o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գույքահարկի բարձրացումը ունենալու է վտանգավոր հետևանքներ. Ահարոն Ադիբեկյան

07.07.2020 15:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գույքահարկի բարձրացումը ունենալու է վտանգավոր հետևանքներ. Ահարոն Ադիբեկյան

Վերջերս ամենաքննարկվող, ամենաթեժ թեմաներից մեկը գույքահարկի բարձրացուման թեման է: Կարծես այս ամենի շուրջ հասունացող կրքերը դեռ չհանդարտվեցին, սակայն գործող իշխանությունը ժամեր առաջ հայտարարեց, նաև այն մասին, որ դիմակ չկրելու համար սահմանված տուգանքի չափը ևս էապես կավելանա: Այս ամենը, թե ինչ ազդեցություն կարող է թողնել գործող իշխանության վարկանիշի վրա փորձեցինք պարզել, զրուցելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ:

Չինաստանում նոր մահացու վտանգավոր վիրուս է հայտնաբերվել

Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամաբ, այն ամենն ինչ մարդկանց գրպանին է կպնում, բավականին լուրջ խնդիր է առաջացնում:

Ըստ սոցիոլոգի, գույքահարկի բարձրացումը շատ հզոր հետևանքներ է ունենալու: Պոպուլիզմը օգնեց, որ մարդիկ գան իշխանության, բայց պոպուլիստական լոզունգների հարցերը նահանջեցին:

Այս ամենն, ինչ խոսք, կբերի Նիկոլ Փաշինյանի իշխանության վարկանիշի անկման: Թե դիմակ չկրելու տուգանքների ավելացումը ,թե գույքահարկի բարձրացումը ունենալու է վտանգավոր հետևանքներ:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА