o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանն ուզում է ուշադրություն շեղել իր հիմնական հարձակման կետից.Ադրբեջանագետ

14.07.2020 15:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանն ուզում է ուշադրություն շեղել իր հիմնական հարձակման կետից.Ադրբեջանագետ

Հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակի մասին զրուցեցինք ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ:

Ի պատասխան մեր առաջին հարցին, թե Ադրբեջանն ինչո՞ւ է հատկապես սրել իրավիճակը Տավուշի սահմանային ուղղությամբ, ադրբեջանագետը նշեց հետևյալը.

Վերցրել են ամերիկյան, սնիգապուրյան մոդելը եւ ուզում  են ներդրել պատմության դասագրքերի հիմքում. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան

Ադրբեջանը վաղուց է այդ ամենը ծրագրել, և այս ամենն ընդամենը սադրանք է: Ադրբեջանն այս անգամ ևս փորձում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր կողմ, պատասխանատվությունը բարդելով Հայաստանի վրա: 

Ըստ Ադրբեջանագետի` պատահական չէ, որ ընտրվել է հենց Տավուշի կողմը, Ադրբեջանը ցանկանում է այս հակամարտությունը ներկայացնել ոչ թե Արցախ-Ադրբեջան համատեքստում, այլ հենց Հայաստան-Ադրբեջան իբրև թե վեճի համատեքստում: Այս պատճառով էլ սադրանքը կոնկրետ Տավուշի ուղղությամբ է կազմակերպվել: 

Գրիգորի Այվազյանի դիտարկմամբ` թշնամին հաշվի է առել, որ այս շրջանը հենց Նիկոլ Փաշինյանի փոքր հայրենիքն է: 

«Ադրբեջանն ուզում է ուշադրություն շեղել իր հիմնական հարձակման ուղղությունից: Այն է` հարձակվել Արցախի ուղղությամբ: Այս կերպ փորձում են ուշադրություն շեղել իրենց թիրախային ծրագրակետից: Իմ խորին համոզմամբ` շատ շուտով արցախյան կողմի ուժերը պետք են գալու հենց Արցախի համար: Այնպես որ կոչ եմ անում զգոնությունը չթուլացնել: Ադրբեջանը նաև ուզում է Քարվաճառի շրջանում դիրքեր գրավել: Մենք պետք է Ադրբեջանին արժանի հակահարված տանք »:

Գրիգորի Այվազյանը նաև անդրադարձավ ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդին:

Գրիգորի Այվազյանի դիտարկմամբ` ադրբեջանական կողմը ՀԱՊԿ-ում ավելի շատ դաշնակից ունի քան մենք: Ադրբեջանը ոչ պաշտոնական ՀԱՊԿ-ի անդամ է: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА