o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.07.2020 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք  «Լամպուշկա» մականունով նախկին ոստիկանապետ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Հիշո՞ւմ եք ինչպիսի ջանասիրությամբ հանձն էր առնում կատարելու Նիկոլի ամենակեղտոտ եւ անբարո հանձնարարությունները: Եվ ահա զարմանալիորեն պարզվում է, որ անգամ այդ աստիճանի  նվիրվածությունն ու հաճոյակատարությունը նրան ամենեւին չի ապահովում «դրբի» տակ ընկնելուց: Այսպես, լրատվադաշտով տեղեկատվություն է շրջանառվում, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը  հանձնարարել է նրա նկատմամբ ծառայողական քննություն իրականացնել: Պատճառները տարբեր են նշում, մե՛կ այն, որ «գործ տվողների» վարձատրության համար հատկացված 30 մլն դրամ են կերել, մե՛կ այն, որ չափից շատ անվանական զենքով է պարգեւատրել, սակայն այդ ամենը այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորը հետեւյալն է` ինչքան էլ ծառայես Նիկոլին, ոչնչից ապահովագրված չես: Այնպես որ, այդ ոչ բարով-խերով նախկին պաշտոնյայի հետ տեղի ունեցողը օրինակ ծառայի նրանց, ովքեր այսօր են իրենց պատռում Նիկոլի համար:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանալի լինի, սակայն ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ  BBC-ի հետ հարցազրույցում կարեւոր խոստովանություն է արել` որ իրենք կորոնավիրուսի դեմ չեն էլ պայքարում«Մենք որոշեցինք ապրել այդ վիրուսի հետ, անկախ թվերից: Մենք չենք հետապնդում վիրուսի վերացման նպատակ, քանի որ դա անհնար է: Եթե մենք մեկ տարի կամ մի քանի ամիս փակենք սահմանները եւ բիզնեսները, ապա մարդիկ կմահանան այլ պատճառներից»: Դե, երեւի այդ գարդասիլին թվացել է, որ բացի իր քայլասերված թիմակիցներից Հայաստանում էլ ոչ ոք անգլերեն չգիտի: Ինչեւէ, նա նաեւ զարմանալի  բաներ է ասել արդեն ՀՀ քաղաքացիների համար. «Կյանքը Հայաստանում շարունակվում է եւ չի կարող չշարունակվել, սակայն սահմանված կանոնները նույնիսկ իրենց մեջ ինչ-որ չափի ռիսկեր են պարունակում, որովհետեւ նույնիսկ փողոցում անցնելը եւ դիմացից եկող վարակակրի կողքով դանդաղ անցնելն իր մեջ նույնպես ռիսկ է պարունակում: Սնվելն իր մեջ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ այդ ժամանակ մարդիկ առանց դիմակի են»: Դե, շարունակիր միտքդ, կստացվի, որ շնչելն է ռիսկային, կյանքն էլ որպես այդպիսին վտանգավոր է, քանզի վերջում բոլորը մեռնում են: Դե որ այդպես է, գարդասիլ ջան, էլ ինչո՞ւ ես ապրում եւ քեզ վտանգի ենթարկում, միեւնույնն է` ո՛չ բնությանն ես պիտանի, ո՛չ մարդկությանը:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան մոտենում է արտակարգ դրությունը  հերթական անգամ ապօրինաբար երկարացնելու ժամկետը, այնքան ավելի  «թրենդային» են դառնում միայնակ կամ փոքր խմբերով ակցիաները: ՀՀԿ երիտասարդականը կառավարության դեմ դրել էր «Վորոնեժ» եւ «Կրասնոդար» հսկայական գրությունները, որոնք ներառում էին մեկական հսկայական սիգարետ, Նարեկ Մալյանը պատրաստվում է Խոր Վիրապից մեկնարկել միայնակ ավտոերթ... այդպիսի  ակցիաների նախաձեռնողներ շատ կան: Այսպես, միայնակ ակցիայի պատրաստվող քաղաքացի ԱՐՍԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ, վկայակոչելով քայլասերվածների այլանդակությունները, իրավացիորեն արձանագրում է. «Եթե այսքանից հետո չպետք է դուրս գանք փողոց, ապա թաղեք ձեր հարազատներին եւ շիրմաքարին գրեք` «Մեռավ հանուն Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» դաշինքի: Եթե համաճարակից մարդիկ չմեռնեն, սովից հաստատ կմեռնեն»: Դե  ինչ, կարծես թե հեռու չէ այն օրը, երբ բռնապետիկ Նիկոլն էլ օր ու արեւ չի ունենա:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА