o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարիր չէ եւ մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները. Տեր Զարեհ

12.07.2020 15:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հարիր չէ եւ մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները. Տեր Զարեհ

«Մտահոգիչ է այն հանգամանքը, որ իշխանական համակարգում պաշտոններ զբաղեցնող «այր մարդիկ» կարող են իրենց եթերներից թույլ տալ արտահայտություններ կամ ձեւակերպումներ, որոնք վիրավորական եւ պատշաճ չլինելուց բացի, մանիպուլատիվ եւ կենցաղային բամբասանքի մակարդակի են։ Ցավով պիտի անդրադառնանք «ԿԳՄՍ» նախարար Արայիկ Հարությունյանի «հայտնի» հարցազրույցներին «Հայ Եկեղեցու պատմության» առարկայի դասավանդման վերաբերյալ. մեղմ ասած, հարիր չէ եւ մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները նման զգայուն հարցերին», - այս մասին ընդգծում Է Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԶԱՐԵՀ քահանա ԱՇՈՒՐՅԱՆԸ եւ հավելում. «Չեմ ցանկանա կրկնվել, եթե ասեմ, որ դա զուտ պատմություն չէ դասավանդվող առարկաների ցանկում, այլ քրիստոնյա հայ մարդու հոգեկերտվածքին նպաստող արժեհամակարգի ներդրում է մեր գալիք սերունդներ կյանքում ի հակադրումն այն բոլոր վտանգավոր երեւույթների, որոնք սպրդել են մեր հասարակական կյանից ներս օտարների թելադրանքով։ Որքան էլ մեզ վերագրեն տարբեր «դավադրական տեսություններ», միեւնույնն է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հավատարիմ է հետեւյալ սկզբունքին. «Ես իմ հիվանդ գառը օտարի առողջ գայլի հետ չեմ փոխի» (Սուրբ Սահակ Պարթեւ Հայրապետը Վռամշապուհ թագավորի որդի Արտաշեսի մասին։

Ադրբեջանի խոշոր ախորժակը եվ ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան

Որպես հետգրություն՝ Տեր հայրը շեշտել է. «Հուսանք, որ ողջախոհ կլինեք եւ ձեր «առողջ գառը» չեք փոխի ուրիշի «գայլի» հետ»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА