o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պելագեան կորցրել է ձայնը՝ հոկեյիստ Տելեգինի հետ ապահարզանի պատճառով

05.07.2020 22:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Պելագեան կորցրել է ձայնը՝ հոկեյիստ Տելեգինի հետ ապահարզանի պատճառով

Ռուսաստանցի երգչուհի Պելագեան կորցրել է ձայնը՝ հոկեյիստ Իվան Տելեգինի հետ ամուսնալուծության պատճառով: Այս մասին հայտնում է StarHit-ը։

Բժիշկ Լեւ Ռուդինը, որը երկար տարիներ հետեւել է երգչուհուն, պատմել է, որ ամուսնուց բաժանվելու ֆոնին նա սթրես է տարել: «Այժմ Պելագեան արդեն շատ ավելի լավ է, ձայնը վերադարձել է, բայց նա շարունակում է վերականգնողական ընթացակարգերը մեր հսկողության ներքո», — պարզաբանել է ֆոնիատրը:

Պուգաչովայի տնօրենը մեկնաբանել է՝ Գալկինի հետ նրա ապահարզանի մասին լուրերը

«Գոլոս» շոուի ընթացքում աստղի հետ աշխատած ադմինիստրատորներից մեկի խոսքով՝ նրա առողջության վրա ազդել են ոչ միայն նախկին ամուսնու հետ դատավարությունները, այլեւ նրանց ամուսնալուծության մասին ԶԼՄ-ներում ոչ հավաստի հրապարակումները: Երգչուհուն մեղադրել են այն բանում, որ նա իբր ինքն է քանդել ամուսնությունն իր խանդով, ինչպես նաեւ այն բանում, որ նա ցանկանում է նախկին ամուսնուց պահանջել 1,5 մլն ռուբլի:

Մեկ տարի անց զույգը դուստր է ունեցել՝ Տաիսիային: Մինչ այդ Պելագեան 2010-ից մինչեւ 2012-ը ամուսնացած էր Comedy Woman-ի ռեժիսոր Դմիտրի Եֆիմովիչի հետ:

Երգչուհին ամուսնացել է Տելեգինի հետ 2016 թվականին:

Զույգի բաժանման մասին հայտնի է դարձել 2019 թվականի դեկտեմբերի 26-ին։ Երգչուհին հայտարարել է, որ որոշել է պաշտոնական հայտարարություն անել՝ համացանցում հայտնված բամբասանքների եւ ասեկոսեների պատճառով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА