o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՂԱՆԴԻ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՈՎ, ՊԵՏՔ Է ՀԱՄԱՐՎԻ ԱՌԱՋԻՆԸ

10.07.2020 20:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՂԱՆԴԻ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՈՎ, ՊԵՏՔ Է ՀԱՄԱՐՎԻ ԱՌԱՋԻՆԸ

«Եթե մինչեւ վերջերս «Կյանքի խոսքը» Հայաստանում աղանդի վտանգավորության աստիճանով երկրորդն էր՝ «Եհովայի վկաներից» հետո, ապա այժմ պետք է համարվի առաջինը»: «Իրավունքի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ՝ պարզաբանելով.

Դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են 32–ամյա վիրավորի կյանքի համար

- «Կյանքի խոսքը» համաշխարհային արդի աղանդավորական ամբողջատիրական շարժումներից է, որը դասվում է քրիստոնեական հերձվածների շարքը, քանի որ ընդունում է Սուրբ երրորդության դավանությունը: Ահա այստեղ է ողջ վտանգը, երբ կրոնական պարզունակ գիտելիքներից անիրազեկ մարդիկ, մոլորության մեջ ընկնելով, միամտաբար հարում են այդ աղանդին` կարծելով, թե առնչվում են Հայ առաքելական եկեղեցուն: Այս հանգամանքը եւս մեկ անգամ կարեւորում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հույժ անհրաժեշտությունը դպրոցում:

«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ» ՓԱՍՏԱՑԻ ԱՋԱԿՑԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ»

- Ի՞նչ է իրենից ներկայացնում «Կյանքի խոսքը»:

- «Կյանքի խոսք» աղանդը հիմնադրվել է Շվեդիայի Ուպսալա քաղաքում՝ 1983 թ. Լյութերական եկեղեցու հովիվ Ուլֆ Էկմանի կողմից: Առաջին հայացքից զարմանալի է թվում, որ Էկմանը, ձեւավորելով աղանդախումբ, կարճ ժամանակում այն վերածեց համաշխարհային աղանդի, սակայն 2014 թ. դարձի գնաց կաթոլիկ եկեղեցի: Հավանաբար նա, խորամուխ լինելով քրիստոնեական ուսմունքի մեջ, տեսավ իր ստեղծած աղանդի գաղափարակրոնական սնանկությունը եւ դարձի եկավ: Սակայն հիմնադրի հեռանալով` աղանդը չվերացավ: Ընդհակառակը, շարունակեց ավելի նպատակային գործել, երբ 2014 թ. մարտին այդ կառույցի նախագահ ընտրվեց Քրիստիան Օկերխիելմը: «Կյանքի խոսք» աղանդը գորբաչովյան ամենաթողության տարիներին Շվեդիայից թափանցեց Ռուսաստան` ունենալով մեծ տարածում: Դրան «նպաստեց» խորհրդային բարեկեցիկ եւ կրթական բարձր ցենզ ունեցող, սակայն աթեիստական դաստիարակության պատճառով կրոնական տարրական իմացությունների չտիրապետող եւ հոգեւորի նկատմամբ որոշակի հետաքրքրություն դրսեւորող քաղաքացիների անիրազեկությունը: «Կյանքի խոսք» աղանդը Ռուսաստանից Հայաստան եկավ 1989 թ. ոմն Լեոնիդ Մալկոյի միջոցով, որին հաջորդեց Արթուր Սիմոնյանը: Սկզբում աղանդը կոչվում էր «Ճշմարիտ խոսք», հետո վերանվանվեց «Կյանքի խոսքի», իսկ պաշտոնական ամբողջական անվանումն է` «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների կյանքի խոսք եկեղեցի»: Ահա թե ինչու կարիք զգացվեց՝ դպրոցում ներառել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որպեսզի հայ ազգային քրիստոնեական արժեհամակարգի դաստիարակմամբ անջրպետվի աղանդների տարածումը Հայաստանում:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ ԵԿԵՂԵՑԻ» ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ Է ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ

- Այսինքն, «Կյանքի խոսքը» լիովին անհամատեղելի՞ է Հայ առաքելական եկեղեցու հետ:

- Այսօր խոսակցություններ են տարածվում, թե իբր «Կյանքի խոսք» աղանդն առաջիկայում կառավարության միջնորդությամբ ջանալու է հասնել հայկական եկեղեցիներում պաշտամունք, ծեսեր, արարողություններ կատարելու թույլտվության: Սա ոչ միայն անհեթեթ է, ծիծաղելի, այլեւ` եկեղեցաբանորեն անընդունելի: Բանն այն է, որ հայկական եկեղեցական ճարտարապետության մեջ եկեղեցու յուրաքանչյուր մանրամաս, դրվագ ունի աստվածաբանական, դավանաբանական, եկեղեցաբանական որոշակի խորհուրդ, իմաստ: Հայոց եկեղեցիների խորանի բեմը բարձր է, որը խորհրդանշում է Գողգոթա բլուրը, որտեղ տեղի ունեցավ Խաչելությունը: Քրիստոսաբանական տեսանկյունից «Կյանքի խոսք» աղանդը դավանում է քաղկեդոնականություն (Հիսուս Քրիստոսի մեջ երկու բնությունների` աստվածային եւ մարդկային պնդում), որն անհամատեղելի է Հայ եկեղեցու եփեսոսյան դավանության հետ (Հիսուս Քրիստոսի մեջ մեկ աստվածամարդկային միավորյալ բնություն, գոյության հավատ): Հետեւապես, «Կյանքի խոսքը» իրավունք չունի Հայ եկեղեցու խորան բարձրանալ (կանանց ու չմկրտված մարդկանց առհասարակ արգելված է), առավել եւս՝ այդ Սրբության Սրբոցում, ինչպես նաեւ՝ աղոթասրահում «Ամեն», «Ալելուիա» բղավել, բարձր երաժշտություն միացնելով եւ թռչկոտելով, երգելով, անբարբառ հառաչանքներ արձակելով` աղոթել, ինչպես նաեւ՝ գետնաթավալ լինել` անհասկանալի բառեր արտաբերելով: Հայ միջնադարյան աղանդավորական շարժումների պատմության գիտակ Ե. Տեր-Մինասյանի ասելով` աղանդը վերածնված հեթանոսությունն է: Մեր օրերում այն մոդեռնացվում է, համապատասխանեցվում ժամանակի պահանջներին: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ «Կյանքի խոսքը» վերածնված մծղնեական (մեսալյան) աղանդն է (IV-VI դդ.): Այն ծագել է շամանական, ոգեպաշտական հեթանոսությունից, որի անդամները, ըստ V դ. բյուզանդացի պատմիչ Թեոդերոտոս Կյուրացու նկարագրության, էքստազիկ, էնթուզիաստիկ (խանդավառ) վիճակի մեջ ընկնելով, թավալվում էին գետնին, օտարաձայն բարբառում, եւ նրանց թվում էր, թե իրենց մարմնից դուրս է վանվում դեւը, ու նրա փոխարեն դատարկված տեղում չայրող լեզվի տեսքով ներս է մտնում Սուրբ հոգին: Այդպես նրանք «կրակով մկրտվելով»` իբր միավորվում էին Աստծու հետ: Այսօր «Կյանքի խոսքի» հետեւորդները, նույնկերպ առաջ բերելով գլոսսոլալիայի (լեզվախոսության) երեւույթը, այն կոչում են Սուրբ հոգու մկրտություն: Ավետարաններում Սուրբ հոգու մկրտության մասին ակնարկվում է չորս անգամ (Մատթ. 3.11, Մարկ. 1. 8, Ղուկ. 3. 14, Հովհ. 1.33): Այդ համարներում Հովհաննես Մկրտիչն ասում է, որ ինքը մկրտում է ջրով, բայց իրենից հետո գալու է ավելի հզորը, զորավորը (Հիսուս), ով մկրտելու է Սուրբ հոգով եւ հրով, ընդ որում` «հրով» բառը բացակայում է Մարկոսի եւ Հովհաննեսի ավետարաններում: Սուրբ հոգու մկրտությունը պատմականորեն կատարված, ավարտված իրողություն է, որը տեղի ունեցավ վերնատանը` Հոգեգալուստին: Այդ օրը Սուրբ հոգին չայրող բոցեղեն լեզուների տեսքով իջավ Հիսուս Քրիստոսի աշակերտների վրա` օժտելով նրանց օտար լեզուների իմացությամբ (Գործք 2. 1-4), որպեսզի իրագործվի քրիստոնեությունը տարածելու նպատակը, որի արդյունքում ժամանակի մեջ այն դարձավ համաշխարհային կրոն:

Հայաստանում «կյանքի խոսք եկեղեցի» աղանդավորական կառույցը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА