o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլյան պատերազմի մասնակից Հովհաննես Հովհաննեսյանի ընտանիքը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում

08.07.2020 18:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլյան պատերազմի մասնակից Հովհաննես Հովհաննեսյանի ընտանիքը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում

2016 թ. ժամկետային զինծառայող, Ապրիլյան պատերազմի մասնակից, սխրանքներ գործած, վիրավորված և հրաշքով ողջ մնացած Հովհաննես Հովհաննեսյանի ընտանիքն հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Պատերազմի ժամանակ տղան պարգևատրվել է Գարեգին ՆԺԴԵՀ մեդալով: Երբ տղան վիրավորվել է, հայրն այդ ապրումներից վատացել է, սկզբից կատարվել է սրտի ստենդավորում, այնուհետև սրտի բաց վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում: Դիմել են ամեն կառույցի, միայն Առողջապահության նախարարությունից տրամադրվել է 365 000 դրամ գումար, միայն վերջին վիրահատության համար 2,8մլն. գումար են վճարել: Հիմա նրանց պարտքերը բանկերում հասել է 5մլն դրամի, հայրը երրորդ կարգի հաշմանդամ է։ մայրը չի աշխատում, հողագործությամբ է զբաղվում տնամերձ հողամասում։ Հովհաննեսը ևս ունի առողջական խնդիրներ, մայրը պատմում է, որ զորացրվելուց հետո, որդին շատ նյարդային է, մշտական գլխացավերով, դե ամուսնու մասին էլ խոսք չկա, ինքն էլ այլևս չի կարողանում ոչինչ հասցնել, ապրում են Արմավիրի մարզի Արագած գյուղում: Երբ տղային պարգևատրել են և ծնողներին հանձնել են շնորհակալագիր ասել են, որ բոլոր խնդիրներով կդիմեք մեզ, սակայն հիմա նրանց համար բոլոր դռները փակ են և մայրը հուզված ասում էր, որդիս միթե՞ մեղավոր է, որ չի զոհվել:

Մահացել է սիրիահայ վիրաբույժ Ջաննի Հադդադը (Հովհաննես Դեմիրճյան)

Հիմա հայտնվել է ծայրահեղ վիճակում և ունի բոլորիս աջակցության կարիքը։

Կան տեղեկություններ, որ տղային բանակ են տարել Երևանյան հիվանդությամբ, որը խոր հետևանքներ է թողել թե ծառայության ընթացքում և թե դրանից հետո: 

Նշենք, որ Հովհաննեսը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն մերժում է ստացել: 

Ստորեւ ներկայացնում են մերժման դիմումը: 

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА