o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«90-60-90-Ը ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ»

08.07.2020 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
«90-60-90-Ը ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ»

«Իրավունք TV»-ի տաղավարում մեր հյուրն էր «Միսս Հայաստան 1998», «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը: Զրույցի ընթացքում հյուրն անդրադարձել է «Միսս Արմենիա» հիմնադրամի գործունեությանը եւ գեղեցկության մրցույթների կազմակերպման հիմնախնդիրներին:

Գոհար Ավետիսյանի որդու առաջին լուսանկարը

 

Գեղեցկությունն ինքը շատ հարաբերական է

Ինչպե՞ս պատահեց, որ որոշեցիք հիմնադրել «Միսս Արմենիա» հիմնադրամը:

– «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2017թվականին: Այդ ժամանակ հինգ տարի Հայաստանում գեղեցկության մրցույթներ չէին կազմակերպվում եւ ավելի քան տասը տարի Հայաստանը միջազգային մրցույթներին չի մասնակցել: Մեր գլխավոր նպատակը այն էր, որ Հայաստանը վերջապես ներկայացնենք ամենահեղինակավոր «Միսս աշխարհ» եւ «Միսս տիեզերք» մրցույթներում: Եթե հիշում եք, Հայաստանը միայն ներկայացվել է «Միսս Եվրոպա» մրցույթին: Ամենամեծ մրցույթը դա է եղել, եւ ես` որպես այդ բնագավառի փորձառու մարդ եւ նախկինում հաղթող եւ քաջածանոթ այս ամբողջ բնագավառին, գիտեմ, որ երկրների համար առաջնայինը եղել է հենց «Միսս տիեզերք», «Միսս աշխարհ» մրցույթներում երկիրը ներկայացնելը: Դա է եղել հիմնական պատճառը, եւ հենց առաջին մամուլի ասուլիսին հայտարարել եմ, որ մենք ամեն բան անելու ենք, որ այդ մրցույթներին մասնակցենք, եւ արդեն չորրորդ տարին է, որ մենք ունենք արտոնագրերը եւ պատրաստվում ենք շարունակել մեր գործունեությունը:

Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջոցառումները չեն չեղարկվում, այլ հետաձգվում են

Ինչպե՞ս եք ընտրում Ձեր մասնակիցներին:

Մասնակիցների հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունենք: Առաջինը պետք է նշեմ, որ 2012 թվականից անկում ապրեցին մրցույթները եւ գեղեցկության մրցույթների հեղինակությունը, որովհետեւ ցուցադրվել էին քաստինգները: Քանի որ գեղեցկությունն ինքը շատ հարաբերական է, եւ շատ հաճախ է լինում, որ աղջիկները չգիտեն` արդյո՞ք համապատասխանում են մրցույթի չափանիշներին, իրենք պարզապես փորձելու համար են գալիս դիմում, եւ մեր գործն է իրենց շատ ապահով պահել եւ չցուցադրել իրենց մինչեւ չհասնեն եզրափակիչ փուլ: Այդ տարի` 2012 թ., բոլոր աղջիկները լողազգեստով էին, եւ ոմանք լողազգեստ չունեին, ներքնազգեստով էին նկարահանվել եւ ցուցադրվել էր Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում: Քաստինգների ժամանակ աղջիկները շատ կաշկանդվում են, նյարդայնանում են: Իրենք պատրաստ չեն դրան, ժյուրիի անդամները նստած են, եւ նրանք հատկապես լողազգեստով չպետք է հարցերին պատասխանեն: Շատերը հուզված էին, սխալ պատասխաններ էին տվել, եւ այդ ամենը հեռարձակվելուց հետո բոլոր հումորային հաղորդումները, ժողովուրդը սկսեցին ծաղրել, եւ ասում էին, որ գեղեցկության մրցույթին մասնակցում էին միայն տգեղ եւ անխելք աղջիկները: Առ այսօր աղջիկները շատ են վախենում են, որ լրատվամիջոցները կամ ժողովուրդը կծաղրեն: Մենք անում ենք ամեն բան, որ մեր աղջիկներին ցույց տանք իրենց լավագույն կերպարի մեջ եւ ժամանակի ընթացքում փորձենք հասկացնել մեր հասարակությանը, որ նրանք մեր աղջիկներն են, մեր գեղեցկուհիներն են, եւ իրենց պետք է մեծարել, քաջալերել, ուժ, թեւութիկունք տալ, որպեսզի իրենք էլ ավելի գեղեցիկ ներկայացնեն մեր երկիրը: Չէ՞ որ աշխարհի ամենաբարձր հարթակներն են իրենք ներկայացնում:

90-60-90 գեղեցկության չափանիշ երբեք չի եղել. Գոհար Հարությունյան

 

Ի՞նչ չափանիշներ են պետք գեղեցկության մրցույթին մասնակցելու համար

Ի՞նչ չափանիշներով պետք է օժտված լինի աղջիկը, որպեսզի մասնակցի գեղեցկության մրցույթին. 90-60-90-ը գործո՞ւմ է:

– 90-60-90-ը երբեւիցե չի եղել: Մենք երբեւիցե մեր աղջիկներին չափագրումներ չենք արել: Հիմա արժեքները փոխվել են, չափանիշները փոխվել են, եւ մենք առաջնորդվում ենք այն մեծ մրցույթների չափանիշներով ուր որ գնում է հետագայում մեր գեղեցկուհին, հաղթողը: Կան ֆիքսված չափանիշներ. դրանք են, օրինակ` «Միսս աշխարհի» համար բարեգործություն, տարիքային սահմանափակում`17-27 տարեկան եւ պարտադիր այս Միսս մրցույթներում պետք է լինեն աղջիկներ չամուսնացած, որովհետեւ Միսս նշանակում է չամուսնացած: «Միսս տիեզերքը» պարտադրում է, որ աղջիկը պետք է լինի 18-28 տարեկան, ՀՀ քաղաքացի, չամուսնացած: Դրանք պարտադիր պայմաններն են, բայց կան նաեւ չգրված օրենքներ, որոնք են սլացիկ գեղեցիկ մարմին, անգլերենի իմացություն, ֆիթնես կազմվածք, գեղեցիկ, բանավոր խոսք եւ ընդհանուրի աչքին հաճելի, այսինքն` ոչ մի չափագրումներ, ոչինչ մենք չենք անում: Անգամ «Միսս աշխարհի» ղեկավարն ասաց ինձ` կարեւոր է, որ ձեր գեղեցկուհին լինի բարի եւ ինքնակենսագրության մեջ ունենա բարեգործական աշխատանքներ, քանի որ այդ մրցույթի գաղափարն է գեղեցկություն` նպատակով: Այսինքն` մեր աղջիկները հաղթելուց հետո իրենց երկրում բարեգործական առաքելություն են իրականացնում: «Միսս տիեզերք»-ը քարոզում է ուժեղ կնոջ կերպար: Այսինքն` իրենց համար շատ կարեւոր է, որ գեղեցկուհին լինի համարձակ եւ իր կենսափորձով կարողանա ոգեշնչել, ոգեւորել իր հասակակիցներին:

«ԿԳՄՍ նախարարը պետք է տուգանվի պարետի որոշումը չկիրառելու համար»

Յուրաքանչյուր լավ գործ միշտ ունենում է խոչընդոտներ:

– 2017 թվականից մենք սկսել ենք ծավալել մի գործ, որ երբեւիցե չի արվել, բայց այն կազմակերպությունը, որ միշտ կազմակերպել է «Միսս Հայաստան» մրցույթը, մեզ վրա դատական գործ է հարուցել, եւ դա արվել է ավելի շատ աղմուկ բարձրացնելու եւ մեր գործունեությունը ընդհատելու համար: Քանի որ ոչ մի ապօրինի գործունեություն մենք չենք ծավալել: Ամեն բան գրանցված է, Պետռեեգիստրով հաստատված, եւ մեր «Միսս Արմենիա անվանում»-ը եւ «Միսս աշխարհի», «Միսս տիեզերքի» արտոնագրերը բնականաբար օրինական են, բայց սա արվել է, որպեսզի նախ մենք չունենանք մասնակիցներ, գործընկերներ, հեռուստաընկերություն, որը մեզ կլուսաբանի: Երեք տարի հետո փակվեցին բոլոր դատական գործերը, բայցեւայնպես մեր մրցակից կազմակերպությունը երբեւցե չի արել այն, ինչ որ մենք ենք անում: Փորձում են խոչընդոտել եւ, կոպիտ ասած, ցեխ շպրտել մեր անվան վրա: Ես այսքանով կսահմանափակվեմ, պարզապես կուզեմ նշել, որ այն բոլոր բացասական լուրերը, որ իրենք տարածում են, դրանք փուչ են եւ անհիմն: Դա է մեր հիմնական դժվարությունը, քանի որ սուտ լուրերը շատ տգեղ են հատկապես, երբ որ հնչում են տղամարդկանց կողմից, բայցեւայնպես մենք ուժեղ ենք նրանով, որ միջազգային, այլ երկրների ազգային մրցույթների կողմից ինձ սատար են կանգնում, ինչպես նաեւ «Միսս աշխարհ»-ի եւ «Միսս տիեզերք»-ի տնօրենությունները, որոնք շատ գոհ են մեր աշխատանքից. երբեւիցե չեմ կարող ասել, որ մեր արած աշխատանքը անօրինական է, ոնց որ ասում է «Միսս Հայաստան» կազմկոմիտեն: Եթե դժգոհ լինեն մեր արած աշխատանքից, ապա չեն տա այդ արտոնագրերը: Այսպիսով` ուզում եմ ասել, որ իրենք գոհ են մեր աշխատանքից, գոհ են հատկապես մեր գեղեցկուհիներից, ովքեր տարեցտարի ավելի լավ են ներկայանում: Իհարկե խնդիրները շատ են, որովհետեւ հասարակությունը մրցույթները նայում է եւ տրամադրված է, որպեսզի պարտադիր այդ աղջիկներին ինչ-որ բան ասի: Այդ ծաղրելը ես չեմ հանդուրժում: Քաղքակիրթ երկրներում դատապարտելի է մարդու արտաքինը ծաղրելը: Երբեւիցե չի կարելի գտնել թերություն եւ ծաղրել` անկախ նրանից` գեղեցկուհի էր, թե սովորական քաղաքացի: Մեզ մոտ պետք է դա վերացնել: Եվ դա է պատճառը, որ շատ աղջիկներ կաշկանդվում են, վախենում են: Պատկերացրեք, ես տղաների համար մրցույթ անցկացրեցի, որովհետեւ «Միստր աշխարհը» շատ խնդրեց, որպեսզի ես ներկայացուցիչ ուղարկեմ, եւ տղաների մեջ ավելի շատ էին դիմորդները, որովհետեւ իրենք ավելի ազատ, անկաշկանդ են եւ ցանկություն ունեին ուղղակի ճանապարհորդելու Ֆիլիպիններ, եւ ես զարմացա ու հասկացա` ինչքան բարդույթավորված են մեր աղջիկները, ինչքան դժվար են գալիս մրցույթի: Գալիս են, պատմում են, որ դա իրենց կյանքի մանկության երազանքն է եղել, անցնում են փուլեր, հասնում են վերջին եզրափակիչ փուլին եւ սկսվում են հոգեբանական խնդիրներ, ընտանիքում են վախեցնում, ասում են` քեզ կարող են ծաղրել կամ ինչ-որ մի բան սխալ լինի, անարդար լինի. այդ ֆիքսված արտահայտությունները, որոնք տարիներ ի վեր արվում են: Եվ նախանձելի է, որ հետեւում ես այլ երկրների մրցույթներին եւ տեսնում ես` ինչքան բարձր մակարդակով է, ինչքան են մեծարում իրենց գեղեցկուհիներին` անկախ արտաքին տվյալներից:

«Տանը մնա, լավ ընկեր, Տանը մնա, որ առողջ լինի երկիրը մեր... » (Տեսանյութ)

 

Շատ եւ շատ երկրներ արդեն դուրս են եկել այս իրավիճակից

Այս օրերին երկիրը ծանր վիճակ է ապրում. կորոնավիրուսի շրջանն է, Դուք ինչպե՞ս եք այս երեք ամիսներն անցկացրել:

Մենք հետեւում ենք աշխարհի այլ երկրների ազգային տնօրենների տեղեկատվությանը, եւ ցավով պետք է ասեմ, որ շատ եւ շատ երկրներ արդեն դուրս են եկել այս իրավիճակից, կազմակերպում են իրենց մրցույթները: Բարեբախտաբար, այդ միջազգային մրցույթները հասկանում են իրավիճակը. իրենք էլ են հետեւում, եւ ես ներկայացրել եմ, որ մեր երկրում դեռեւս արտակարգ իրավիճակ է: Չնայած շատ հետաքրքիր մի գաղափար ունեինք, որը չի լինի հանդիսատեսով, միգուցե ստացվի, իրականացնենք «Միսս տիեզերքի» համար, բայց այնուամենայնիվ առաջին հերթին, կարծում եմ, որ մեր աղջիկների անվտանգությունը կարեւոր է, բացի այստեղ կազմակերպելուց նաեւ միջազգային մրցույթի մեկնելը եւ այնտեղ անցկացնելը շատ մեծ հարցականների տակ է: Այսինքն` սպասում եմ ինֆորմացիայի այդ մեր մեծ մրցույթներից եւ կշարժվենք համապատասխանաբար: Ինչո՞ւ է կարեւոր «Միսս տիեզերք», «Միս աշխարհ» մրցույթները: Դրանք ամենաշատն են հեռարձակվում համաշխարհային մասշտաբով, եւ երկրներն անգամ պետականորեն հովանավորվում են տուրիզմի գործակալության կողմից պետբյուջեից հովանավորվում են, որպեսզի երկիրը տեսանելի դարձնեն, խոսեն իրենց մշակույթի պատմության մասին գեղեցկության մասին:

Կոչ եմ անում անհապաղ ազատել նախագահին.Հրաչյա Հարությունյան.Yerevan.Today

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА