o C     05. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏՄԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ ՇԱՏ ՔԻՉ ԵՆՔ ԱՐՏԱԴՐՈՒՄ

10.07.2020 21:00 ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ ՇԱՏ ՔԻՉ ԵՆՔ ԱՐՏԱԴՐՈՒՄ

«Իրավունք TV»-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք տաղանդավոր դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆԻՆ:

Տաղանդավոր դերասան ՄՀԵՐ ՄԿՉՏՉՅԱՆԻ ու վիրաբույժ ՀԱՄԼԵՏ  ԹԱՄԱԶՅԱՆԻ  ճակատագրական հանդիպումը

 

- Ի՞նչը Ձեզ գերեց դերասանական արվեստում, ինչո՞ւ որոշեցիք դերասան դառնալ:

Այս հարցում մեծ դերակատարում է ունեցել իմ պապիկը` ժողովրդական դերասան Հովակ Գալոյանը, որը աշխատել, արարել է Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում եւ խաղացել է մի շարք ֆիլմերում: Ինքն է մեծ ազդեցություն ունեցել իմ ընտրության վրա, որ ես ընտրել եմ թատրոնը, արտիստի մասնագիտությունը:

Հայ դերասան և կինոդերասան, հումորիստ, շոումեն ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ  դարձավ 39 տարեկան

Դերասան դառնալու համար պրոֆեսիոնալ կրթությունն անհրաժե՞շտ է:

Բնական է. ինչո՞ւ, որ կա այբուբեն, փոխաբերական, իհարկե, իմաստովպետք է անցնել այդ այբուբենը: Իսկ դրան ժամանակ է պահանջվում: Լինում են դեպքեր, բայց դա մասսայական բնույթ չի կարող կրել:

Դերեր ընտրելիս բծախնդի՞ր եք:

Ես դերեր չեմ ընտրում: Լինում են դեպքեր, որ ինձ հասկանալով, ճանաչելով իմ դիապազոնը, ինձ առաջարկում են, բայց մեծ մասամբ չեմ ընտրում իմ դերերը:

Կյանքից հեռացել է Ալեքսանդր Քոչարյանը

Ռեժիսորների հետ աշխատելիս ի՞նչ հարաբերությունների մեջ եք, ստեղծագործական վիճաբանություններ լինո՞ւմ են:

Լինում են առաջարկներ իմ կողմից, լինում են ռեժիսորի կողմից, բնականաբար, ինքը առաջարկներ ու խնդիր տվողն է: Այսինքն` ուղղություն է տալիս: Ես էլ եմ ստեղծագործական առաջարկներ բերում: Մի խոսքով` աշխատում ենք միասին:

Մե՞ծ է ռեժիսորի դերը դերասանի լավ խաղալու, ներկայացնելու գործում:

Այսօր սիրված դերասանուհի Լուիզա Ներսիսյան ծննդյան օրն է

Իհարկե, ռեժիսորի դերը չի կարող մեծ չլինել, որովհետեւ դերասանը միշտ աշխատում է, ընթացքի մեջ է, իսկ ռեժիսորը կողքից տեսնում է իրեն: Այսինքն` ինքը կարող է այնպիսի բան տեսնել քո կերպարը կերտելու ժամանակ քո մեջ, որ դու կարող ես դա չպատկերացնել: Որովհետեւ տարբեր մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն:

Դուք ե՞րբ եք զգում, որ Ձեր դերը հաջողվեց:

Հանրային ռադիոն իմ հարազատ մայր տունն է. ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը դարձավ 70 տարեկան

Ես միշտ դժգոհ եմ, ոչ թե միշտ դժգոհ եմ ամեն ինչից, ես դժգոհ եմ ինքս ինձանից, եթե ներկայացում եմ խաղում, եւ ներկայացումն ավարտվեց, բնական է, ոչ ոք դա չի կարող նկատել, բայց ես ինքս հասկանում եմ, այս ինչ կտորում, հատվածում պետք է այսպես չխաղայի: Եվ միշտ աշխատում եմ այդ ուղղությամբ:

Ներկայացման մեջ խաղալիս հանդիսատեսին, շարքում նստած ինչ-որ մեկին կարո՞ղ եք նկատել:

Կցանկանայի ավելի շատ այդպիսի ֆիլմեր լինեին.ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆ

Հետո երբ արդեն ներկայացումը գալիս է ավարտին, նոր եմ տեսնում հանդիսատեսին: Ես չեմ էլ կարող տեսնել: Ներկայացման ժամանակ դժվար է, չես կարող, դու ուրիշ աշխարհի մեջ ես:

Նկարահանվում եք ֆիլմերում, հեռուստասերիալներում: Ձեզ համար ավելի հեշտ է նկարահանվել ֆիլմերո՞ւմ, թե՞ սերիալներում:

Նկարահանման ժամանակ գեղարվեստական ֆիլմը մեծ տարբերություն ունի սերիալներից, որովհետեւ այդտեղ դու չես կարող նկարել մի քանի սերիա, ինչպես դա արվում է հեռուստասերիալների ժամանակ: Եթե ութսուն-իննսուն րոպեանոց գեղարվեստական ֆիլմ է այդտեղ, մանրուքների վրա ավելի մանրակրկիտ ես աշխատում:

Այսօր ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պարուհի, պարուսույց, դերասանուհի Սոֆի Դևոյանի ծննդյան օրն է

– «Իմ խաչը» ֆիլմում նկարահանվելիս Դուք բավարարվա՞ծ եք Ձեր կերպարից:

Ինձ թվում է` հանդիսատեսը կասի:

Նկատի ունեմ, երբ ֆիլմը վերջանում է, Դուք հավանո՞ւմ եք Ձեր խաղացած դերը, թե ինչպես խաղացիք:

Եթե անկեղծ լինեմ ես այդ ֆիլմը չեմ հասցրել դիտել, որովհետեւ ֆիլմի  պրեմիերայի ժամանակ նկարահանվում էի, ուրիշ պրոյեկտով էի զբաղված, քաղաքում չէի եւ չկարողացա ներկա գտնվել: Մինչեւ պրեմիերան պատրաստի հատվածներ դիտել եմ: Այն, որպես ֆիլմ, ինձ թվում է հաջողվել է: Կցանկանայի ավելի շատ այդպիսի ֆիլմեր լինեին, այսինքն` իննսունականների մեր պատերազմի, մեր կայացման շրջանի մասին կարողանանք նաեւ պատմական ֆիլմեր նկարահանել: Այսօրվա դրությամբ մենք պատմական ֆիլմեր շատ քիչ ենք արտադրում:

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ մեծանուն դերասանը կդառնար 90 տարեկան

– «Իմ խաչը» ֆիլմի նկարահանման ժամանակ հետաքրքիր դեպքեր եղե՞լ են:

Նկարահանումների ժամանակ մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ. ռեժիսորն ասաց մատոր, սկսեցինք, ես, որպես բժիշկ, պետք է օգնեմ  հիվանդներին, վիրավորներին տանել արդեն վիրահատարան: Վիրավոր կար, որ պետք է պատռեինք զինվորական համազգեստը, որ կարողանայինք առաջին օգնություն ցուցաբերել: Այդ պատգարակով գնում ենք, մեկ էլ տեսնեմ պատգարակը ձեռքիցս ընկավ, ինքը ընկավ: Դերասանը պատգարակի վրա էր: Պետք է ճղեմ շալվարը: Այնպես ճղեցի, որ շալվարը կիսվեց երկու մասի: Այդտեղ դադար տվեցինք եւ ծիծաղում էինք: Նորից պետք է գտնեինք նույն շալվարը համազգեստին համապատասխան: Քսան րոպե նկարահանումները կանգնել էին մինչեւ գտնենք:

Մահացել է հայտնի դերասան Գևոն

– «Փափուկ խաղալիք» սերիալում խաղում եք ժամանակակից մեծահարուստի դերը, Դուք ներկայացնում եք իրենց թերի կողմերը, ո՞նց եք մտնում այդ դերի մեջ:

Հարցը մեծահարուստի մեծ չի, մարդու մեջ է, որն ամբողջ ժամանակ զբաղված է իր գործերով: Ամեն ինչ տրամադրում է երեխային, բայց ինքը գրեթե շփում չունի: Եվ այն կերպարը, որն ավելի մոտ է լինում տղային շատ բան այս հոր մեջ կարողանում է փոխել: Դա է կարեւորը:

Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

Բայց արդյո՞ք կարող են մարդուն գնել:

Քսանմեկերորդ դարում ենք ապրում, ինձ թվում է այդպիսի հարցեր պետք չի տալ, որովհետեւ բոլորս գիտենք` ինչ կարելի է անել եւ ինչ չի կարելի անել: Մեղսավոր են մարդիկ:

Հիմա բոլորս ապրում ենք դժվար ժամանակներ` կորոնավիրուս կոչված դաժան վարակը... Դուք ինչպե՞ս եք անցկացնում այդ օրերը:

Սա մարդկության փորձություններից մեկն է: Պետք է զգոն լինենք, սթափ մտածենք, բնականաբար, պետք չէ անիմաստ վախենալ, բայց այն, որ պետք է պահպանվի այդ կանոնները, որովհետեւ, եթե դու չես վախենում, մտածիր, որ տարեց մարդիկ կան, կան մարդիկ, որոնց իմունային համակարգը թույլ է: Ես ընկեր ունեմ, պատերազմի հաշմանդամ է, ինքն ավելի ծանր տարավ, քան իր ընտանիքը: Այսինքն, երբ դու ասում ես` ես անվախ եմ, չեմ վախենում, դու առաջինը պետք է մտածես քո հարեւանի, քո բարեկամի, տատիկ-պապիկի մասին:

«Եթե ամեն օր ես ջազի մեջ, այն քեզ համար դառնում է ապրելակերպ» (տեսանյութ)

Որպես ՀՀ քաղաքացի` հետեւո՞ւմ եք քաղաքական անցուդարձին:

Բնական է, մենք բոլորս էլ հետեւում ենք: Այնպիսի շրջանում ենք մենք ապրում, որ չի կարող մարդ չհետեւել, թե ինչ է տեղի ունենում: Մանավանդ հիմա, որ քսանմեկերորդ դարում ենք ապրում, ինտերնետ կա, սոց ցանցեր կան, դու չես կարող չտեսնել դա: Պարտադիր չի, որ գնաս թերթ առնես, որ տեսնես, թե քաղաքական իրավիճակը ոնց է երկրում: Իհարկե, հետեւում եմ, սպասում եմ, մտածում եմ, ուզում եմ հասկանալ: Այսպիսի տարբեր ինֆորմացիաներ կան, դու պետք է ինքդ էլ հասկանաս, որ ինֆորմացիան է ճիշտ, որն է կիսով չափ ճիշտ, որն է նախադասությունը փոփոխված:

​​​​​​​Գլադիատորը վերադառնում է. ֆիթնես մոդել Արսեն Կարապետյանը նոր ֆոտոշարքում

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА