o C     05. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՐԴՈՐՆԵՐԻՆ ԱԿԱՆՋԱԼՈՒՐ ՉԻ ԼԻՆՈՒՄ ԱՆԳԱՄ ՍՈՒՊԵՐ ՆԱԽԱՐԱՐԸ

10.07.2020 20:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՐԴՈՐՆԵՐԻՆ ԱԿԱՆՋԱԼՈՒՐ ՉԻ ԼԻՆՈՒՄ ԱՆԳԱՄ ՍՈՒՊԵՐ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անցած տարվա իր գույքի եւ եկամուտների հայտարարագրում անշարժ գույքի մասին որեւէ տվյալ չի ներկայացրել, չկան տվյալներ նաեւ տրանսպորտային միջոցների առկայության մասին: Դրամական միջոցներ բաժնում նախարարը նշել է 1 մլն 290 հազար կանխիկ դրամի եւ 4 մլն 244 հազար դրամ` բանկային հաշվում առկա գումարների մասին: Արայիկ Հարությունյանի մեկ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձերից` 16 մլն դրամ` նախարարի աշխատավարձ, եւ 142 հազար դրամ էլ` Երեւանի պետական համալսարանից:

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը 2 անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից, հարաբերական անդորրը պահպանվել է ․ ՊՆ խոսնակ

Շատ ավելի ունեւոր են նախարարի տեղակալները: Օրինակ, փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, որպես բանկային հաշվում առկա գումար, հայտարարագրել է 18 մլն 140 հազար դրամ, իսկ կանխիկ` 7 մլն 800 հազար դրամ: «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանակներում փոխնախարարը մեկ տարվա ընթացքում ստացել է 2 մլն 850 հազար դրամ: Մյուս փոխնախարարը՝ Ժաննա Անդրեասյանը, ով տխրահռչակ Պետրոս Ղազարյանի կինն է, պարզվում է՝ «յոթ մոր կաթ ուտող գառ է». հասցնում է եւ ԿԳՄՍ փոխնախարարի աշխատանքները, ձեռքի հետ էլ` 11 մլն դրամ գումար ստացել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի խոսնակ Օֆելյա Կամավոսյանից նախ փորձեցինք պարզել, թե ինչպես է ստացվում, որ ո՛չ նախարարը, ով հավակնում է դառնալ փոխվարչապետ, ո՛չ էլ իր տեղակալները չեն ենթարկվում վարչապետի հորդորներին առ այն, որ նպատակահարմար չէ կանխիկ մեծ գումար պահել «բարձի տակ», այլ փողերը պետք է մնան բանկային քարտերին եւ այդպես էլ ծախսվեն: Նախարարի խոսնակը խոստացավ  մեր հարցերին ավելի ուշ պատասխանել: Իսկ ինչ վերաբերում է փոխնախարարների` մեկի «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրից 2 մլն 850 հազար դրամ, իսկ մյուսի` 11 մլն դրամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստանալուն, տիկին Կամավոսյանը այսպես պատասխանեց. «Երկու փոխնախարարները մեզ միացել են գարնանից, նրանք այդ գումարները ձեռք են բերել մինչ փոխնախարար աշխատելը: Տիկին Անդրեասյանը, մինչ ԿԳՄՍ փոխնախարար նշանակվելըզբաղեցրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը»:

Այսպիսի մոտեցումներով է կառավարվում առողջապահական ոլորտը այսօր. «մահերի սպասող» գործիչը դարձել է ձեր «սրտի նախարարը»

Ուրեմն` ի՞նչ է ստացվում, գարնանը ԿԳՄՍ-ին «միացած» փոխնախարարը հասցրել է տարվա  սկզբնական, այսինքն՝ մոտ երկու-երեք ամիսներին Սոցապնախարարությունից 11 միլիոն դրա՞մ ստանալ: Այսինքն, այդ նախարարությունում փոխնախարարներն ամսական մի 3-4 միլիոն դրա՞մ են ստանում: Վատ չէ,բայց նաեւ հասկանալի է, թե ինչու այդպես էլ  թոշակ-նպաստները չեն ավելանում. եղած փողը հազիվ բավարարի տվյալ նախարարության շեֆերին: Փորձեցինք պարզել նաեւ, թե այդ ի՞նչ ծրագիր է «Դասավանդի՛ր Հայաստանը», որ կարողանում է էլի երկու-երեք ամսում մոտ 3 միլիոն դրամ եկամուտ ապահովել իր աշխատակիցներին: Տվյալ հիմնադրամի միակ հասանելի հեռախոսահամարն այդպես էլ չպատասխանեց. երեւի զանգեր չեն սիրում: Իսկ ահա ծրագրի կայքէջում համառոտ ներկայացված էր մասնավորապես հետեւյալը. ««Դասավանդի՛ր Հայաստանն» իր գործունեությունն սկսել է 2013թ.` Հայաստանի հանրակրթության համակարգի կերպարանափոխման հավակնոտ առաքելությամբ: Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա, անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կարող է ստանալ գերազանց կրթություն»:

«Հրապարակ». վարչապետի խոսնակի դեմ մի քանի դատական հայց կա

Լավ նախաձեռնություն է, միայն թե երկար տարիների փորձը հուշում է, որ սովորաբար նման հնչեղ նպատակների տակ ինչ ասես, որ կարող է լինել: Առավել եւս, կոնկրետ դեպքում, հաշվի առնելով այն, որ այդ ծրագիրը, ըստ ամենայնի, մեծ փողեր են ստանում, մինչդեռ նման  փողերը, որպես կանոն, Հայաստանի համար թակարդում դրված սորոսական պանրի նման բան են: Ամեն դեպքում, եթե գրեթե անհայտ (ինչը հուշում է, որ այդ կառույցն իր հռչակված նպատակներից՝ Հայաստանի կրթական համակարգը կերպարանափոխելուց շատ հեռու է, կարողանում է ամսական մեկ միլիոնի չափ աշխատավարձ տալ իր աշխատակիցներին կամ համագործակցողներին (կախված նրանից, թե Արթուր Մարտիրոսյանն այնտեղից ինչ կարգավիճակով է փող ստացել), ապա  դա նախ ակնարկ է մեծ եկամուտների մասին, ապա այն հարց է առաջ քաշում, թե որտեղի՞ց կամ ինչո՞ւ են քիչ հայտնի կազմակերպությանն այդքան փող տալիս:

Մասնագետները նշել են հիվանդության մասին, որը կորոնավիրուսի դեպքում մահվան հավանականությունը 12 անգամ մեծացնում է

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА