o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տղամարդկային հայացք. կանանց դիմահարդարման 5 տարր, որոնք տղամարդկանց անընդունելի են թվում

12.07.2020 14:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Տղամարդկային հայացք. կանանց դիմահարդարման 5 տարր, որոնք տղամարդկանց անընդունելի են թվում

Ժամանակակից կանայք սովոր են ամեն օր կոսմետիկա օգտագործել և փորձում են առանց դիմահարդարման տանից դուրս չգալ: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ ներկվված աչքերը և շրթունքները ի օգուտ են լինում 

«Կատարյալ կազմվածքը»` կանանց և տղամարդկանց պատկերացմամբ

1. Հաստ ունքերը՝ վեր սանրված

«Թելիկ» հոնքերը վաղուց դուրս չեն եկել նորաձևությունից, ուստի շատ կանայք աճեցրել են հաստ և լայն ունքեր, որոնք հայացքն ավելի արտահայտիչ են դարձնում: Վերջերս նորաձևություն մտավ հոնքերի մի հարդարում, որի դեպքում հաստ ունքերը դեպի վեր են սանրված: Այս միտումը տղամարդկանց մի փոքր խրտնեցնում է, քանի որ տեսողականորեն կնոջ դեմքը դարձնում կոպիտ, իսկ հայացքը՝ խիստ:

600x580

2. Անբնական գույնի շրթներկը

Մանուշակագույն, շագանակագույն և բորդո գույների հետ պետք է զգույշ լինել: Տղամարդու հետ ժամադրության գնալիս պետք չէ շրթունքներն այդ երանգներով ներկել: Որպես կանոն, անբնական գույները վանում են ուժեղ սեռի ներկայացուցիչներին: Շրթներկի վարդագույն և բաց դարչնագույն երանգները աչք չեն ծակի և կօգնեն ստեղծել նուրբ, բնական կերպար:

600x580

3. Փայլերը և հայլայթերի չարաշահումը

Որոշ աղջիկներ խենթանում են փայլային ստվերաներկերի և շողացող հայլայթերների համար: Սակայն շատ տղամարդիկ այդպիսի դիմահարդարումը համեմատում են ամանորյա տոնածառի հետ: Եթե ցանկանում եք լավ տպավորություն թողնել տղամարդու վրա, ապա նախապատվությունը պետք է տաք անփայլ և մարգարտային երանգներին, իսկ հայլայթերն օգտագործել նվազագույն չափով:

600x580

4. Չափազանց երկար և փարթամ թարթիչները

Վրադիր և երկար թարթիչները, իհարկե, հայացքը դարձնում են ավելի արտահայտիչ, բայց միայն այն դեպքում, եթե դրանք բնական տեսք ունենան: Աչքերի վրայի խիտ «անտառը» էժանագին ու ծիծաղելի է թվում:

600x580

5. Եզրագծերի և դիմաներկի առատությունը

Տղամարդիկ սիրում են բնականություն, ուստի այտոսկրերի վրա գտնվող շագանակագույն ուրվագծերը և այտերի վրայի վարդագույն բծերը հաստատ չեն նպաստի հաճելի տպավորություն թողնելուն։

600x580

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА