o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եգիպտոսում երեխային փրկելիս 10 մարդ է խեղդվել

12.07.2020 10:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եգիպտոսում երեխային փրկելիս 10 մարդ է խեղդվել

Առնվազն 11 մարդ է խեղդվել Միջերկրական ծովում՝ Եգիպտական Ալեքսանդրիայի մոտ։ Յոթի մարմինները գտել են, որոնումները շարունակվում են։ «Պալմ Բիչ» բնակելի համալիրում մարդկանց մեծ խումբ մեկնել է լողալու։ Ծովում երեխաներից մեկը սկսել է խեղդվել։ Նրա հետեւից մի քանի մարդ է նետվել ջուրը, եւ արդյունքում բոլորը մահացել են:

Ոստիկանությունը դատարանի դեր է ստանձնել, մեղավոր նշանակել ու վախեցրել երեխային. ինչու են ընտանիքին ստիպում ազատել բնակարանը

Լողափը պաշտոնապես փակվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, ուստի այնտեղ չեն եղել փրկարարական ծառայությունների աշխատակիցներ, ընդգծել են Ալեքսանդրիայի վարչակազմում: Լողափեր այցելելու եւ ծովում լողալու արգելքը չի գործում միայն հյուրանոցների եւ որոշ մասնավոր լողափերի համար: Հանրային հանգստի գոտիները փակ են լողանալու համար։ Ոստիկանությունում նշել են, որ շատ քաղաքացիներ ձգտում են ընտրել մեկուսի լողափեր, որտեղ նրանց չի տեսնի պարեկությունը, կամ լողանում են վաղ առավոտյան:

Ափերի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, «Մահվան ափ» է անվանակոչվել ։ Այս վայրում հաճախ են լողացողները զոհվում ՝ բարդ եւ հզոր ստորջրյա հոսանքների պատճառով։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА