o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ», ԲԱՅՑ` ՈՒՄՈՎ ՈՒ ԻՆՉՊԵՍ

30.09.2016 19:32 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ», ԲԱՅՑ` ՈՒՄՈՎ ՈՒ ԻՆՉՊԵՍ

Եվ այսպես, մեր ընդդիմության եւ գրանտակեր «քաղաքացիական հասարակության» մի մասը հույժ ոգեւորվել է, որ հռչակավոր սփյուռքահայ գործիչներ Սերժ Թանգյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը եւ այլք բաց նամակ են հղել եւ կազմակերպել ստորագրահավաք` «Արդարություն Հայաստանում» խորագրի ներքո: Բնական էր, որ Զարուհի Փոստանջյանը, ամերիկացիներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը միացել են այդ նախաձեռնությանը` չէ՞ որ հարազատ, ամերիկյան ծագումնաբանություն եւ ոգի են այդտեղ տեսել: ՔԱՂԱՔԱԿԱՆ Ծ
ՏՈՒՐԻԶՄԻ 
ԱՌԱՆՁՆԱ-
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախաձեռնության հեղինակները բողոքում են մեր ոստիկանության դաժանությունից ու ցանկություն ունեն 2017-ի ընտրություններին գալ` «արդարություն» հաստատելու: Անշուշտ, հեղինակները հարգարժան գործիչներ են, շատ բան են արել Հայ դատը առաջ մղելու համար, հարստացրել են մեր մշակույթը: Բայց այդ մարդիկ Հայաստանում լինում են հազվադեպ, այն էլ` տուրիստի կարգավիճակով: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մենք արդեն ականատես եղանք նաեւ նոր երեւույթի` քաղաքական տուրիզմի: Օրինակ` Արսինե Խանջյանը մասնակցում էր ցույցերի, իսկ հետո վրդովվում, թե ինչու իրեն բերման էին ենթարկել ոստիկանություն: Թեեւ տեղին է հարցնել` իսկ ինչո՞վ էր նա ավելի լավ, քան որեւէ շարքային ցուցարար, առավել եւս, որ շարքային ցուցարարը ՀՀ քաղաքացի է, իսկ նա` օտարերկրյա քաղաքացի: 
Ստորագրահավաքին արդեն արձագանքներ եղել են քաղաքական դաշտում: Այսպես, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը մատնանշել է. «Հեղինակներից ոմանք մեր տաղանդավոր հայրենակիցներն են ու մշտական բնակվում են ԱՄՆ-ում: Ոստիկանության դաժանությունների մասին ասում են այն երկրի հպատակները, որտեղ միայն 2015 թվականին ոստիկանության կամայականությունների արդյունքում զոհվել է 700 մարդ»:Եւիրոք, այդ ինչո՞ւ ԱՄՆ քաղաքացի Սերժ Թանգյանը ամերիկյան ոստիկանության վայրագությունների դեմ չի բողոքում, հրապարակավ դա չի գամում անարգանքի սյունին` որպես անարդարություն, սակայն մեր բավականին նրբանկատ ոստիկանությանը համարում անարդարության աղաղակող դրսեւորումների մի մաս: Հարկ է նշել, որ իր խոսքի համար Արտաշես Գեղամյանը ենթարկվել է կատաղի եւ հիսթերիկ քարոզչական հարձակումների, եւ դա հասկանալի է` երեւում է մեր անգործունակ ընդդիմության հիմնական հույսը մնացել են աշխարհահռչակ քաղաքական տուրիստները, ովքեր մտադիր են գալ ընտրություններին: 
Քաղաքական տուրիստների առնչությամբ քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանը օրինաչափ հարցադրում է անում. «Բայց, օրինակ, ինչո՞ւ միայն ընտրությունների օրը, ինչո՞ւ նույն հարգարժան Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը չեն կարող Հայաստան գալ ոչ թե հաշված օրերով, այլ ասենք` մի քանի ամիս այստեղ բնակվելու եւ արդեն` որպես բնակիչ, անարդարությունների դեմ պայքարելու նպատակով: Թե՞ հայրենիքում որոշ ժամանակ բնակվելու թեման սարսափեցնում է հարգարժան հայրենասերներին»: Քաղաքական մեկնաբանը նաեւ մատնանշում է, թե այդ գործիչների մասնակցությունը ՀՀ ներքաղաքական կյանքին որ պարագայում կլինի արդարացված. «Դուք կարող եք շատ ու շատ այլ բաներ էլ անել, մասնակցել ՀՀ ներքաղաքական կյանքին, բայց Հայաստանում, հայրենիքում բնակվելով ու դրա լիիրավ իրավունքը ունենալով, որովհետեւ իմ խորին համոզմամբ` ՀՀ ներքաղաքական գործընթացները բացառապես ՀՀ քաղաքացիներին են վերաբերում, ու ազգությամբ հայ, բայց այլ երկրի քաղաքացի լինելը դեռ իրավունք չի տալիս խառնվել ձեզ համար այլ պետություն հանդիսացող Հայաստանի ներքին գործերին: Իսկ եթե այդքան մտահոգ եք`առաջարկում եմ, որ հրաժարվեք ձեր քաղաքացիությունից, տեղափոխվեք Հայաստան, ապրեք այստեղ եւ մեզ հետ միասին մասնակցեք Հայաստանի քաղաքական կյանքին»: 
Եվ իրոք, ազնիվ կլինի նախ բնակություն հաստատել Հայաստանում, դառնալ քաղաքացի, ինչպես օրինակ արել էին Մոնթեն, Շահե Աճեմյանը, Արցախյան պատերազմին մասնակցած այլ սփյուռքահայեր, նոր միայն խառնվել ընտրություններին: Այլապես դա կլինի սոսկ օտարերկրյա միջամտություն, որը օգուտ չի կարող բերել մեր երկրին, իսկ վնասել կարող է, ինչպես օտար շահերի առաջխաղացման ցանկացած գործընթաց: 

Արագածոտնի մարզպետը իր լիազորությունների գերազանցումով տապալում է պետական կառավարման համակարգ

«ԿԱՐՃ ԿԱՊՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՆԸ ԵՎ ՀՀԿ-Ի ԱՊԱԳԱՆ
Կառավարության ամեն նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը նորանոր անակնկալներ է մատուցում: Այսպես, արդեն թեւավոր խոսք է դարձել  նրա հորդորը` չզբաղվել «պրիմիտիվ գողությամբ», ու նաեւ նրա պահանջները նախարարներից` արտահայտվել հակիրճ եւ ըստ էության: Վերջին նիստին հնչեց նաեւ «կարճ կապիր» արտահայտությունը: 
Այն, ինչ իրականացվում է, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Կարեն Կարապետյանը անվանել են ոչ թե սոսկ կադրային, այլ համակարգային փոփոխություններ: Ու եթե վարչապետը սկսեց էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների վերաբերյալ հանձնարարականով, ապա այժմ արդեն փնտրում է վարչական ծախսերը կրճատելու ուղիներ: Մտադիր է այդ ծախսերը կրճատել շուրջ 100 մլրդ դրամով: Ու հանձնարարականը տրված է` վերանայել պետգնումների համակարգը, քննել տարատեսակ ԾԻԳ-երի գործունեությունը եւ կրճատել դրանց քանակը: Կարճ ասած, եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա վարչապետի հանձնարարությունը նշանակում է կրճատել իզուր տեղը պետական միջոցներ ուտող մակաբույծների քանակը: 
Բայց հարկ է հիշեցնել, որ վարչապետի թեկնածությունը ՀՀԿ ԳՄ-ում ներկայացնելիս Սերժ Սարգսյանը խոսում էր եւ ՀՀԿ-ի ներսում բարեփոխումների մասին: Եվ ահա ՀՀԿ ԳՄ այս վերջին նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարին վերանայվելու են կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը, ու շատ հնարավոր է փոփոխություններ լինեն եւ կուսակցության ղեկավար կազմում: 
Ի դեպ, նաեւ որոշ ընդդիմադիր մեկնաբաններ մատնանշում են, որ մի շարք ՀՀԿ-ականներ տագնապով են սպասում համագումարին, քանզի նախատեսված է «քրեաօլիգարխիայի դուրս մղումը» կուսակցությունից: Իսկ կոնկրետ ովքեր դուրս կմղվեն, եւ ովքեր կմնան` կերեւա երկու ամսից էլ քիչ ժամանակում: Իսկ մինչ այդ, դեռ ունենք այս կիրակի կայանալիք ՏԻՄ ընտրությունները, որոնք նաեւ ուժերի ստուգատես են, մասնավորապես եւ հին ու նոր ընդդիմադիրների համար: Ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի. «Գյումրիում եւ Վանաձորում քաղաքական ուժերը տարբեր հնարավորություններով են մասնակցում ընտրություններին, ըստ այդմ` տարբեր նպատակներով եւ ակնկալիքներով: Այնպես չէ, որ բոլորը մասնակցում են հաղթելու համար: Կան ուժեր, հատկապես Գյումրիում, որ մասնակցում են ոչ թե հաղթելու համար, այլ իրենց առջեւ դրված կոնկրետ խնդիրը լուծելու համար, եւ դա շատ նորմալ է: Եվ դա հատկապես այն կուսակցությունների դեպքում, որոնք ընտրություններից մի քանի օր առաջ են բացվել, եւ բնականաբար, նրանք չեն կարող հաղթել»: 
Քաղտեխնոլոգն ակնարկում է քոչարյանական քաղաքական նախագծերը` Օսկանյանի «Համախմբումը» եւ առերեւույթ իբր լրիվ անկախ ԳԱԼԱ-ն: Այս կիրակի կերեւա` բավականին մեծ ռեսուրսներով օժտված այդ ուժերը ինչքան ներուժ ունեն 2017-ի ընտրություններին ընդառաջ, արդյո՞ք արժանավոր արդյունքի շանս ունեն, թե նրանց ամբողջ հույսը Սփյուռքից եկող քաղաքական տուրիստների, կամ ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը` «դուրիստների» վրա է: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ 


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА