o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՆՈԹՆԵՐԸ, ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՌԵՆ

14.07.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՆՈԹՆԵՐԸ, ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՌԵՆ

Անշուշտ, օրվա հերոսը գեներալ Գրիգորի Խաչատուրովն է, որ հաջողությամբ իրականացնում է ինչպես սահմանամերձ գյուղերի պաշտպանությունը, այլեւ պատժիչ գործողություններ թշնամու հանդեպ: Քաղաքական հալածյալ գեներալ Յուրի Խաչատուրովի որդին, այն մարդու որդին, ում շինծու մեղադրանքով հետ կանչեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Եվ հիմա աղիողորմ աջակցություն են մուրում Խաչատուրովի տեղը նշանակված այլազգուց... Իսկ Նիկոլը տարօրինակ հարցեր է ուղղում պաշտպանության նախարարին, թե միգուցե ներխուժող ասկյարները ոչ թե դիվերսանտ են, այլ պատահաբար մոլորվել են: Զավեշտ է` այնպես են «մոլորվել», որ հետո փախուստի վայրում թողած «Ուազի» հետեւից մարտական տեխնիկայով են գալիս: Հարց, որը հարիր չէ պատերազմի ժամանակ  Գերագույն գլխավոր հրամանատարին: Սակայն ռազմիկից ռազմիկ է ծնվում, դասալիքից` դասալիք...

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՄՆ-Ի ԵՎ ԵՄ-Ի ՀԱՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԱՆՁԱԶԵՐԾԻ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

 

 

ԲԱՆԱԿԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԵՆԱՍՅՈՒՆ

Ադրբեջանական զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ: Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120 մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ: Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը` բակում: Եվ այդպես շարունակ... Պատերազմական լրատվություն է, պատերազմն էլ հո պոզուպոչով չի լինում: Սակայն չկա չարիք առանց բարիքի: Տավուշի մարտական միջադեպերը ցույց տվեցին, որ չնայած արդեն երկու տարի ձգվող պետականաքանդությանը, բանակը մնաց մարտունակ: Բանակը, որը մեր վերջին հույսն ու ապավենն է: Եվ կատարում է իր առաքելությունը ոչ այնքան նպաստավոր միջավայրում` Թուրքիան քաջալերում է «փոքր եղբորը», Եվրոպան հավասարապես մեղավոր է անվանում երկու կողմերին, ՀԱՊԿ-ը չգիտես ինչու միտեսակ անորոշ դիրքորոշում ունի, թիկունքում էլ քայլասերված իշխանությունն ապականությումն է սփռում... Ինչպես գրում է նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը. «Երկրի ղեկավարություն պահվածքը հարիր չէ բանակի հերոսությանը, նայեք կառավարության նիստում վարչապետի եւ պաշտպանության նախարարի երկխոսությունը: Բանակը կայացած կառույց է, եւ բանակը մեր երկրի սահմանները եւ անվտանգությունը կպահպանի, որքան էլ ոմանք դա չեն ուզում... Ի վերջո, ինչ-որ մեկը գրել էր, թե երեխաներին պետք չէ անդրադառնալ եւ խառնել էս ամեն ինչին... Վայ, չէք էլ պատկերացնի, թե ինչ կարգի համամիտ եմ, նայեք ցայսօր իմ բոլոր հարցազրույցները եւ գրառումները, իսկ էդ պուպուշիկները թող բարի լինեն նայեն նաեւ մի քիչ ետ եւ կտեսնեն, թե ով, երբ, ինչի համար եւ ոնց է շահարկել ու շահարկում ոչ միայն այլոց, այլեւ` իր իսկ երեխանրին...»:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՇԵՄԻՆ Է. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Տիկին Եսայանն արձանագրում է նաեւ,որ ոչ մի վայրկյան չի թուլանում ընդդիմադիրների դեմ ֆեյքերի ագրեսիվ գրոհը: Փաստորեն, ֆեյքաբուծարանը, փոխանակ իր «վիրտուալ զորքը» ուղղի թշնամու տեղեկատվական գրոհների դեմ, «պատերազմում է» երկրի ներսում: Նաեւ համացանցից դուրս նոր այլանդակություններ են ի հայտ գալիս: Այսպես, փաստաբան Ամրամ Մակինյանը տագնապում է. «Դիմակ չդնելը սահմանադրական կարգի տապալման սպառնալիքԱյն դեպքում, երբ ՀՀ պետական սահմանին մարտեր են ընթանում, երբ ՀՀ զինված ուժերի մաս կազմող եւ այլ կարեւոր գործառույթներ ունեցող ԱԱԾ-ն ողջ ներուժով պետք է զբաղվի օրենքով իր վրա դրված պարտականությունների կատարմամբ, փոխարենը, առաց օրինական հիմքերի, ոստիկանոթյան կրթահամալիրի դասախոսի հետ Երեւանի փողոցներում դիմակ չդնող մարդ է որսումՈւ գիտե՞ք որն է զավեշտը, որ ըստ ԱԱԾ ծառայողի, նա դիմակ չդնողներին հայտնաբերելով` սահանադրական կարգի պահպանման գործառույթ է իրականացնումՉգիտեմ` ինչ գնահատականներ տամ»: Դե, ռազմական գործողություններն էլ հետ չպահեցին տխրահռչակ նախարար Արսեն Թորոսյանին ԱԺ բերելու մի օրենք, համաձայն որի արտակարգ դրության ժամանակ անձամբ ինքը կարող է մասնավոր հիվանդանոցների տնօրենն եր նշանակել: Սրանց անբարոյականությունն իրոք չափուսահման չունի:

Նիկոլ Փաշինյանը և Ապրիլյան պատերազմը. Արմեն Աշոտյան

ՈՒՐ Է ԱՆՑՆՈՒՄ ՍԵՎԵՐԻ ՈՒ ՍՊԻՏԱԿՆԵՐԻ ՋՐԲԱԺԱՆԸ

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն. դիմակայուն Հայաստան փոփոխվող աշխարհում» փաստաթղթի սկզբում զետեղված Նիկոլի ուղերձում «ազգային արժեքների» շարքի դասված է «Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»: Այսինքն` հայաստանակենտրոն եկեղեցու կողքին դրվում են օտարակենտրոն կաթոլիկները եւ է՛ւ ավելի օտարակենտրոն ավետարանականները, որոնք բաղկացած են շուրջ 60 դե ֆակտո աղանդավորական կառույցներից: Եվ հավելվում է ընդհանրական, անդրազգային քրիստոնեություն` նույն հաջողությամբ կարող էին հավելել եւ կոմունիզմը...

ԱՐՑԱԽԱԴԱՎՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՀՈ ՊՈԶՈՎ-ՊՈՉՈՎ ՉԻ

Այսինքն` փորձ է արվում լրիվ քանդել երկրի հոգեւոր անվտանգությունը եւ ազգայն արժեք, այսինքն` անքննադատելի կատեգորիա դարձնել օտարամուտ աղանդները: «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը պարզաբանում է. «Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգում որպես ազգային արժեք է ամրագրվել Հայ Ավետարանական Եկեղեցին: Ով չգիտի ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները եւ մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են: Բուն ավետարանականները դեռ մոտ 200 տարի առաջ Հայ եկեղեցու կողմից գրավոր նզովքի արժանացած բողոքականների ճյուղավորումն է: Ավետարանականների հռչակված հիմնական նպատակը ավետյաց հողը, այսինքն Իսրայելը, վերակառուցելն է: Հիշյալ աղանդների գլխամասերը հենց Իսրայելում են, իսկ ավետարանականների ծննդավայրը վաշխառուների որջն է` Լոնդոնը»:

«ԹՂԹԵ ՇԵՐԵՓՆԵՐ» ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Ընդհանրապես այս երիտհայերը քանդում են ազգային ամենայն ինչը, դա փոխարինելով ներմուծված «նոր արժեքներով»: Պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանն արձանագրում է. «Իրենք ստեղծում են «Նոր Հայաստան», այդտեղ իրենք չեն խաբում,այդ Հայաստանում ստեղծվում է նոր հայի տեսակ, որը չպետք է ունենա հայրենիք, որովհետեւ այդ նոր հայի հայրենիքը «ֆեյսբուքահայաստանն է», որտեղ հիշողությունը 24 ժամ է, որտեղ ամենակարեւոր նորությունը Աշոտի վերադարձն է: Իսկ եկեղեցու դեմ նա պայքարում է, որովհետեւ պատվիրատուները հասկացել են, որ կա երեք բեւեռ հայ հասակարության համար. լեզուն, որի դեմ պայքարում են, պատմությունը, որի դեմ պայքարում են, եւ հիշողությունը, որի հիմքում եկեղեցին է, ընդ որում` հավատացյալ ես դու, թե ոչ... Ժողովուրդը սպասում է եկեղեցուց ազդակի, որովհետեւ եկեղեցին միշտ կանգնել եւ ղեկավարել է այն շարժումը, շարժման կողքին, որպեսզի փրկվի հայ ժողովուրդը, սա ազգային ազատրգրական պայքար է, եւ եկեղեցին պարտավոր է ղեկավարել այն, որովհետեւ մեր հասարակությունը, մեր պետությունը զավթած է, որովհետեւ օտարերկրյա գործակալական ցանցը տիրել է Հայաստանին, մնացալը լիրիկա է»:

ԵՐԿԻՐԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ Է, ԻՍԿ ՎՈԺԴԸ «ԹՈԶ Է ՓՉՈՒՄ»

Եվ այսպես, նախկին դեսպանը որպես առաջամարտիկ տեսնու է եկեղեցուն: Ռազմիկ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դրսեւորում են հրապարակային ակտիվություն, ակտիվ է նաեւ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» եռյակը, ակտիվ են մեծ ու փոքր կազմակերպությունները, հայրենասեր անհատները: «Սեւի ու սպիտակի» ջրբաժանի մյուս կողմում առավելապես պղծված գենետիկայով արարածներից բաղկացած գործակալական ցանցն է իր գլոբալ տերերով: Սպասվում է մեծ բախում, բայց բարեբախտաբար, բանակը պահում է արտաքին սահմանի անառիկությունը: Եվ ինչքան քիչ խառնվի խունտան բանակի գործերին, այնքան լավ: Իսկ ավելի լավ է` կա՛մ ռազմիկ նախագահներին, կա՛մ բանակին հանձնի իշխանությունը եւ հեռանա:

ՀԱՅԵՐԻ ԵՎ ՉՀԱՅԵՐԻ ՋՐԲԱԺԱՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА