o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շատ երկար այս դիմակի հետեւում թաքնվել չի՛ լինելու, սա շիրմա չէ. Արագած Ախոյան (Տեսանյութ)

10.07.2020 19:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Շատ երկար այս դիմակի հետեւում թաքնվել չի՛ լինելու, սա շիրմա չէ. Արագած Ախոյան (Տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ զգուշացնում է, որ պղծվում է մեր երեխաների ապագան: Նա ոչ միայն դեմ է պարտադիր դիմակներ կրելու պարետատան որոշմանը, այլեւ` օրվա իշխանության վարած քաղաքականությանը: Ավելին` Ա. Ախոյանին եւս տուգանել են` դիմակը սխալ կրելու համար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Բելառուսների մի մասը հայտնվել է արևմտյան կեղծ պրոպագանդայի ազդեցության տակ, ինչպես 2 տարի առաջ՝ մեր ժողովրդի մի մասը

- Այս դիմակները չխոսելու դնչկալ է, լռեցնելու միջոց: Սրա հետեւում թաքնված ամբողջ իշխանությունը իրականացնում է դիկտատուրական քաղաքականություն: Պատկերացրեք` մեքենայում նստած ամուսիններին տուգանում են` դիմակ չկրելու համար: Այսինքն` գիշերը նրանց կարելի է միասին քնել, իսկ առավոտը մեքենայի մեջ նրանց չի կարելի երթեւեկել: Մինչդեռ սրճարաններում եւ հանրային սննդի օբյեկտներում կարելի է, առանց դիմակ լինել, որտեղ չգիտես, թե կողքի սեղանին, ով է նստած: Սա աբսուրդ է: Ինձ եւս տուգանել են, որովհետեւ դիմակի տակից  քթիցս մի հատված մի քիչ երեւում էր: Այսպիսին էր ոստիկանի տգետ պատճառաբանությունը: Սա խոսում է այն մասին, որ կամաց-կամաց հանրապետությունում թափ է առնում դիկտատուրան: Սակայն, շատ երկար այս դիմակի հետեւում թաքնվել չի լինելու: Սա շիրմա չէ, ընդամենը դիմակ է, որը, որպես զենք, առջեւում գցած` հետեւում թաքնվել է իշխանությունը: Բայց մի օր հանելու են այս ամենը: Հանրապետությունում դեռ չեն ոչնչացել այն մարդիկ, ովքեր այդ ժամանակ այլասերվածության, այլանդակության քարոզողներին դուրս կհանեն ու տեր կդառնան եւ կղեկավարեն մեր երկիրը: Մեր երկրում կան լուրջ տղաներ, որոնք թույլ չեն տալու, որ Հայաստանում «տեղադրած» գործակալներով կեղտոտ բարքեր բերեն եւ ներմուծեն մեր ազգի մեջ:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ

Պարոն Ախոյան, ե՞րբ թույլ չեն տալու, մինչեւ ե՞րբ են լռելու ու հանդուրժելու:

Բավական է այս մարետային, կներեք, պարետային ժամն ավարտվի: Ամեն ինչում փորձում են նմանվել աշխարհի զարգացած երկրներին, մինչդեռ այդ նմանակումն էլ լավ չեն անում: Ես նույնիսկ Արեւմտյան Հայաստանում, որը հիմա Թուրքիայի ներքո է գտնվում, զբոսնելիս անձնագիր ինձ հետ չեմ վերցնում, իսկ այստեղ անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում: Ժողովո՛ւրդ, ձեր երեխաների ապագան պղծվում է, բացե՛ք ձեր աչքերը: Ձեր այս անհասկանալի վարքագիծ դրսեւորող «նախարարիկներով» այս երկիրն առաջ չի կարող գնալ: Մենք չենք լռելու, ինչքան էլ մեզ համարում են հներ, ինչ ասես պիտակավորում են: Այդ հարցն էլ եմ տալիս ներկա իշխանություններին` հների սահմանը ո՞ր թվից է սկսվում: 1988-ի՞ց, թե՞ 1991-ից, 1998-ի՞ց, թե՞ 2000-ից: Մի հատ եկեք տարբերենք` ովքե՞ր են նորերը, հները, սեւերը, սպիտակները:

Այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց կարևոր միջնորդություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Ըստ իշխանության տրամաբանության, նրանք, ովքեր եղել են, այսպես ասած, «նախկին թալանչիներ», համարվում են հներ...

Ամենամեծ թալանը սկսվել է այն ժամանակ, երբ այսօրվա իշխանության տերերը, «պապաները» 90-ականներին իշխանություն էին: Եվ իրենք այսօր եսիմ որ երկրում, որ գործակալությունում հատուկ դպրոցներ անցած երեխաներին բերել են ու իբրեւ հանձնել են իրենց իշխանությունը, իրենք էլ վայելում են 90-ականների թալանը:

Պլանային գազանջատումներ Երևանում ու Արագածոտնի մարզում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА