o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԱՐՑԱ՞Խ

08.07.2020 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԱՐՑԱ՞Խ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ աշխատանքային այցով մեկնել էր Արցախ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա հանդիպումներ է ունեցել արցախյան իշխանության վերին օղակների հետ եւ քննարկել «կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները Հայաստանում եւ Արցախում` կարեւորելով դրանցից բխող ընդհանուր եւ միասնական գործողությունները»: Թե ինչ է սա նշանակում, մանրամասնենք: Ըստ էության, հայաստանյան կրթական բարեփոխումների ծրագիրը, որը պաշտոնապես ներկայացվել է հանրային քննարկման, նախատեսում է դպրոցական ծրագրից դուրս բերել «Նախնական զինվորական պատրաստություն» եւ «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները: Իսկ ԿԳՄՍ նախարարն Արցախից ակնկալում է նույն գործողություններն իրականացնել իրենց կրթական ծրագրում: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` այս ակնարկները արցախյան իշխանությունների կողմից ոչ միանշանակ են ընդունվել, բայց եւ առարկություն` որպես այդպիսին, չի եղել: Արցախյան իշխանությունները նախարար Արայիկ Հարությունյանին մերժելու փոխարեն` զգուշացրել են, թե խնդիրներ կարող են առաջանալ թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի հետ:

Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը BBC-ին (տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА