o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զոհված զինծառայողի ծնողին և ամուսիններին ապահովել անվճար կրթության իրավունքով․ խորհրդարանը նախագիծ է քննարկում

08.07.2020 16:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհված զինծառայողի ծնողին և ամուսիններին ապահովել անվճար կրթության իրավունքով․ խորհրդարանը նախագիծ է քննարկում

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն առաջարկում է զոհված զինծառայողի ծնողին և ամուսիններին ապահովել անվճար կրթության իրավունքով։

«Առաջարկում ենք, որ պետությունն ամբողջությամբ տրամադրի հնարավորություն, որպեսզի զոհվածի ծնողներն ու ամուսիններն ունենան անվճար կրթության հնարավորություն և բարձրագույն կրթության միջոցով հետագայում իրենց արժանապատիվ աշխատանքի անցնեն», - խորհրդարանում՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն, ասաց պատգամավորը։

Դա պատմության ամենամեծ իրադարձություններից մեկն էր. Լրանում է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված սպաների՝ Գյումրիում գտնվող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման 10 տարին

Սոֆիա Հովսեփյանն ընդգծեց, որ մտադրություն կա ընդլայնել օրենքի շրջանակն ու պետության հաշվին կրթություն ստանալու հնարավորությունը տարածել նաև զոհված զինծառայողների քույրերի և եղբայրների վրա, մինչդեռ այս պահին հստակ թվեր նման ուսանողների քանակի մասով չկան, այդ իսկ պատճառով պատգամավորը շեշտեց, որ հաշվարկները կատարելուց հետո այդ մասով ևս առաջարկներ կներկայացվեն։ 

Հովսեփյանն ասաց, որ այս պահին ընդհանուր առմամբ բուհերում սովորում է զոհված զինծառայողների 5 ծնող կամ ամուսին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА