o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ԱՌԻԹԸ ԲԱՑ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ

08.07.2020 19:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ԱՌԻԹԸ ԲԱՑ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից կարծես թե օգտվում են շատերը: Բազմիցս գրել ենք այն մասին, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն առիթը բաց չի թողնում յուղոտ պատառներից օգտվելու համար: Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասում աշխատակիցները, իրենց դիմումի համաձայն, ազատվել են աշխատանքից, սակայն շարունակում են իրենց աշխատանքը: Աշխատակիցներից մեկի խոսքով, դեռ երկու ամիս առաջ ղեկավարությունն իրենց տեղեկացրել է, որ իբրեւ թե ռուսաստանյան խոշոր գործընկերները հրաժարվել են համագործակցել իրենց հետ, եւ աշխատակիցներն իբրեւ թե հունիսի 5-ից այլեւս պետք է չաշխատեին, քանի որ չկան նոր պատվերներ: Մեր աղբյուրի խոսքով, այդ ամենն ուղղակի միֆ է: «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասը ոչ միայն աշխատում է իր բնականոն հունով, այլեւ պատվերներն այնքան շատ են, որ աշխատակիցներն աշխատում են արտաժամ: Սակայն թե ինչու է Սամվել Ալեքսանյանն ընտրել այս քաղաքականությունը եւ ինչու ենթադրաբար հարկեր չի վճարում, հավանաբար գործող իշխանությանն այնքան էլ հետաքրքիր չէ:

Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք. Սամվել Մարտիրոսյան

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА