o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ կխոսի Քոչարյանը

05.07.2020 17:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երբ կխոսի Քոչարյանը

Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, որ կալանքից ազատվելուց հետո ՀՀ Երկրորդ նախագահի դեռ պահպանվող լռությունը մի քանի պատճառներ ունի։ Առաջինը, նա դեռ շարունակում է բուժական պրոցեդուրաները՝ այս օրերին պարբերաբար այցելելով «Նաիրի» բժշկական կենտրոն։ Ընդ որում, հաշվի առնելով կորոնավիրուսային տարածվածությունը եւ առողջական վիճակը, նախագահ Քոչարյանը ստիպված է ծայրահեղ զգույշ լինել շփումներում։

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՏՎԵԼ 3 ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ

Երկրորդը։ Չնայած պարտադրված զգուշավորությանը, Քոչարյանը նաեւ որոշակի քանաղաքական շփումների կարիք, այնուամենայնիվ, ունի։ Այսինքն, թեեւ կալանքի ժամանակահատվածում նա կտրված չի եղել տեղեկատվական հոսքերից, սակայն դա նույնը չէ, ինչ անձամբ ողջ տեղեկատվությունը ստանալն ու գնահատելը։ Եվ ներկայումս իր փոքրաթիվ շփումներով նա, այսպես ասած, սկսում է հունի մեջ մտնել․ ստանալ առկա վիճակի մասին ամփոփ, ամբողջական տեղեկատվութնուն, վերլուծել այն եւ ունենալ իրավիճակի անձնական գնահատում։ Ի դեպ, ըստ աղբյուրի, սա այս օրերին հրապարակային ելույթներից դեռ զերծ մնալու հիմնական պատճառն է։

Կա նաեւ հուլիսի 7-ին ՍԴ-ի նշանակած նիստը, սակայն դա Քոչարյանի կողմից էական հանգամաանք չի համարվում։ Ճիշտ է, փաստացի պետք է տեսնել՝ նիստը եղավ-չեղավ, ինչ կատարվեց։ Սակայն ՍԴ-ի ներկայիս, մեղմ ասած, անորոշ վիճակը այդ կառույցի առնչությամբ լուրջ ծրագրեր պարզապես չեն կարող կապել։

Կան նաեւ այլ դետալային գործոններ, սակայն հիմնականը թվարկվածներն են, ուորնց մեջ, կրկնենք, առաջին տեղում է առկա իրավիճակին լիովին տիրապետելը։ Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ այդ փուլը եւս արդեն ավարտվում է, եւ մեծ է հավանականությունը, որ սկսվող շաբաթվա ընթացքում նախագահ Քոչարյանը հրապարակավ հանդես կգա։ Ձեւաչափը դեռ պարզ չէ, սակայն դա, ըստ ամենայնի, կլինի մամուլի ասուլիսի միջոցով։

Ք․Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА