o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կցանկանայի ավելի շատ այդպիսի ֆիլմեր լինեին.ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆ

08.07.2020 23:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Կցանկանայի ավելի շատ այդպիսի ֆիլմեր լինեին.ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆ

 «Իրավունք»TV տաղավարում այսօր հյուրընկալել էինք  ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան` ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆԻՆ: Դերասանի հետ հիմնականում զրուցել ենք ենք  կինոյի խնդիրներից: Անդրադառնալով «Իմ խաչը» ֆիլմին, որն իրական պատմությունների հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմ է: Ներկայացնում է 1991-1992 թվականներին արցախյան ազատագրական շարժման տարիներին զենք վերցրած և ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքների մասին: Ֆիլմի ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը: 

Տարածաշրջանում օգոստոսի 6-12-ը գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ

-«Իմ խաչը» ֆիլմում նկարահանվելիս Դուք բավարարվա՞ծ եք Ձեր կերպարից: 
-Ինձ թվում է հանդիսատեսը կասի:
-Նկատի ունեմ, երբ ֆիլմը վերջանում է Դուք հավանո՞ւմ եք Ձեր խաղացած դերը: 
-Եթե անկեղծ լինեմ ես այդ ֆիլմը չեմ հասցրել դիտել, որովհետև այդ ֆիլմի Կինոմոսկվայում պրեմիերայի ժամանակ նկարահանվում էի, ուրիշ պրոյեկտով էի զբաղված,  քաղաքում չէի և չկարողացա ներկա գտնվել: Մինչև պրեմիերան պատրաստի հատվածներ դիտել եմ: Գնացել էի տանիրովկի, այսինքն ձայն գրելու այդտեղ դիտել եմ: Այն որպես ֆիլմ ինձ թվում է հաջողվել է: Կցանկանայի ավելի շատ այդպիսի ֆիլմեր լինեին, այսինքն  իննսունականների մեր պատերազմի, մեր կայացման շրջանի և  կարողանանք նաև պատմական ֆիլմեր էլ նկարահանել: Այսօրվա դրությամբ մենք պատմական ֆիլմեր շատ քիչ ենք արտադրում: 

Իմ խաչը»ֆիլմի նկարահանման ժամանակ հետաքրքիր դեպքեր եղե՞լ են:
- Նկարահանումների ժամանակ մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ. ռեժիսորն ասաց մատոր,
սկսեցինք, ես որպես բժիշկ պետք է օգնեմ պատգարակով հիվանդներին, վիրավորներին տանել արդեն վիրահատարան : Վիրավոր կար, որ պետք է պատռենք զինվորական համազգեստը, որ կարողանանք առաջին օգնությունը ցուցաբերել: Այդ պատգարակով գնում եմ մեկ էլ  տեսնեմ պատգարակը
ձեռքիցս ընկավ ինքը ընկավ :  Դերասանը պատգարակի վրա էր: Պետք է Ճղեմ շալվարը :
Այնպես ճղեցի, որ  այդ շալվարը կիսվեց երկու մասի: Մի խոսքով բնական է այդտեղ դադար տվեցինք և ծիծաղում էինք: Նորից պետք է գտնեինք նույն շալվար համազգեստին համապատասխան: Քսան րոպե նկարահանումները կանգնել էր մինչև գտնենք:

                                                                                                                          Ն. Զաքարյան

 

Մանրամասները դիտեք տեսանյութում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА