o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումը որեւէ կողմի համար ո՛չ ուրախանալու, ո՛չ էլ տխրելու առիթ է. Վահե Գրիգորյան (Տեսանյութ)

11.07.2020 17:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
​​​​​​​ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումը որեւէ կողմի համար ո՛չ ուրախանալու, ո՛չ էլ տխրելու առիթ է. Վահե Գրիգորյան (Տեսանյութ)

Արդեն մի քանի օր է, ինչ բուռն քննարկումներ են ծավալվում քաղաքական գործիչների, իրավաբանների ու սահմանադրագետների շրջանում, թե, ի վերջո, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժե՞լ էր ՀՀ ՍԴ չորս դատավորների (ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի) դիմումը, թե՝ ոչ: Իշխանության կարկառուն ներկայացուցիչները պնդում են, որ մերժել է, մասնագետները հերքում են՝ շեշտելով, որ այն նույնիսկ որոշում էլ չէր: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

​​​​​​​Վերացվում է հավաքների եւ գործադուլների արգելքը

- Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կգնահատեք ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը: Իրականում ովքե՞ր պետք է տխրեին կամ ուրախանային դրանից:

- Անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից վերջերս կայացած որոշմանը՝ պետք է փաստենք մի քանի հանգամանքներ, որոնք առկա են այդ որոշման մեջ:  Նախ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումը չի մերժվել, մերժվել է ընդամենը միջանկյան միջոցի կիրառման հարցը: Որպեսզի հասկանանք, թե ինչ է միջանկյալ միջոցի կիրառումը, հիշեցնեմ, որ մենք ՀՀ դատավարության օրենսգրքերում ունենք հայցի ապահովման միջոց, վարչական դատավարության օրենսգրքում ունենք վիճարկվող իրավական ակտի կասեցման հնարավորություն, նույնը կա նաեւ Սահմանադրական դատարանի մասին օրենքում, երբ այն իրավական ակտը, որը դու վիճարկում ես, ժամանակավորապես դադարում է գործել՝ մինչեւ գործի դատաքննության ավարտը: ՄԻԵԴ-ն ընդամենն արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից ներկայացված դիմումին կցված առանձին միջնորդությունն, այսպես ասած, հասկանալի պատճառներով չի բավարարում, ինչը շատ նորմալ է: Սակայն այն, որ ՄԻԵԴ-ը գործն ընդունել է արագացված վարույթով քննության, արդեն իսկ վկայում է, որ ոչ թե երկու-երեք տարի անց, այլ բավականին շուտ կունենանք պատասխան, թե ինչպես է ՄԻԵԴ-ը դիտարկում, առանց սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացության, սահմանադրական փոփոխությունների իրականացումը: Հետեւաբար, երկու կողմերն էլ ո՛չ ուրախանալու, ո՛չ էլ տխրելու առիթ ունեն: Ոչ պետք է տխրել, քանի որ ընդամենը միջնորդություն է, ոչ էլ ուրախանալ՝ այդ միջնորդության մերժումից:

- Այսինքն՝ ամբողջ խնդիրն այն էր, թե հիմա՞ կկայացվեր այդ որոշումը, թե՞, ասենք,  մեկ ամիս հետո:

- Ոչ, ՄԻԵԴ-ն ընդամենը կարող էր կասեցնել սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը՝ մինչեւ դատաքննության ավարտը, բայց քանի որ ՄԻԵԴ-ն առաջնորդվել է այն կանխավարկածով, որ կյանքի եւ առողջության վտանգ չի սպառնում Սահմանադրության ուժի մեջ մտնելու փաստով՝ այդ իսկ պատճառով չի դադարեցրել: Հետեւաբար, սա թեպետ դատական ակտ է, բայց ոչ թե դիմումի մուտք արվելու արդյունքում կայացված դատական ակտ, այլ ընդամենը միջնորդության: Հուսով եմ ՝ ամենաուշը 4-5 ամսվա մեջ ՄԻԵԴ-ը կտա իր վերջնական որոշումը, թե ինչպես է տեսնում հարցի լուծումը:

- Կար տեղեկատվություն, որ հուլիսի 2-ին ՄԻԵԴ-ի կողմից Կառավարությանն արդեն իսկ ուղղվել են մի շարք հարցեր: Հիմա էլ ՄԻԵԴ-ը սահմանել է նոր ժամկետ՝ սույն թվականի օգոստոսի 28-ը: Փաստորեն, որեւէ նոր որոշում կլինի միայն մեկ ամիս հետո՞:

Վուչիչը պատրաստակամության է հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն իր վրա փորձարկել

- Երբ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ում առկա է լինում բողո,ք վերջինս Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որը ՄԻԵԴ-ում պետք է ունենա ներկայացուցիչ, ուղղում է հարցեր, որոնց պատասխանները ստանալուց հետո՝ արդեն ՄԻԵԴ-ը կհայտնի իր իրավական դիրքորոշումն այս հարցի հետ կապված:  Քանի որ ՍԴ դատավորների դիմումն ընդամենը վերջերս է մուտքագրվել, չեմ կարծում, որ այդպիսի հարցեր արդեն ուղղված լինեին տվյալ գործով, քանի որ յուրաքանչյուր գործի համար առանձին հարցեր են ուղղվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА