o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՓՈՐՁԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ ԹԵ° ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ, ԹԵ° ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԱԶԱՏ ԽՈՍՔԸ»

10.07.2020 19:40 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՓՈՐՁԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ ԹԵ° ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ, ԹԵ° ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԱԶԱՏ ԽՈՍՔԸ»

Երկրում տիրող իրավիճակի, ազատ խոսքի նկատմամբ ճնշումների, լրատվամիջոցների դեմ դատական հայցերի, ներքաղաքական զարգացումների շուրջ` մեդիա դաշտում իր ուրույն տեղը զբաղեվրած Գայանե Զարգարյանի հեղինակային «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի տաղավարում բանավիճել են քաղաքագետ, վերլուծաբան ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ: Հաղորդման հեղինակ եւ վարող Գայանե Զարգարյանը զրույցի սկզբում նախ հնչեցրել է «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդման ավանդական դարձած հարցը.

Ամեն մեկի արած քայլն իր խղճին թող մնա. Արման Աբովյան (Տեսանյութ)

 

- Հարգելի հյուրեր, նախ մեր ավանդական դարձած հարցը` ինչպիսի՞ն է ազատ խոսքի վիճակը Հայաստանում, կա՞ արդյոք ազատ խոսք ՀՀ-ում, թե` ոչ:

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆՉնայած ազատ խոսքը սահմանափակելու բոլոր փորձերին, ես գտնում եմ, որ Հայաստանում ազատ խոսքը դեռ կա: Բայց, ինչ խոսք, փորձեր են արվում` թե՛ օրենսդրական որոշումներով, թե՛ դատական ակտերով սահմանափակել ազատ խոսքը:

Նիկոլ Փաշինյանի քայլը կարելի է ընկալել որպես դեմարշ. Նիկոլայ Բանին

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ Դատարան հայցադիմում ներկայացնելը պատկանում է բոլորին, եւ որեւիցե կերպ փոխկապակցված չէ այդ հայցադիմումի հիմնավորվածության հետ: Այսինքն, եթե ինչ-որ մեկին դատի են տվել, դա դեռ չի նշանակում, որ այդ հայցադիմումը հիմնավոր է: Դատի տալը ազատ խոսքի սահմանափակում չէ: Ազատ խոսքի սահմանափակում կլինի, եթե, օրինակ, կոնվենցիոն իրավունքների խախտմամբ դատարանները սկսեն անիրավաչափ որոշումներ կայացնել` ա՛յ դա կարող է դիտվել որպես ազատ խոսքի ոտնահարում:

Հայ-ռուսական հարաբերություններն արդեն երկու տարի է տառապում են Նավալնու ախտանիշով. Գագիկ Հարությունյան

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ Պարոն Իոննիսյան, Արցախում փակվել են երկու հեռուստաընկերություն` TV 5-ը եւ «Շողակաթը»:

Ի դեպ, անդրադառնանք, «Շողակաթ» հեռուստաընկերության հեռարձակման հետ կապված խնդիրներին Արցախում, հիմա այդ հեռուստաընկերության գործունեությո՞ւնն է առավել խնդրահարույց, թե՞ Սոսրոսի գրասենյակի ներկայությունը ՀՀ-ում :

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ Ես չեմ ասել, որ «Շողակաթի» գործունեությունը խնդրահարույց է, ես գտնում եմ, որ Արցախի իշխանությունները ինքնուրույն  են որոշում` «Շողակաթը» հեռարձակվի՞, թե` ոչ: Ինչ վերաբերում է Սորոսի գրասենյակի գործունեությանը ՀՀ-ում, ապա այո, «Բաց հասարակության» գրասենյակի գործունեությունը շատ ցավոտ է բոլոր այն ուժերի համար, ովքեր որ ժողովրդավարական արժեքներին եւ կոռուպցիայի դեմ պայքարին դեմ են:

Ձիերին գետանցի ժամանակ չեն փոխում, բայց սա ավանակներին չի վերաբերում. Արտակ Դավթյան

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ Ժողովրդավարություն ասվածը շատ լայն հասկացություն է, եւ այն պատկերացումները, որոնք կան ՀՀ-ում եւ այդ համապատասխան շրջանակներում` դա իրական ժողովրդավարություն չէ: Ես` որպես պատմաբան, կարող եմ ասել, որ այն, ինչ  պատկերացվում է ՀՀ-ում որպես ժողովրդավարություն` նորմալ չէ: Պարոն Իոննիսյանը շատ լավ գիտի, որ Եվրոպական երկրներում ոչ ոք իրավունք չունի իր ցանկությամբ  դուրս գալ փողոց, ցույցեր կազմակերպել, ճանապարհներ փակել:

Երկու տարի լռել եմ, բայց այսօրվանից ամեն ինչ փոխվում է. Հրանտ Մադաթյան

 

«Այս իշխանությունները անթերի չեն»

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ-ում երկու տարուց ավել է` իշխանությունը ժողովրդինն է: Կան տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խոչընդոտներ, եւ, այո, այս իշխանություններն անթերի չենԿներեք, ես ե՞րբ եմ ասել, որ իշխանությունները տենց իդեալական է` երբեք:

Օրինակ` կոռուպցայի դեմ ինչո՞ւ չեն պայքարում:

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԿոռուպցիայի դեմ պայքարում են, բայց քիչ են պայքարում:

Ե՛վ վարչապետը, ե՛ւ քաղաքական թիմի վերնախավը պատշաճ պատասխաններ կտան. Լուլուն` Ծառուկյանի դեմ հիմա քրհետապնդում սկսելու մասին

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ Շատ վատ են պայքարում, երկու տարվա մեջ ընդամենը հետ են բերել 105 միլիոն դոլար, այդ ընթացքում 110 միլիոն դոլար մայիսի 1-ի դրությամբ պարգեւավճար են տվել:

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ Պարգեւավճար տալիս էր նաեւ նախորդ իշխանությունը:

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ Բայց ոչ այս մասշտաբների:

Պարոն Իոննիսյան, ներկայիս իշխանությունների օրոք ունեցանք մի իրավիճակ, երբ տրանսգենդերը հայտնվեց Ազգային ժողովում:

Այսօր երկիրը կառավարում է Մինասյան Լարիսան եւ նրա նման մի քանիսը. Արայիկ Աղաբաբյան

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆԻՍՅԱՆ Եվ ի՞նչ:

Այսինքն` նորմա՞լ եք դրան վերաբերվում:

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ Իսկ ի՞նչ է` պետք է մարդուն ասեին` դու տրանսգենդեր ես, դու չունես Ա, Բ իրավունքնե՞րը: Կներեք, իսկ որտեղ է գրված, որ տրնասգենդերը իրավունքներ չունի:

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ Դա նոր մշակույթ է, որը բերվեց Հայաստան: Այս իշխանության փայատերերն ունեն իրենց ծրագրերը, մարդիկ իրենց ծրագրերով եկել են: Որոնց մեջ մտնում են տրասնգենդերի ելույթը ԱԺ-ում, Լանզարոտեի կոնվեցիան:

Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ Իսկ ո՞վ է ստորագրել այդ կոնվենցիան:

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ Ի՞նչ կապ ունի` ով է ստորագրել, թող չվավերացնեին: Ես` որպես պատմաբան, կարող եմ ասել, որ պահ է գալիս, որ պետք է ստորագրեր, բայց այդ փաստաթղթերը տասնյակ տարիներով մնում են ԱԺ-ում:

 

«Քննիչները, դատախազները, օպերները չեն կարողանում էֆեկտիվ աշխատել կոռուպցիայի դեմ պայքարում»

Հանրային խորհրդին հարիր չէ ներքաշվել քաղաքական խմորումների մեջ. Գագիկ Եգանյան

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ Այդ կոնվեցիայով երեխաներին պաշտպանում են սեռական շահագործումից: Ինձ համար շատ կարեւոր է, որ երեխաները պաշտպանված լինեն պեդոֆիլներից: Հայաստանում եղել են պեդոֆիլիայի բազմաթիվ դեպքեր:

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ Ինչպես նաեւ բոլոր այն երկրներում, որտեղ Լանզարոտեի կոնվեցիան վավերացված է:

Պարոն Իոննիսյան, որտե՞ղ են այսօր այն կոռուպցիոներները, որոնց մասին ԱԺ ամբիոնից հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:

«Գործարարին աջակցելն ու աշխատատեղերը պահպանելը, ուղղակի, փող բաժանել չէ»

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԵթե իրավաբանները կարողանային բոլոր կոռուպցիոն գործերը քննեին, հակակոռուպցիոն ռեֆորմի կարիք չէր լինի: Քննիչները, դատախազները, օպերները չեն կարողանում իրենց գործը անել տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ատճառներով չեն կարողանում էֆեկտիվ աշխատել կոռուպցիայի դեմ պայքարում:

Զրույցը` հաղորդման հեղինակ

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА