o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լարված իրավիճակ՝ Բաղրամյան 26-ի դիմաց. Վահագն Չախալյանը բերման ենթարկվեց

10.07.2020 13:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Լարված իրավիճակ՝ Բաղրամյան 26-ի դիմաց. Վահագն Չախալյանը բերման ենթարկվեց

Բաղրամյան 26-ի դիմաց լարված իրավիճակ է։ Այստեղ էր մամուլի ասուլիս անելու համար «Կամք» հասարակական շարժման ղեկավար Վահագն Չախալյանը:

«Մենք ակցիա չենք անում, մենք այստեղ ընդամենը մամուլի ասուլիս ենք անելու և նախագահի նստավայրին նամակ ենք հանձնելու։ Ոչ ակցիա ենք անում, ոչ «ռուպռ» ենք բերել, ոչ պլակատ ունենք, ոչ մի հակաօրինական բան չենք անում», - ասաց Վահագն Չախալյանը։

Զարեհ Սինանյանը Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան

Նա նշեց, թե Հայաստանում արտոնյալների խումբ է ձևավորվում, ովքեր ինչ ուզել-անելու իրավունք ունեն։

««Ոչ խտրականությանը»։ Դուք ապազգային և ազգային ուժերի միջև խտրականություն եք դնում։ Ինչպես որ մի քանի օր առաջ այլ ինչ-որ քաղաքական ուժի ներկայացուցիչներ ասուլիս են արել այստեղ, մենք էլ ենք անելու», - ասաց Վահագն Չախալյանը։

Ոստիկանները Չախալյանին բերման ենթարկեցին։

Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Բաղրամյան 26-ի առջև համակիրների հետ ասուլիս էր հրավիրել որտեղ հայտարարեց, թե չստորագրելով Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունը՝ Արմեն Սարգսյանն արգելակել է գործընթացը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА