o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյուղացին մնաց իր ծիրանի բերքի տակ

07.07.2020 12:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գյուղացին  մնաց իր ծիրանի բերքի   տակ

Արարատյան դաշտում սկսվել է ծիրանի բերքի հավաքը: Ընդ որում, բերքը այս տարի  բավականին առատ է: Սակայն բերք աճեցնելն ու հավաքելը մի բան է, իսկ իրացնելը` այլ: Ահա այստեղ է, որ գյուղացու համար այս տարի  մեծ պրոբլեմ է ծագել: Եթե նախորդ տարիներին սահմանները ու ճանապարհները բաց էին եւ  ինչպես ավտոմոբիլային տրանսպորտով, այնպես էլ` ինքնաթիռներով ծիրան էր տեղափոխվում  հիմնականում Վրաստան եւ Ռուսաստան, ապա այս տարի Հայաստանում կորոնավիրուսի աղետալի վիճակի պատճառով Վրաստանը հրաժարվում է բացել Հայաստանի հետ սահմանը, նույնը նաեւ այլ երկրներ:

Քրեակատարողական հիմնարկները նորից կընդունեն Փաշինյանին եւ իր ԿԳՄՍ նախարարին. Փոստանջյան

Կա եւս մեկ կարեւոր հանգամանք, եթե նախկինում  պտուղ-բանջարեղենի եւ հատկապես` ծիրանի արտահանման զգալի բաժինը ընկնում էր «Սպայկա» ընկերության  վրա, ապա երիտքայլականների  իշխանությունների «Սպայկայի» դեմ գործողությունների  արդյունքում ընկերությունը կրել է հարվածներ եւ այս տարի կտրուկ նվազեցրել է իր գործունեության ծավալները: Հիշեցնենք, որ 2019թ.-ին «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը իր մամուլի ասուլիսում հայտնեց, որ 2018թ. օգոստոսին ընկերության բանկային հաշիվները սառեցվել էին բանկերի կողմից, ինչի արդյունքում ընկերությունը պարալիզացվել էր: Դրանք կրկին բացվեցին ընկերության կողմից քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո: Ընկերությունն այդ ժամանակ ստիպված եղավ վճարել ՊԵԿ-ի կողմից չհիմնավորված 2.045.000.000 (2.045 մլրդ) դրամի հարկային պարտավորություններ, որպեսզի ի վիճակի լինի շարունակել իր գործունեությունը: Մթերման գործընթացի կազմակերպման համար ընկերությանն ամսական անհրաժեշտ է մոտ 5 մլրդ դրամ:Սակայն երիտքայլականների  իշխանությունների հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթաց:

Նախորդ տարիներին  բերքի մի մասը վերամշակվում էր պահածոների գործարաններում, որոնց  արտադրանքը նույնպես հիմնականում  սպառվում էր Ռուսաստանում: Սակայն այս տարի  տրանսպորտային խնդիրները մի կողմից, կորոնավիրուսային սահմանափակումները մյուս կողմից, պահածոների գործարանների վիճակը կտրուկ վատացրել են: Այսօր նրանցից մի մասը ընդհանրապես դադարեցրել է աշխատանքները, իսկ մյուս մասը` շատ ցածր գներ է առաջարկում գյուղմթերք ձեռք բերելու դիմաց: Բացի այդ, պահածոյի գործարան անգամ այդ գնով  բերք հանձնելը  ուղեկցվում է բազմաթիվ այլ դժվարություններով:

Ծիրանի  մթերման գները հասել են  70 դրամ` կիլոգրամի դիմաց:Նշենք, որ նախորդ տարիներին արտահանման ենթակա ծիրանը 5-7 անգամ բարձր գնով էր մթերվում: Ընդ որում, մինչև 2011թ․-ը ծիրանի մթերման միջին գինը եղել է 200 դրամ, նվազագույնը՝ մինչև 100 դրամի: Իսկ արդեն 2013-2018 տարիների ընթացքում  արտահանման ենթակա ծիրանի մթերման միջին գինը կազմել է 300-350 դրամ, հասնելով մինչեւ 500 դրամի, իսկ նվազագույնը՝ 250 դրամ էր: Իսկ երբ մթերման գները իջնում էին 280 դրամից գյուղացիները դա համարում էին թալան ու փակում էին ճանապարհները:

Այսպիսով, այսօր երիտքայլականների  իշխանությունների քանդիչ գործողությունների արդյունքում գյուղացին մնացել է մեն-մենակ իր բերքի հետ եւ չգիտի  ինչ անել: Ահա եւ «տնտեսական հեղափոխության» եւ «հպարտ» արտաքին քաղաքականության  խերը: Ինքդ աճեցրու` ինքդ էլ կեր, իսկ կառավարությունը այստեղ գործ չունի` այն զբաղված է «կոռուպցիայի դեմ» պայքարով, հա՜, մեկ էլ ՍԴ-ն վերադարձնում է ժողովրդին:

Ա.Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА