o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍ ՏԱՐԻ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԸ ՉԻ ԷԺԱՆԱՆԱԼՈՒ. ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆ

10.07.2020 20:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍ ՏԱՐԻ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԸ ՉԻ ԷԺԱՆԱՆԱԼՈՒ. ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Ագրարագյուղացիական միավորման նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի գյուղմթերքի գինը մոտ 30 տոկոսով բարձր է, քանի որ ըստ նրա` ցանքատարածություններն են պակասել.

Ոչնչացած գյուղատնտեսությունում կորոնավիրուսն էլ ի՞նչ կարող էր ոչնչացնել

 

- Հասարակ օրինակ` լոլիկի գինը կմնա մոտ 400 դրամի սահմաններում, դա ջերմոցի լոլիկն է, բաց հողի լոլիկը չէ: Այս տարի գյուղմթերքը չի էժանանալու: Նույնը ծիրանը, գիլասը: Ծիրանը խանութներում 800 դրամից չի իջնում, իսկ արդեն սեզոնի վերջն է, գիլասը 800-1000 դրամից չի իջնում: Լոլիկը` 300-500 դրամ է, հիմնականում ջերմոցային լոլիկն է, դաշտինը չէ: Վարունգն այս տարի մի քիչ ավելի թանկ է: Հիմնականում թանկ են մրգեղենը, տավարի միսն է թանկացել, երեւի նկատել եք շուկայում` մոտ 30 %-ով, անցյալ տարվա 3400-ի փոխարեն հիմա 4000 դրամ է փափուկ թարմ միսը: Բնականաբար, սպանդանոցների օրենքն էլ կազդի գների բարձրացման վրա. կառավարությունը էդպես էլ չհասկացավ, որ դա մասնավոր բիզնես է, ոչ թե կառավարության գործն է: Դա կնպաստի գնաճին, ամեն մորթանոց իր գումարը կվերցնի: Դա կոչվում է օդից փող բռնել:

«ՊԵՏՔ Է ՈՒՂՂԱԿԻ, ԿՈՆԿՐԵՏ, ՈՒՂՂՈՐԴՎԱԾ, ՀԱՍՑԵԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ»

- Պարոն Բերբերյան, շուկան թանկ է, բայց գյուղացուց նորից չնչին գումարով են բերք մթերում, բողոքների պակաս չկա:

- Ես չգիտեմ` ինչը ոնց: Բայց այս տարվա պտուղը առհասարակ լավը չէ: Հիմնական բերքը, որ պետք  արտահանվեր, որպես պտուղ, այդքան էլ որակյալ չէ: Ողբերգական վիճակում է նաեւ բանջարեղենը` գյուղացին քիչ է դրել, որովհետեւ կառավարության վրա էլ հույսը չի դնում, ինչքան կարողանում է, հույս ունի վաճառել, այդքան է մշակում: Էսքան խնդիրների մեջ կառավարությունը հիմա էլ փորձում է խոշոր եղջերավոր անասունների համարակալում անել, ինչը խեղկատակություն է: Ասում են՝ պիլոտային ծրագիր է: Ես հազար անգամ ասել եմ՝ պիլոտային ծրագրերը ոչ էֆեկտիվ ծրագրերն են, որոնք անընդհատ ձախողում են այս «գիտունիկները»: Ամբողջ գյուղատնտեսության ոլորտը ձախողել են ու դեռ մեծ-մեծ խոսում են: Ինչ ասես էս ինքնասիրահարվածներին, այ բալա:

Նիկոլը քանդեց Հայաստանի գյուղատնտեսությունը

- Պարոն Բերբերյան, վարչապետը ասում է, որ սպանդանոցներին այլընտրանք ուղղակի չկա եւ չի կարող լինել: Առավելեւս, այսօրվա համաճարակային վիճակի պայմաններում:

- Բա թող դրա համար նորմալ օրենքներ մշակեին. ճիշտ մոտեցման դեպքում սպանդանոցները խնդիր չեն: Այս կյանքը միայն կառավարության նիստով չի վերջանում, այլ սկսում է կառավարության դռներից դուրս: Մարդիկ կարող է նորից փողոց դուրս գան: Պետք է ստեղծել այն պայմանները, որ գյուղացին ինքը խնդրելով տանի սպանդանոց: Սպանդանոցը բիզնես է, եւ այստեղ կառավարությունը ոչ մի դեր չունի: Այ մարդ, գնացեք, մտածեք այն մասին, որ ոնց կազմակերպեք այդ գյուղմթերքի առեւտուրը, ոչ թե գյուղացուն փողոցից քշեք: Նույնը՝ մորթը: Այսինքն` եթե ճիշտ կազմակերպենք, խնդիր չունենք: Սրանց արած միակ ողջունելի ծրագիրը ցորենի ներկրման ծագիրն է: Վերջին տարիներին հանրապետություն որակով ցորենի սերմացու չէր ներմուծվում: Հիմա գոնե էդ առումով դրական բան են արել, ինչին մենք էլ ենք ակտիվ մասնակցել ենք: Բայց այս կառավարության վրա հույս դնել չի կարելի, ու դա ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ: Որովհետեւ ցորենի ներկրման ծրագրով մեծ ախորժակներ է բացել Ազգային ժողովը, փորձում են գյուղացու փոխարեն իրենք ներկրեն, ինչին դեռ էկոնոմիկայի նախարարը դեռ դիմադրում է, ինչի համար շնորհակալ ենք:

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 4 ՏՈԿՈՍՈՎ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ»

- Նկատի ունեք Աժ պատգամավորներից ոմա՞նք, թե՞...

- Այո, քայլո պատգամավորներից ուզում են ցորենի ներկրման մենաշնորհ ստեղծեն: Բա այդպես է, ականջներն արդեն բան ա ընկել:

- Ո՞ւմ նկատի ունեք, պարոն Բերբերյան:

- Էդ պաշտոնյանները լավ գիտեն, թե ում նկատի ունեմ: Իրենք էսօր բերդում պետք է լինեին, ուղղիչ աշխատանքային գաղութում:

- Բայց կա՞ն նման նախկիններ, ովքեր այսօր իշխանության մաս են կազմում:

​​​​​​​«Գյուղատնտեսությունը 4 տոկոսով անկում է ապրել» (Տեսանյութ)

- Բա իհարկե, կան նախկիններ, ովքեր այսօր ԱԺ-ում ենՄենք սաղ գիտենք, չմտածեն, որ ձայն չենք հանում, ուրեմն... Ուղղակի դեռ սպասում ենք:

- Բայց իշխանությունները պարբերաբար կոռուպցիայի դեմ պայքարի մասին են խոսում:

- Խոսում են, բայց տնավարի անում են, ասենք` փեսուս տամ, աներձագիս տամ, ու էդպես շարունակ: Բայց ժամանակը եկել է, բոլորը պետք է արած-չարածների համար պատասխան տան:

Գյուղատնտեսությունը շուրջ 5 տոկոս անկում է գրանցել հենց 2019 թվականին. Իշխանության լավատեսությունը կիսելու որեւէ հիմք չունեմ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА