o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոտայքում 17-ամյա պատանին պտուտակահանով երկու անգամ հարվածել է հասակակցին՝ միմյանց նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում

05.07.2020 21:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Կոտայքում 17-ամյա պատանին պտուտակահանով երկու անգամ հարվածել է հասակակցին՝ միմյանց նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում

Կոտայքի մարզում անչափահասները վիճաբանել են՝ միմյանց նայելու հարցի շուրջ, որն էլ ավարտվել է ծանր մարմնական վնասվածքներով, այն է՝ 17-ամյա երիտասարդը պտուտակահանով երկու անգամ հարվածել է հասակակցին։

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Արագածոտնում և Կոտայքում

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2019թ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում։ Պատանին իր կողմից վարած ավտոմքենայով ընկերների հետ գյուղի դպրոցի հարակից ճանապարհով երթևեկելու ընթացքում նկատել է համագյուղացիների երեք հասակակցի:

Միմյանց նայելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել, որը շարունակելու նպատակով պատանիները գնացել են պայմանավորված վայր, որտեղ էլ առաջացել է քաշքշուկ։ Այդ ընթացքում տղան ավտոմեքենայից վերցրել է որպես պտուտակահան օգտագործվող սուր գործիքը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է հասակակցի կրծքավանդակի ձախ հատվածին, այնուհետև՝ նույն գործիքով մեկ անգամ հարվածել է որովայնի ձախ հատվածին։

Դեպքի առթիվ հարուցվել էչ քրեական գործ, որի շրջանակներում պատանուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար։ Նախաքննության ընթացքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ծնողի հսկողության տակ հանձնելը՝ հաշվի առնելով նրա անչափահաս լինելը
Դատախազությւոնը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։

Արդեն դատարանում պաշտպանական կողմը միջնորդել է արագացված կարգով դատաքննություն իրականացնել, անչափահաս ամբաստանյալը հայտարարել է, որ համաձայն է մեղադրանքի հետ և իրեն մեղավոր է ճանաչում առաջադրված մեղադրանքում և անկեղծորեն զղջում է։ Իսկ գործով տուժող պատանին հայտնել է, որ չի առարկում արագացված դատաքննությանը, ամբաստանյալի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունի, չի ցանկանում, որ վերջինս պատիժ կրի, քանի որ իրենք հասակակիցներ են, հաշտվել են, իսկ դեպքը տեղի է ունեցել պահի ազդեցության տակ՝ միմյանց չհասկանալու հետևանքով։

Դատարանը որոշում կայացնելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ մեղադրյալը մեծացել է բազմազավակ ընտանիքում, վայելում է ընկերական շրջապատի սերն ու հարգանքը, աշխատասեր է և վնասակար սովորություններ չունի, օգնում է ընտանիքին հոգալ սոցիալական կարիքները։ Դատարանը հաշվի է առել, որ ընտանիքը, որտեղ մեծացել է երիտասարդը, բաղկացած է 9 անձից և վերջիններս գտնվում են սոցիալապես անապահով ընտանիքում։ Բացի այդ՝ ամբաստանյալը հաշվառված չի եղել ոստիկանությունում, դատապարտված կամ որևէ այլ կերպ արատավորված չի եղել, ուստի նրան դատապարտել է երեք տարի ժամկետով ազատազրկման, սակայն պայմանականորեն չի կիրառել նշանակված պատիժը՝ փորձաշրջան սահմանելով 2 տարի ժամկետով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА