o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թիրախավորված է այն, ինչ հայապահպան է.Շուշան Պետրոսյան

10.07.2020 16:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թիրախավորված է այն, ինչ հայապահպան է.Շուշան Պետրոսյան

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից հանելու մասին զրուցեցինք նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ:

Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները

Շուշան Պետրոսյանի դիտարկմամբ` այն ամենն ինչ տեղի են ունեում հայ եկեղեցու շուրջ բնավ անմեղ քայլեր չեն: Շուշան Պետրոսյանի դիտարկմամբ` օրինակ հենց ինքը մասնկաից է եղել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքի ստեղծման գործընթացին: Իսկ ահա ինչ վերաբերում է առարկային ապա ըստ երգչուհու դասագիրքը շատ մատչելի է և երեխաները շատ հեշտ են առարկան սովորում:

Շուշան Պետրոսյանի կարծիքով առհասարակ տարօրինակ է, երբ որոշ մանկավարժներ իշխանությանը քծնելու համար դժգոհում են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից: Այդ մարդիկ չունեն պատասխանատվության զգացում: Նման մանկավարժները պարզապես իրենք են անհետաքրքիր դասեր վարում, այդքան մի բան:

Շուշան Պետրոսյանը նաև նշում է, որ իր երեխաները դպրոցում անցել են այդ առարկան և մեծ սիրով և հաճույքով են սովորել:

Երգչուհու խոսքով` թիրախավորված է այն, ինչ հայապահպան է: Մեր պետականությունն ունենալու համար մեզ անհրաժեշտ են եկեղեցին և բանակը և ահա այս երկու առարկաներն ել դպրոցական ծրագրերից հանվում են:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА