o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարները. Luys.am

07.07.2020 12:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարները. Luys.am

Ապրիլին տեղի ունեցած ԼՂՀ նախագահական և խորհրդարանական ընտրություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում 2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարգավորման տեսակետից Արցախում և Հայաստանի Հանրապետությունում առանցքային դերակատարություն են ստանձնել անձինք, ովքեր նախկինում այդ գործընթացի հետ որևէ առնչություն չեն ունեցել կամ դուրս են եղել խնդրով անմիջականորեն զբաղվողների շրջանակից: Անհրաժեշտ գիտելիքների և փորձի ակնհայտ բացակայությունը պատասխանատու կառույցների ու պաշտոնյաների շրջանում, կայացած հայկական մասնագիտական միջավայրի բացակայությունը, վերջին տարիներին հակամարտության նկատմամբ տարբեր միջազգային ասպարեզներում ոչ բարենպաստ կարծիքների ձևավորումը՝ ինչպես հակամարտության բնույթի, այնպես էլ կարգավորման հնարավոր սցենարների վերաբերյալ, էապես ընդլայնում են մարտահրավերների շրջանակը և մեծացնում բացասական զարգացումների հավանականությունը: Թույլ չտալու համար, որ կարգավորման գործընթացն ունենա անշրջելի վտանգավոր զարգացումներ և չկորցնելու համար անկախության երեք տասնամյակների ընթացքում ձեռք բերված աննախադեպ արդյունքը՝ հարկ է հնարավորինս արագ մասնագիտական հիմքերի վրա դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բարենպաստ արդյունք ապահովելուն ուղղված գործունեությունը տարբեր մակարդակներում: Հոդվածում դիտարկվում են կարգավորման գործընթացի փուլերը, բացահայտվում դրանց ընթացքում կիրառված հայեցակարգային մոտեցումների էվոլյուցիան և արդյունքները, քննարկվող բանակցային փաստաթղթի էությունը, մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները։

ՀՀ անվտանգության ռազմավարությունը արտաքին միջավայրում և տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում. Luys.am

Ուսունասիրությունն ամբողջովին կարդացեք ԱՅՍՏԵՂ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА