o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագիրը չի կարող դուրս հանվել դպրոցներից. Արա Զոհրաբյան

05.07.2020 22:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագիրը չի կարող դուրս հանվել դպրոցներից. Արա Զոհրաբյան

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (այսուհետ՝ Եկեղեցի) «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» 17-րդ հոդվածի ուժով իրավունք ունի «նպաստել հայ ժողովրդի հոգեւոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաեւ պետական կրթական հաստատություններում»։

​​​​​​​Վերացվում է հավաքների եւ գործադուլների արգելքը

«Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի եւ դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը եւ դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները։

Մի՛մոռացեք, որ սա Արեւմուտքի հերթական սուտ խոստումն էր. Վահե Գրիգորյան

Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է Կառավարության որոշմամբ (Տես՝ նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/2560/about):

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:

«Աշխարհագրության վրեժը»` ծովից ծով Հայաստան մեր ժառանգությունը. Զարուհի Փոստանջյան

Այս նորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ կառավարությունը չի կարող այնպիսի Հանրակրթության պետական չափորոշիչ ընդունել, որը չի պարունակի «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագիր իրականացնելու հնարավորություն:

Պետք է հիշենք նաեւ, որ հայկական դպրոցի հիմնադիրը Եկեղեցին է (Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ, հայկական գրի ստեղծող եւ հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը վկա): Բարոյական չէ դպրոցի հիմնադիր Եկեղեցուն դուրս մղել դպրոցից», - այս մասին գրում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

«Հայ ժողովրդի պատմությունը» չի կարող կատարել «Հայոց եկեղեցու պատմության» առանցքային գործառույթները

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА