o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա քաղաքական գործչին ոչ հարիր բառապաշար է. Շուշան Դոյդոյանն Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

10.07.2020 15:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սա քաղաքական գործչին ոչ հարիր բառապաշար է. Շուշան Դոյդոյանն Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կրկին անգամ լրատվամիջոցների հասցեին բազմաբովանդակ վիրավորանքներ հնչեցրեց, նախ նշելով, թե հայաստանյան լրատվամիջոցները ծրարով ինչ-որ փողեր են ստանում, ապա լրագրողներին կոչ արեց հետևյալը ` Թարգե՛ք այս թեման, ամո՛թ է: Ամո՛թ է, որպես լրատվամիջոց: ԱԺ փոխնախահագը նաև լրատվամիջոցներին մեղադրեց ոչ անաչառ աշխատանքի մեջ նշելով հետևյալը.

Պետք է մոռանալ Նիկոլին, քանզի նա քաղաքական և նաև աշխարհաքաղաքական դիակ է

Ալկոգել ենք առնում մեր ջեբից, մեր փողից, բաժանում ենք քաղաքացիներին: Խի՞ չեք գրում:

Ինչ խոսք այսօրինակ վիրավորանքների և զրպարտությունների շարքը զայրույթ առաջացրեց լրագրողական համայնքում:

Այս մասին զրուցեցինք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի հետ:

Շուշան Դոյդոյանն իր խոսքում նշեց հետևյալը.

Կարծում եմ՝ քաղաքական գործչին ոչ հարիր բառապաշարով ու կոնտենտով է հանդես եկել պատգամավորը: եթե կա կոնկրետ մեղադրանք, պետք է հնչեցնել՝ նշելով լրատվամիջոցի անվանումը, իսկ նման կերպ հեղինակազրկել մասնագիտությունն ու լրագրողների աշխատանքը, անընդունելի է:

Դոյդոյանը նաև նշեց, որ շարունակական գնահատականները կաշառքի ու ծախվածության մասին անանուն ու անհասցե, միայն հարվածում են մամուլի հեղինակությանը:

Մեր այն հարցին, թե լրատվամիջոցները կարո՞ղ են արդյոք դատական գործ ներկայացնել ընդդեմ Ալեն Սիմոնայանի, մեր զրուցակիցը պատասխանեց.

Ոչ չեն կարող, քանի որ չկա կոնկրետ անձի կամ անձանց խմբին ուղղված վիրավորանք կամ զրպարտություն: Չկա կոնկրետություն: Նույանականցում պետք է լինի ուղղակի, կամ անուղղակի:

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА