o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԳՄՍ փոխնախարարը խեղաթյուրված է ներկայացրել իրողությունը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հակադարձում է

05.07.2020 15:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿԳՄՍ փոխնախարարը խեղաթյուրված է ներկայացրել իրողությունը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հակադարձում է

<<ԿԳՄՍ փոխնախարարը խեղաթյուրված է ներկայացրել իրողությունը, Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական առարկաներից հանելու վերաբերյալ քննարկում տեղի չի  ունեցել: Փոխնախարարը ասել է մի ճշմարտություն, բայց այնպես ինչպես որ անհարժեշտ էր իրենց, որ ասել: Ես ընդամենը զրույց եմ ունեցել տիկին փոխնախարարի հետ, ոչ մի քննարկում չի եղել>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրերից հանելուն եւ ԿԳՄՍ - փոխնախարար Անդրեսայանի այն պնդմանը, որ քննարկմանը մասնակցել է  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ասաց անձամբ սրբազանը:

ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները

- Սրբազան, ե րբ է ՞  տեղի ունեցել այդ զրույցը եւ ո ՞ ւմ առաջարկությամբ:

-Մայիսի տասներկուսին հանդիպել եմ փոխնախարարի հետ իմ ցանկությամբ, որպես էջմիածնական կրթական հանձնախմբի պատասխանատու: Դիմել եմ, որպեսզի ձեւավորեն հանձնախումբ, որպեսզի մենք աշխատենք: Մեկ ժամ է տեւել հանդիպումը, բոլոր թեմաների վերաբերյալ զրուցել ենք՝ նաեւ Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցներից հանելու վերբերյալ, բայց որեւէ քննարկում չի եղել, ընդամենը զրույց է եղել: Զրույց , որի ընթացքում խնդրել եմ ձեւավորեն ենթահանձնախումբ, որպեսզի աշխատենք բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ: Միայն եկեղեցու պատմության մասին  չէ խոսքը, կան բազմաթիվ հարցեր, որոնք պետական մակարդակով լուծման կարիք ունեն:  Իսկ մեր զրույցը ներկայացնել, որպես քննարկում առնվազն ազնիվ չէ, որովհետեւ ես քննարկման չեմ գնացել: 

-Դե զրույցն էլ կարող է ընկալվել, որպես քննարկում:

-Ո՛չ, աղջիկս, որովհետեւ քննարկումը ընկալվում է, որպես որոշման կայացում, իսկ  որեւիցէ որոշում կայացնելու իրավասություն ո՛չ ես եմ ունեցել , ո՛չ տիկին փոխնախարարը ԿԳՄՍ-ի անունից:

Հ.Գ.Սրբազանի հետ զրույցի ոշագրավ հատվածները կարդացեք <<Իրավունքի>> առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА