o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արայիկ Հարությունյանի քավորորդին պաշտոն է ստացել

10.07.2020 15:19 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արայիկ Հարությունյանի քավորորդին պաշտոն է ստացել

Ինչպես արդեն տեղեկացանք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Հրաչյա Թաշչյանին վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ նշանակելու մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ 

Փոխվարչապետի ռեֆերենտն ազատվեց պաշտոնից

«Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Հրաչյա Թաշչյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (06-2-Ղ1-1)՝ 3 տարի ժամկետով»:

Հիշեցնենք, որ մինչ այս Հրաչյա Թաշչյանը զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը: Ուշագրավ է, որ Հրաչյա Թաշչյանը ևս ԽԾԲ-ի արդյունքում է հայտնվել այս պաշտոնին: Մեր տեղեկություններով, վերջինս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի քավորի որդին է:

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА