉԷՐ ԿՌԱՀԵԼ, ԹԵ ՈՒՄ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ ԹՈՒՐՔ ԻՄԱՄԻ ՅԱԹԱՂԱՆԸ

2. Նիկոլի համար  ամեն մի օրը նոր դժվարություն է բերում: Այդպես էլ պետք է լիներ. ամիսներով արտակարգ դրություն են սահմանել, բայց երկիրն աշխարհում վատթարագույն կորոնավիրուսային դիրքերից մեկում է: Բավական է մի կայծ, որ ամեն ինչ պայթի: Ու այսքանով հանդերձ, Արցախի թեման էլ լռվել-մնացել է կոկորդին: Այ, եթե Ալիեւը հանկարծ հարձակվեր, քանի հարց միանգամից կլուծվեր:

Նման «հույզերով» մի կողմից սեպ են խրում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ, մյուս կողմից` վնասում ՌԴ-ին. Լեպեխին

Իհարկե, պայմանավորված պատերազմի սցենարի մասին շատ է խոսվել: Բայց մեկ է, Ալիեւի համար դա եղել եւ մնում է վտանգավոր: Առավել եւս, որ հազիվ էին առաջին պայթյունները լսվել, որ ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրին «պիտերյան ֆորումի» ու «Բաքվում թեժության» մասին: «Դե, դուք հասկանում եք»,- միտքն ավարտեց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը: Մենք՝ շարքային մահկանացուներս չէ, բայց երեւի Ալիեւը հասկացավ: Միգուցե Նիկոլը նույնպես: Այսինքն, եթե ռեակցիա էին ուզում ստուգել, ստուգեցին: Նաեւ չբացառենք, որ այս քայլով փորձում են վերջապես Նիկոլին «բերման ենթարկել» բանակցությունների: Հաշվի առնելով, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին բաց տեքստով հայտարարեց լայնածավալ մարտական գործողությունների հնարավորության մասին. «Բանն այն չէ, թե ով է առաջինը սկսել, ով պատասխանել: Դրանք բոլորը նշանակություն չունեցող դետալներ են... Հարցը պետք է լուծել: Մենք պատրաստ ենք այն խաղաղ ճանապարհով լուծել»: Կարճ ասած, բանակցություններ կամ պատերազմ:

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ ԿՎԵՐԱԾՎԵ՞Ն ՊԱՏԵՐԱԶՄԻ

Մի խոսքով այն տպավորությունն է, որ այս բախումներից հետո եւս մեծ պատերազմ դեռ հազիվ թե լինի: Բայց այդ «դեռ»-ը եւս մեծ «ժամանակային պաշար» չունի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА