o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՐԴՅՈՔ ԱԼԻԵՎՆ ԻՐ ԽՈՍՔՈՎ ՉԻ ԽՓՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՅԼ ՏԵՂԻՆ»

08.07.2020 20:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԱՐԴՅՈՔ ԱԼԻԵՎՆ ԻՐ ԽՈՍՔՈՎ ՉԻ ԽՓՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՅԼ ՏԵՂԻՆ»

Մեկը մյուսին հաջորդող աղմկոտ ներքաղաքական իրադարձությունների ֆոնին` լուսանցքում մնաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի սենսացիոն հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ: Ի վերջո, ո՞վ էր ճիշտ եւ ով էր ստում, ու առհասարակ` ի՞նչ է կատարվում բանակցությունների սեղանի շուրջ, «Իրավունքը» պարզեց «Ռուսաստան-Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն ՆԻԿՈԼԱՅ ԲԱՆԻՆԻ տեսակետը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ ՈՒՆԻ© ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՇՆԱՆԸ

- ՀՀ իշխանությունները լավագույնս գիտեն, թե ինչ է կատարվում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետը կարող էր իր մեկ ելույթով ցրել ժողովրդի բոլոր մտահոգություններն ու կասկածները, բայց նա դա չարեց:

Ի դեպ, օրերս Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունը «սուտ է»: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում կոռուպցիան, կաշառակերությունը հիմա լայն տարածում ունեն, իսկ վարչապետն ու իր ընտանիքը զբաղվում են մաքսանենգությամբ: Թե ինչու է Ալիեւի «լեզուն երկարել», այս հարցը դարձավ վարչապետ Փաշինյանի մամուլի ծառայության եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական գրասենյակի հիմնական դիսկուրսը: Դուք ունե՞ք այս հարցի պատասխանը:

Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին Արևելյան գործընկերության կազմից դուրս մղելու կոչ է արել

Հասկանում եմ, որ ՀՀ քաղաքացիների տեսանկյունից Ալիեւը գրեթե դիվահար անձնավորություն է: Նման բուռն աշխարհաքաղաքական հակամարտության համատեքստում Երեւանը եւ Բաքուն հաճախ են նման փոխադարձ գրոհների ու հարվածների դիմում: Բայց արդյոք Ալիեւն իր խոսքով չի՞ խփում Հայաստանի թույլ տեղին, թե՞ նա վերցնում է բոլոր այս թեզերը բացառապես իր սեփական երեւակայությունից: Մի շարք ոչ անհայտ ֆոնդերի գործունեությունը չէ՞ որ իսկապես այդքան էլ թափանցիկ չէ: Մոսկվայում գտնվելով` մի բան հաստատ կարելի է ասել` հակակոռուպցիոն արշավը Հայաստանի ղեկավարության կարգախոսներով եւ ելույթներով իսկապես ունի հսկայական տարածում: Իսկ ի՞նչ իրավիճակ է գործնականում: Նախկին բոլոր կոռուպցիոներները այսօր պատասխանատվության ենթարկվե՞լ են: Կարծում եմ` ՀՀ քաղաքացիներն իրենք ավելի լավ, քան որեւէ մեկը կարող են պատասխանել այս հարցին:

Էլմար Մամեդյարովին արգելվել է հեռանալ Ադրբեջանից

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА