o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործողությունները չեն կարող համարվել իրավաչափ. փաստաբան (Տեսանյութ)

08.07.2020 23:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործողությունները չեն կարող համարվել իրավաչափ. փաստաբան (Տեսանյութ)

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկը՝ գնալով էլ ավելի է խճճվում: Սահմանադրական դատարանի արձակուրդ գնացած օրինական նախագահ Հրայր Թովմասյանին այլեւս չեն համարում նախագահ, ՍԴ երեք անդամի նույնիսկ թույլ չեն տալիս ներս մտնել Սահմանադրական դատարան: Իսկ այժմ ՍԴ նախագահի աթոռին նստած ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանին՝ մի մասը համարում է ՍԴ նախագահի պաշտոնակատար, մյուս մասը՝ արձակուրդ գնացած նախագահին ժամանակավոր փոխարինող: Այս «շիլափլավը» ստեղծված նախատեսված հանրաքվեն շրջանցած եւ Ազգային ժողովում ընդունված սահմանադրական փոփոխությունների հետեւանքով: «Իրավունք TV» -ի տաղավարում այս եւ այլ իրավական հարցերի շուրջ զրուցել ենք «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

«Մեր ջարդերը կրկնվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք ինչ-որ մեկի պատվերն ենք կատարում»․ Արթուր Դանիելյան

- Պարոն Բաղդասարյան, Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է իրավաչափ այն ամենն, ինչ տեղի է ունենում Սահմանադրական դատարանի շուրջ:

- Փաստական հանգամանքներին ծանոթ չեմ, բայց այնքանով, որքանով կարողացա ծանոթանալ մամուլից, իմ իրավական գնահատականն այն է, որ, մեղմ ասած, ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործողությունները չեն կարող լինել իրավաչափ: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որովհետեւ ես սահմանադրական իրավունքի մասնագետ չեմ: Բայց ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել այլ հանգամանքի վրա. վերջին հաշվով այդ բոլոր գործողությունները սկսվեց թիվ մեկ քաղաքական եւ օրենսդրական հարթակում՝ Ազգային ժողովում: Ի՞նչ տեսանք մենք՝ քաղաքական մեծամասնությունն, այո՛, իրավամբ արեց իր քաղաքական հայտարարությունն ու գործողությունները: Իսկ ի՞նչ արեց խորհրդարանական փոքրամասնությունը (չասեմ կուսակցությունների անունները, բոլորս էլ գիտենք), բացի բոյկոտելուց, այլ գործառույթ չտեսանք: Բայց ես որպես քաղաքացի եւ իրավապաշտպան՝ ցանկանում էի, որ այդ թիվ մեկ գլխավոր հարթակում լսեի եւ տեսնեի ալտերնատիվ քաղաքական եւ իրավական գործառույթներ, որը չտեսա: Այս դեպքում ուզում եմ փաստել, որ քաղաքական մեծամասնությունը տարավ փայլուն հաղթանակ: Թե դրա իրավական գնահատականը հետագայում ինչպիսին կլինի, այլ թեմա է: Բայց մի՞թե ընտրողը ընտրել է պատգամավորներին, որ բոյկոտեն: Բոյկոտը ծայրահեղ միջոց է:

- Համաձայնեք, որ «դանակն էլ, դմակն էլ» իշխանության ձեռքում է, քանի որ խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն եւ ընդդիմության ներկայությամբ, թե՝ առանց, միեւնույն է, ընդունելու է իրեն ձեռնտու օրինագծերը:

- Այո՛, քաղաքական մեծամասնությունն իր որոշումը կայացնելու էր, որովհետեւ հասկանալի է՝ թվաբանական հաշվարկով քվեները շատ էին: Բայց թող իրենց դիրքորոշումը հայտներ խորհրդարանական փոքրամասնությունը: Դուք ինձ հարցնում եք՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներն իրավաչա՞փ է, թե՝ ոչ, այդ հարցի պատասխանը պետք է տար ԱԺ-ում նստած պատգամավորը, որովհետեւ քաղաքական մեծամասնությունն ասում է՝ իրավաչափ է, այսպես պայմանական ասած՝ հիմնավորում է, թող փոքրամասնությունն էլ անի իր քաղաքական հայտարարությունն ու իր իրավական գնահատականը տա, որ ընտրողը, քաղաքացին կարողանա հետեւություն անել:  Բայց նման կարծիք մենք չենք լսել, եւ վաղը նրանք դրա համար պետք է պատասխան տան: Միայն բոյկոտելով չէ, յուրաքանչյուրը պետք է պատասխան տա, թե որն էր պատճառը, որ բոյկոտեց: Եթե բոյկոտում են միայն նրա համար, որ, միեւնույն է, այդ որոշումն ընդունվելու էր, սա բավարար չէ: Գալով Ազգային ժողով, դառնալով փոքրամասնության պատգամավոր՝դուք լավ գիտեիք, որ իրենց թվաբանական հանրագումարը միշտ բավարարելու է, որպեսզի այդ որոշումը կայացնեն: Սակայն, ինչո՞ւ օրենսդիրը պարտադիր պայման դիտեց քաղաքական փոքրամասնությանը, միայն նրա համար, որ հանրությունը տեղյակ լինի՝ արդյոք սա իրավաչափ էր՝ ոչ միայն իրավական առումով, այլեւ քաղաքական հարթության վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА