o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փորձեր են արվում` թե՛ օրենսդրական որոշումներով, թե՛ դատական ակտերով սահմանափակել ազատ խոսքը. Քաղաքագետը՝ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ տաղավարում

12.07.2020 10:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Փորձեր են արվում` թե՛ օրենսդրական որոշումներով, թե՛ դատական ակտերով սահմանափակել ազատ խոսքը. Քաղաքագետը՝ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ տաղավարում

Երկրում տիրող իրավիճակի, ազատ խոսքի նկատմամբ ճնշումների, լրատվամիջոցների դեմ դատական հայցերի, ներքաղաքական զարգացումների շուրջ` մեդիա դաշտում իր ուրույն տեղը զբաղեվրած Գայանե Զարգարյանի հեղինակային «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի տաղավարում բանավիճել են քաղաքագետ, վերլուծաբան ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ: Հաղորդման հեղինակ եւ վարող Գայանե Զարգարյանը զրույցի սկզբում նախ հնչեցրել է «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդման ավանդական դարձած հարցը.

Գեւորգ Պետրոսյան․Բավական է՝ ուշադիր լինել Փաշինյանի խոսքին, ու կհասկանաք, որ սա լավ մտածված ծուղակ է

- Հարգելի հյուրեր, նախ մեր ավանդական դարձած հարցը` ինչպիսի՞ն է ազատ խոսքի վիճակը Հայաստանում, կա՞ արդյոք ազատ խոսք ՀՀ-ում, թե` ոչ:

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ – Չնայած ազատ խոսքը սահմանափակելու բոլոր փորձերին, ես գտնում եմ, որ Հայաստանում ազատ խոսքը դեռ կա: Բայց, ինչ խոսք, փորձեր են արվում` թե՛ օրենսդրական որոշումներով, թե՛ դատական ակտերով սահմանափակել ազատ խոսքը:

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ – Դատարան հայցադիմում ներկայացնելը պատկանում է բոլորին, եւ որեւիցե կերպ փոխկապակցված չէ այդ հայցադիմումի հիմնավորվածության հետ: Այսինքն, եթե ինչ-որ մեկին դատի են տվել, դա դեռ չի նշանակում, որ այդ հայցադիմումը հիմնավոր է: Դատի տալը ազատ խոսքի սահմանափակում չէ: Ազատ խոսքի սահմանափակում կլինի, եթե, օրինակ, կոնվենցիոն իրավունքների խախտմամբ դատարանները սկսեն անիրավաչափ որոշումներ կայացնել` ա՛յ դա կարող է դիտվել որպես ազատ խոսքի ոտնահարում:

Մանրամասները ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի ամբողջական եթերում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА